TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ

16:54 28.12.2021

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ: «Մեր խորին ցավակցությունը Հունաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ մեծագույն պետական գործիչ և հումանիստ, նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Կարոլոս Պապուլիասի ընտանիքին և մտերիմներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում։ Դեկտեմբերի 26-ին 92 տարեկան […]

̰
Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. առողջապահության նախարարության խորհուրդները

16:45 28.12.2021

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են` 1. տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով, 2. սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարանի բացօթյա սրահի հիմնավերանորոգման աշխատանքները սկսվել են

16:26 28.12.2021

Հայոց ցեղասպանության թանգարանի և վարչական շենքի, նաև Հուշահամալիրի Հավերժության տաճարի և մի շարք այլ տարածքների հիմնանորոգման անհրաժեշտության մասին տնօրենության կողմից պարբերաբար հնչեցվող անհանգստություններին արձագանքելով, 2020 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորվել է նշված կառույցների հիմնանորոգման նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը։ Հեղինակային իրավունքի գործոնով պայմանավորված, այդ աշխատանքներն իրականացվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից, մասնակցությամբ Հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետ […]

̰
Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի

16:16 28.12.2021

Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։ Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության […]

̰
Ջրամբարների լցվածությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ

16:08 28.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 15.3 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ՝ 0.40 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.30 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում 0.04 մլն մ³-ով ավելի […]

̰
SHANTNEWS

20:00 27.12.2021

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:58 27.12.2021

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը կարող են նաև օգտվել մարզաառողջարանային, սպորտային համալիրների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող մարզաառողջարանային հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FwyzGt Հիշեցնենք, որ սոցփաթեթի հատկացման կարգում […]

̰
Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

17:56 27.12.2021

Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր։

̰
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի

17:53 27.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգը՝ այստեղ:

̰
Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին

17:46 27.12.2021

«Հետևե՛ք երեխայի սննդակարգին տոնական օրերին»,- հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին: Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով: Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան […]

̰
Առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

17:40 27.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 30-ամյա բնակչի կողմից երկու տարբեր ընկերություններից առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, սոցիալական օգնություն տրամադրելու, բուքմեյքերական առցանց խաղերով […]

̰
Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

17:33 27.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

17:29 27.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

̰
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

17:17 27.12.2021

Դեկտեմբերի 27-ին N զորամասի պահպանության տեղամասում իրականացվել են ստուգայցեր։ Հրամանատարությունը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է

17:10 27.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]

̰
Կայացել է ՇՊՀ-ի հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը

17:00 27.12.2021

Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նիստի ընթացքում ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը […]

̰
Մրցանակներ` «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» մրցույթի հաղթողներին

16:54 27.12.2021

Ամփոփվել է առողջապահության նախարարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպած «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների աշակերտները: Լավագույն հինգ տեսանյութերը, որոնք ստացել էին ամենաշատ առցանց ձայները, արժանացել են մրցանակների, իսկ մյուս հոլովակների հեղինակները պարգևատրվել են շնորհակալագրերով: Միջոցառմանը ներկա են գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կրթության, […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀԿ ներկայացուցիչների հետ

16:45 27.12.2021

Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ՀԿ անդամները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գենդերային զգայունության վերաբերյալ արված հետազոտության արդյունքներն ու համատեղ քննարկել առաջարկների փաթեթը:

̰
ԱԱՏՄ-ն նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել է ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրվել է 37 խախտում

16:34 27.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրել՝ 37 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ ✔️Երևանի տարածքային կենտրոն՝ 751 ստուգայց, 10 խախտում, 10 տուգանք, ✔️Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 72 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, […]

̰ ̰
Արմավիրի մարզպետն հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին

16:17 27.12.2021

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին: Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Ձեզ այս հարկի ներքո և հավաստելու, որ այս կառույցի դռները միշտ բաց են […]

̰
Ոստիկանությունում ավարտվել են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները

16:10 27.12.2021

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունում մեկնարկել էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։ Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության […]

̰
SHANTNEWS

20:00 25.12.2021

̰
Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է «Նարեկացի» երգչախմբի փոքրիկների Ամանորի միջոցառմանը

17:00 25.12.2021

Այսօր՝ Շաբաթ, 25 Դեկտեմբեր 2021-ի առաւօտեան, Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախումբի փոքրնիկները, Անթիլիասի Մայրավանքի շրջափակին մէջ, տօնախմբեցին նոր տարուան տօնը։ Հաւաքի ընթացքին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անակնկալ կերպով միացաւ փոքրիկներուն եւ իր հայրական գուրգուրանքով ու հոգատարութեամբ բաժնեկից դարձաւ անոնց ուրախութեան։ Աւանդական կարկանդակի հատումէն ետք, «Նարեկացի» երգչախումբին անունով, փոքրիկներէն երկու անդամ՝ քոյր-եղբայր, Վեհափառ Հայրապետին նուիրեցին Անթիլիասի […]

̰
Շրջակա միջավայրի նախարարը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

16:54 25.12.2021

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին: «Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է: Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության […]

̰
Ստամբուլում օտարերկրացի ահաբեկիչներ են ձերբակալվել

16:46 25.12.2021

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սաբահ» պարբերականը: Նշվում է, որ ձերբակալված անձինք ահաբեկչություններ են նախապատրաստել: Թե ինչ ազգի ներկայացուցիչներ են օտարերկրացիները, դեռևս չի հաղորդվում:

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:32 25.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]

̰
Արցախի դատախազությունը ադրբեջանցի զինծառայողի կողմից Ճարտար համայնքի բնակչի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցներ է ներկայացրել

16:12 25.12.2021

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը: Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր […]

̰
Նախատոնական խորհուրդներ առողջապահության նախարարությունից

16:00 25.12.2021

Ամանորի համար պահված սառեցված մսամթերքն անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110° C, ապա սառեցնել: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ ու վարակներ: Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել […]

̰
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել կառուցողական կերպով զարգացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները

15:47 25.12.2021

Հայաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «1991 թվականի այս օրը Ուկրաինայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»։

̰
BACK_TO_TOP