TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4997 խախտում

17:45 20.12.2021

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 51 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ […]

̰
Մահվան ելքով վթար Տավուշի մարզում. հանգամանքները պարզվում են. ՔԿ

17:36 20.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 07:30-ի սահմաններում, քաղաքացին, վարելով հոր անվամբ հաշվառված «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 135-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել գետը և տեղում մահացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ […]

̰
Դեկտեմբերի 20-ից հունվարի 7-ը ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ռեժիմով ծառայություն

17:28 20.12.2021

Դեկտեմբերի 20-ից ոստիկանության օպերատիվ և արտաքին ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հանցագործությունների ու հասարակական կարգի խախտումների կանխման և բացահայտման նպատակով։ Հասարակական կարգի ապահովման, քրեական ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչությունների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների, պարեկային ծառայության Երևանի գնդի և ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ռեժիմով ծառայություն […]

̰
Երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը և իրականացմանը» խորագրով միջոցառումը

17:22 20.12.2021

Երևանում և մարզերում բնակվող երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը և իրականացմանը» խորագրով միջոցառումը, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Երեխաների հետ իրավունքների պաշտպանության և իրացման վերաբերյալ զրուցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի […]

̰
Անիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:11 20.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]

̰
Ասկերանի շրջանում իրականացվում են նոր թաղամասերի կառուցման մեծածավալ շինարարական աշխատանքներ

17:04 20.12.2021

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում իրականացվում են նոր թաղամասերի կառուցման մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնք միտված են հաղթահարելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նոր բնակարանային ֆոնդի ստեղծմամբ և տեղահանված բնակչությանը մշտական բնակարանային ապահովմամբ։ «Շինհարթակներից մեկում այժմ կատարվում են միանգամից 15 եռահարկ (և մեկ ստորգետնյա հարկ) շենքերի կառուցման աշխատանքներ։ Շենքերը կունենան […]

̰
ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

16:55 20.12.2021

Պաշտպանության նախարարությունը երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ է հրապարակել, այս մասին հայտնում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը: Ըստ որոշման նախագծի` վարժանքները կանցկացվեն հունվարի 15-ից ապրիլի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր […]

̰
Իրանի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու

16:44 20.12.2021

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն: Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին […]

̰
ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

16:37 20.12.2021

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Կողմերն արձանագրել են երկու […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

16:28 20.12.2021

Դեկտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 33 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ […]

̰
Ոստիկանական անվտանգային հատուկ ծառայություն Սյունիքում

16:23 20.12.2021

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, […]

̰
Փոփոխություններ են կատարվել Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում

16:16 20.12.2021

Փոփոխություններ են կատարվել Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում, տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: «Դեկտեմբերի 20-ից սկսած ոչ ԵՄ անդամ, երրորդ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում են հետևյալ պայմանները. 14 օր կարանտին (համաճարակաբանական պահանջներին չհամապատասխանելու դեպքում), 10 օր կարանտին (միայն ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում), Կարանտինից ազատված են հետևյալ խմբերը՝ – Անձինք, […]

̰
Հայտնաբերվել է 82-ամյա տղամարդու դի. պարզվում են հանգամանքները. ՔԿ

16:08 20.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ է ստացվել 2021թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 16։25-ին, և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
SHANTNEWS

20:00 18.12.2021

̰
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ է դրված

17:02 18.12.2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։ Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։ Մանրամասները՝ քիչ ուշ։

̰
Ոստիկանները բացահայտել են դիտահորի կափարիչների գողությունը

17:00 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա փողոցից գողացել են դիտահորի կափարիչներ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 16-ի ժամը 19.30-ից դեկտեմբերի 17-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում Մարտունի համայնքի Գետափնյա 1-ին փողոցից գողացել են դիտահորի 7 կափարիչ: Մարտունու քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 17-ին բաժին բերման ենթարկվեցին […]

̰
Կովկասում Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ հայտնի են. Հունաստանի արտգործնախարար

16:54 18.12.2021

Հունաստանը Կովկասում պատմական կապեր ունի Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հունաստանի ԱԳ նախարարը խոսել է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության մասին՝ նշելով, որ երկիրը արտաքին քաղաքականության մեջ բախվում է «սողուն, գերլարված ու անընդհատ փոփոխվող պատկերի»։ «Մենք օգտվում ենք յուրաքանչյուր […]

̰
Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին

16:52 18.12.2021

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ համաժողովին։ Օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածի վիճակը գնահատվել է ծանր

16:49 18.12.2021

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են կենցաղային իրեր և կահույք։ Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել […]

̰
ՀՀ կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար. Մհեր Գրիգորյան

16:37 18.12.2021

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի համար կծախսի մոտ 200 մլն դոլար, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Փորձագետների նախնական հաշվարկներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար։ Երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կմ, իսկ ճանապարհի ընդհանուր […]

̰
Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

16:18 18.12.2021

Դեկտեմբերի 18-ին, ժամը 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 36 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:51-ին, մարվել` 08:00-ին: Այրվել են «Mercedes-Benz SLK» մակնիշի ավտոմեքենան և […]

̰
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

16:07 18.12.2021

Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է շարային ստուգատես, դիտարկել զորակոչի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ու պատասխանատու ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:00 18.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին […]

̰
Մահվան ելքով վթար Քրիստափորի փողոցում

15:54 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.55-ին, Երևանի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» 46-ամյա վարորդ Էլմեկ Բոկոնը մահացել է: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել է համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին

15:44 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել է առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև […]

̰
Լևանդովսկին կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

15:34 18.12.2021

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում «Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով, փոխանցում է ArmSport.am-ը: Մյունխենյան թիմի կազմում գոլերից մեկը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողի համար սա 69-րդ գոլն է 2021 օրացուցային տարում բոլոր մրցաշարերում։ Լևանդովսկին կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որը նա սահմանել է 2013 թվականին։ Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից […]

̰
Բազումի համայնքային ոստիկանները կանխել են գողությունը

15:19 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ 29-ամյա մի տղամարդ պատրաստվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի վճարային տերմինալներից գողություն անել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 4.30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի վճարային տերմինալի մոտ համայնքային ոստիկանները նկատել էին դիմակավորված անձի, որը մետաղյա լինգով փորձում էր կոտրել վճարային տերմինալն ու գողություն անել: Ոստիկանները […]

̰
Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում. ԱԻՆ

15:07 18.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։

̰
Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն

14:47 18.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Թալինի […]

̰
Ռումինիայում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

14:40 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Արվեստի հավաքածուների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի, Արվեստի հավաքածուների թանգարանի ու Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ, տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի ԱԳՆ […]

̰
BACK_TO_TOP