17:36 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման և այդ միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են […]
17:20 24.12.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Քննարկումներին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և […]
17:08 24.12.2021
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման։ Բոլոր առանձնատները 4 սենյականոց են։ Առանձնատները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Կառուցապատումն իրականացվել է ԱՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները կատարել է «Վեստ» ՍՊ ընկերությունը։
18:30 23.12.2021
Դեկտեմբերի 23-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն, հայտնաբերել ու դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները։
18:22 23.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ նկատմամբ ստուգումներ են արվել «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությունում։ ՍՊԸ-ն շահագործել է 5 ամբարձիչ սարքավորում (տելֆեր), կաթսայատուն, 1 կոմպրեսորային կայան և 2 բեռնատար վերելակ։ Վերջիններս համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ […]
18:11 23.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին: Վարչապետ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Մենք թվային բավական ծավալուն օրակարգ ունենք, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ունենալ: Այստեղ նաև որոշումներ կայացնելու խնդիր ունենք, և քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ […]
18:07 23.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումն անցկացվում է խորհրդարանում:
18:06 23.12.2021
Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՄՀՀ հանձնաժողովի անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Նիստը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մաիլյանը: Ներածական խոսքով հանդես է եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա […]
17:59 23.12.2021
Դեկտեմբերի 23-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ • 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը, • պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով` […]
17:53 23.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչը, 2010-2019թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը և պաշտոնի անձնագրով ունենալով մարզի տարածքում սննդամթերքի […]
17:48 23.12.2021
Այսօր՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չի գործի քաղաքապետարանի Սուրբծննդյան տոնավաճառը: Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում»:
17:43 23.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ստանիսլավ […]
17:30 23.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ […]
17:25 23.12.2021
Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորոշիչի հաստատումն ու փորձարկումն է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Մեծ տեղ է հատկացվել նաև դպրոցաշինության և ուսումնական սարքավորումների համալրման ծրագրերին, նոր մոտեցում է ցուցաբերվել մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է կատարված աշխատանքները: Խոշոր […]
17:19 23.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ միավորված համայնքներում տնտեսական զարգացման տրամաբանությամբ՝ համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի Գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ՏԿԵ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող […]
17:12 23.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 23-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Նշված խախտումների հիմքերով կազմվել են […]
16:58 23.12.2021
Արհեստագործական, միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջնային է դիտվում տնտեսության գերակա ուղղություններով մասնագիտությունների ծավալի ավելացումը` շարունակաբար ներդնելով նոր մասնագիտություններ և կրճատելով այն մասնագիտությունների տեղերը, որոնք առավել իներցիոն բնույթ են կրում։ Այս մասին այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ` վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել […]
16:52 23.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի […]
16:38 23.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել: Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից (ԳՈւՄ-ի շուկային հարող […]
16:33 23.12.2021
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ կապված հարցեր. հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների շուրջ, ինչպես նաև Մևլյութ Չավուշօղլուն և Անալենա Բերբոքը անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ իրավիճակը […]
16:25 23.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի […]
16:21 23.12.2021
Դեկտեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը՝ Միության գազի ընդհանուր շուկան կարգավորող ակտերի, նախագծերի անհամապատասխան դրույթների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները, ինչպես նաև անդամ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունների էներգետիկայի ոլորտի պատասխանատու անձինք։ Խորհրդակցության ընթացքում […]
16:16 23.12.2021
N զորամասում անցկացվել է շարային ստուգատես, գնահատվել է անձնակազմի պատրաստականությունը, զորքերի ծառայության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության վիճակը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ստուգվել է հաստիքային զենք-զինամթերքը, հանդերձանքը և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։
18:30 22.12.2021
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է մշակութային տարին՝ ներկայացնելով 2021 թվականին մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերն ու աշխատանքները: Միջազգային թատերական փառատոներ, հյուրախաղեր «Միջազգային թատերական համագործակցության, տարբեր փառատոներում, հյուրախաղային գործունեության ասպարեզում ակնհայտ ակտիվություն են ցուցաբերել Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի […]
18:25 22.12.2021
Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգման նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գարգառ գյուղի հանրակրթական […]
18:20 22.12.2021
Որո՞նք են Հայաստանի համայնքներում քաղաքացիների պասիվության խոչընդոտները մասնակցային կառավարման գործընթացում, ինչպե՞ս բարելավել ՏԻՄ-քաղաքացի հաղորդակցությունն ի նպաստ համայնքի զարգացման, ի՞նչ մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացին շահագրգռված լինի մասնակցելու համայնքային գործընթացներին: Այս հարցերը քննարկվեցին դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած առցանց ժողովի ընթացքում Հայաստանի յոթ բազմաբնակավայր համայնքներում իրականացված ֆոկուս խմբային հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]
18:16 22.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների […]
18:12 22.12.2021
Դեկտեմբերի 21-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ, Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ, աշխատանքային հանդիպում են ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, շենքերի և կառույցների մատչելիության` օրենքից բխող պահանջների իրականացման առկա հնարավորությունները և իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ քաղաքաշինության պետական […]
18:06 22.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրության հիման վրա, որպես տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելքի կարգադրագիր է տվել։ Խնդիրն այն է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է տվել տուն-ինտերնատի […]