08:12 12.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային և հարավային հատվածներում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի։ Ինչպես հայտնում է AP-ն, նահանգի հյուսիսում՝ գրեթե ամբողջովին մոխրացած Փարադայս քաղաքում, հայտնաբերվել են ևս 6 դիեր։ Ավելի վաղ հայտնել էինք 25 զոհի մասին։ Ոստիկանության տվյալներով՝ մոտ 230 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Հրդեհի ընդգրկած մակերեսը կազմում է 362 ք/կմ։ Այն […]
07:58 12.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում շփվելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ Պեսկովը, պատասխանելով հարցին, թե երկու երկրների առաջնորդները հաստատե՞լ են Արգենտինայի մայրաքաղաքում առանձին զրուցելու մտադրությունը, ասել է․ «Այո՜, պայմանավորվել են այնտեղ տեսնվել»։ Պուտինը հայտարարել էր, […]
07:41 12.11.2018
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառում հավաքված բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 18 մարդ։ 15-ամյա մի աղջնակ ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Լոնդոնի շտապօգնության ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Քրոյդոն շրջանում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով ավտոբուսի 60-ամյա վարորդը ձերբակալվել է։ Bus crashes into West […]
07:28 12.11.2018
Նյու Յորքում համերգի ժամանակ Aerosmith ռոք խմբի կիթառահար և բեք-վոկալիստ Ջո Փերիի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Madison Square Garden մարզական-ժամանցային համալիրում։ Փերին կորցրել է գիտակցությունը, երբ ելույթից հետո վերադառնում էր դիմահարդարման սենյակ։ Մոտ 40 րոպե բժիշկները փորձել են նրան ուշքի […]
07:15 12.11.2018
Հինգ պաղեստինցիներ, որոնցից մեկը եղել է ՀԱՄԱՍ շարժման դաշտային առանցքային հրամանատարներից մեկը, զոհվել է Գազայի հատվածում իսրայելցի հատուկ ջոկատայինների ռեյդի ժամանակ։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը։ Սպանվածը եղել է ՀԱՄԱՍ-ի էլիտար ռազմական «Ալ-Դին ալ-Կասեմ» ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։ Հաղորդվում է նաև, որ ռեյդի ժամանակ զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի մի սպա։ Եվս մեկը միջին ծանրության […]
21:58 11.11.2018
ՀՀԿ Գործադիր մարմինը ձևավորվում է համագումարի ժամանակ։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այսօր տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք խորհրդի լիազորությունների շրջանակում էին։ Այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը։ Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Երիտասարդական […]
21:42 11.11.2018
ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը կանգնած է ձախողման մեծ ռիսկի առաջ։ «Մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստում: Եթե դեկտեմբերի 6-ին […]
21:29 11.11.2018
ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պաշտպանական ոլորտի վերաբերյալ գնահատակ տալուց՝ նշելով, որ չի պատրաստվում առաջիկա տարիներին գնահատական տալ։ Այդուհանդերձ Վիգեն Սարգսյանը կարծում է, որ մեր զինված ուժերը մարտունակ վիճակում են, պատրաստ են կատարել իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը […]
21:12 11.11.2018
ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրուցում ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հարցին, թե ինչու՞ պետք է քաղաքացին ձայն տա ՀՀԿ-ին․ «Որովհետև մենք դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր պետության, մեր անվտանգության առջև կանգնում են ՝ սկսած Արցախի հիմնահարցից մինչև բանակ, անվտանգություն, մինչև արտաքին քաղաքականություն […]
20:50 11.11.2018
Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ։ Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը, որին հրապարակում հավաքված քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, և որին ԱԺ-ն տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որն ստանձնել է։ «Ինքն ունի ապացուցելու բան, […]
20:31 11.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Այս մասին Վիգեն Սարգսյանն ասել է ՀՀԿ խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ Պաշտպանության նախկին նախարարն այսօր ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում։ «Այլ անուններ չեմ նշի, ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին, ընտրություններին», – ասել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ նախկին […]
20:26 11.11.2018
Արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացված է։ Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի՝ մոտ 4 ժամ շարունակված նիստից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Հենց նա էլ գլխավորելու է ցուցակը։ «Մենք՝ որպես կուսակցություն, այսօր շատ կարևոր ու հետաքրքիր գործընթացի միջով ենք անցնում, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է, […]
19:43 11.11.2018
Ժամը 16․00-ից մինչ այս պահը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է կուսակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով քիչ անց ճեպազրույցով հանդես կգա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարևոր հարց է քննարկվում, մեկն ԱԺ ընտրություններին մասնակցության հարցն է, մյուսը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին։
19:35 11.11.2018
«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսացության նախագահ Արամ Կարապետյանը։ «Թեև մենք որոշել ենք չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես որոշեցի վերցնել սույն տեղեկանքը…Կարծում եմ, ապագայում, այն պետք կգա… Ինչ վերաբերվում է «ընտրություններին» ….Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի…Ամեն ինչ՝ ՀԻՆ, կարգախոսները՝ […]
19:25 11.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրման առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը: Ինչպես տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով […]
19:13 11.11.2018
Էրդողանը ննջել է այսօր Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ համաշխարհային առաջնորդների առջև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի ժամանակ։ Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Նա կոչ է արել «պայքարել խաղաղության համար»՝ հրաժարվելով «գերիշխանության գաղափարներից»։
18:58 11.11.2018
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց – 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են, և կրակոցներն արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը […]
18:12 11.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Այս մասին նա ասել է տարբեր երկրների ղեկավարների առջև Փարիզում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Դա եղել է վաղուց, բայց կարծես երեկ լիներ։ Այդ պատերազմի հետքերը պետք է երբեք չմոռանալ ո՛չ Եվրոպայում, ո՛չ ամբողջ աշխարհում»,- ընդգծել է […]
17:41 11.11.2018
Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում։ Այս մասին նա տեղեկացրել է տարածած հաղորդագրության մեջ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը: Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի […]
16:39 11.11.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը: Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների […]
13:58 11.11.2018
Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 11–ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, փոխանցում է News.am–ը։ Օլիմպիական չեմպիոնի աճյունը Հայաստան է տեղափոխվել Մոսկվա–Երևան չվերթով՝ ժամը 3։30–ին։ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-19:00-ն Գյումրիի Սուրբ […]
13:28 11.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այն դրդապատճառները, որոնք իրեն մղել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ […]
13:16 11.11.2018
Այսօր՝ ժամը 11:15-ին, ԱԻՆ-ը կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Թ., Վրաստանի քաղաքացի), ինչի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:59-ին, ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն էր […]
13:05 11.11.2018
Գերմանիայի քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են բունդեսվերի զինծառայողների և հատուկ նշանակության մարտիկների շրջանում ձևավորված դավադիրների խումբ։ Ինչպես հայտնում է Focus պարբերականը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին, դավադիրները ծրագրել էին սպանել մի քանի քաղաքական գործչի։ Պոտենցիալ զոհերի թվում են Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության ղեկավար Դիտմար Բարտչը, Կանաչների առաջնորդ Կլաուդիա Ռոտը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և երկրի նախկին […]
12:32 11.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09: 50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 34 TD 004 համարանիշի և Opel Zafira մակնիշի 90 AO 055 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում […]
12:09 11.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 04:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասնակի և առջևի անվադողերը:
11:48 11.11.2018
Փարիզում երկկողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրկին ուժեղ է սեղմել նրա ձեռքը։ Ձեռքսեղմմանն ուշադրություն են դարձրել մի շարք ԶԼՄ-ներ։ Այս անգամ Թրամփի ձեռքն ուժեղ ձեռքսեղմումից ոչ թե գունատվել է, ինչպես 2017 թվականին Բաստիլի գրավման օրը, այլ կարմրել։ ԶԼՄ-ները Մակրոնի և Թրամփի հարաբերություններն անվանում են «բրոմանս» (անգլ․ եղբայրներ+ռոմանտկա»)։ Ավելի […]
11:19 11.11.2018
Եվրոպական երկրները պետք է վախենան իրադարձությունների կրկությունից, որոնք հանգեցրին Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին։ Նման ուղերձով է հանդես եկել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ասվում է կազմակերպության կայքում։ Նա նշել է, որ Եվրոպայով ճանապարհորդելով, նկատում է քաղաքական ուժեր, որոնք սպասում են առիթի, ինչիպիսին էր 1914 թվականին Սարաևոյում ավստրիացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դրանից հետո ավստրո-հունգարական կառավարությունը վերջնաժամկետ […]
11:00 11.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 01:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ դեպի հանրակացարաններ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra […]