TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ռազմիկ Թևոնյանը չի աջակցի ընկերոջը՝ Արամ Զավենիչին. որդին ՔՊ ցուցակում է․ «Հրապարակ»

09:02 14.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։ 2017-ի ընտրություններում Ռազմիկ Թևոնյանը նույն տարածքում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար։ Իսկ […]

̰
Քոչարյանի խոստա­ցած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է, մի քանի օրից կհասնի Հայաս­տան. «Հրապարակ»

08:55 14.11.2018

«Ռոբերտ Քոչարյանի խոստա­ցած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան: Այն տպագրվել է ռուսա­կան Alpina publisher գրատանը՝ Интелектуальная литература հրատարակչու­թյան կողմից: Առայժմ տպագրվել է գրքի ռուսե­րեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, և շուտով Հայաստանում կտպագրվի նաև հայերեն տարբերակը: Գիրքը ծավալուն է, ներկայացված […]

̰
Լոս Անջելեսի նախկին քաղաքապետը դարձել է Թուրքիային սպասարկող լոբբիստական ընկերության համանախագահ

08:49 14.11.2018

Լոս Անջելեսի դեմոկրատ նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան դարձել է Թուրքիայի շահերը սպասարկող Mercury խորհրդատվական ընկերության համանախագահ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Նա ընկերության առանցքային աշխատողներից մեկն էր դարձել այն բանից ի վեր, երբ 2016-ի նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության վերաբերյալ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությամբ սլաքներն ուղղվեցին նաև Mercury-ի կողմը: Ըստ Մյուլլերի՝ ընկերությունը վերահսկվում է Ուկրաինայի […]

̰
Ախալցխայում 37-ամյա պակիստանցին հետևել է հայ աշակերտուհիներին․ նա ձերբակալված է

08:25 14.11.2018

Ախալցխայում ձերբակալվել է Պակիստանի 37-ամյա քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետևել է դպրոցից դուրս եկող աղջիկներին:  Տվյալ տղամարդն Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում և ապրում հյուրանոցում: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։ Մի քանի օրվա ընթացքում թվով 7 աղջիկներ հայտնվել են նրա թիրախում: Նրանք արդեն ծնողների հետ վկայություն են տվել իրավապահներին: Դպրոցի հարևանությամբ ապրող […]

̰
Երկու հայեր կասկածվում են Բրիտանիայում խարդախություններ անելու մեջ

08:02 14.11.2018

Միացյալ Թագավորությունում երկու հայեր կասկածվում են կրիպտոարժութային ոլորտում խարդախություններ կատարելու մեջ։ Finance Magnates կայքի փոխանցմամբ՝ կասկածյալներն են Ռուբիկ Աբրահամյանը և Կարեն Ավետիսյանը։ Կրիպտոարժույթի ենթադրյալ բրոքեր AsicTrader-ը Միացյալ Թագավորությունում ներդրողներին առաջարկել է ծառայություններ՝ մասնավորապես էժան գրանցում՝ առանց անհրաժեշտ լիցենզիայի: Ինչպես պարզվել է՝ ընկերության նշած Շոտլանդիայի գրասենյակը գոյություն չունի, չի գործում նաև տրված հեռախոսահամարը։ Այն իբր թե […]

̰
Մելանյա Թրամփը խնդրել է հեռացնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին․ NBC

07:46 14.11.2018

ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար Ջոն Քելին շուտով կարող է հեռացվել առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին գրում է NBC-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Քելին վաղուց արդեն լարված հարաբերությունների մեջ է Ազգային անվտանգության խորհրդի մի շարք պաշտոնյաների  և հենց նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջին կաթիլը կարող է դառնալ Մելանյայի հետ […]

̰
Հազվագյուտ վարդագույն ադամանդն աճուրդում վաճառվել է 50 մլն դոլարով

07:33 14.11.2018

Ժնևում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է հազվագյուտ վարդագույն ադամանդ։ 19 կարատ քաշով Pink Legacy-ի համար գնորդը վճարել է 50 մլն դոլար։ Այն նախնական գնահատվել էր 30-50 մլն դոլար։ Ուղղանկյուն ադամանդը ամենավառ վարդագույն ադամանդն է, որ երբևէ աճուրդի է հանվել Christie’s-ի կողմից։ Աճուրդի տան հաղորդմամբ՝ թանկարժեք քարը գտնվել է Օփենհեյմերների ընտանիքի հավաքածուում։ Այդ ընտանիքն է […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլարի պարգևավճար է հայտարարել ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» անդամների մասին տեղեկության համար

07:19 14.11.2018

ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար պարգևավճար են հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկի և լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» կուսակցության մի քանի անդամների գտնվելու վայրի մասին տեղեկության համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ Խոսքը ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա Սալեհ ալ-Արուրիի և «Հըզբոլլահի» անդամներ Հալիլ Յուսեֆ ՄահմուդՀարբի և Հայթամ Արի Թաբաթաբայի մասին է։ Նրանք մեղադրվում են մարդկանց առևանգման, ահաբեկչական […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատազրկված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենաները

16:50 13.11.2018

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները: Ուշադրություն է դարձվել նշված տրանսպորտային միջոցների խցերին, դրանց մակերեսներին, սանիտարահիգիենիկ վիճակին ու կահավորմանը, օդափոխությանը, ջեռուցմանը, լուսավորությանը և անվտանգության պայմաններին: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային […]

̰
Նախագահը «THALES» և «OpenClassrooms» կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

15:17 13.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և […]

̰
Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել ներդրումային հարցեր

15:07 13.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։ Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալրեի հետ

14:31 13.11.2018

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալրեի հետ։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։ Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն աղցանում դեղահաբի կտորներ են հայտնաբերել

14:25 13.11.2018

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, ընդհանուր 1.01 գրամ քաշով դեղահաբի կոտրված 4 կտոր, որից մեկը՝ «B» գրառմամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի […]

̰
ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար

13:09 13.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին: Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները: Պաոլա Սևերինոն նշել է, […]

̰
Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 29-ամյա տղամարդուն

13:03 13.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած վերք, […]

̰
Դանակահարություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ

12:17 13.11.2018

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ազդրերի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Գագիկ Ա.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում նկատել է մի քանի վիճաբանող անծանոթ քաղաքացիների և մոտենալով […]

̰
Արմավիրի ոստիկանները բացահայտեցին օլիմպիական չեմպիոնի կիսանդրու գողությունը

12:13 13.11.2018

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 08.30-ին, ոստիկանւթյան Արմավիրի բաժնում «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգու» ՊՈԱԿ տնօրենից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված օլիմպիական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Գևորգ Ն.-ն, կտրատել-մանրացրել և վաճառել […]

̰
Արտակ Զեյնալյանն Իտալիայում ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարին ուղղված աշխատանքները

11:24 13.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի […]

̰
Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է

11:13 13.11.2018

Այսօր կույրերի միջազգային օրն է: Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար, ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում: Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության […]

̰
Երեք ընկերությունների արտադրած աղցանների որոշ տեսակներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել

11:05 13.11.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի […]

̰
Վրաերթ Վանաձորում. 60-ամյա տղամարդ է մահացել

10:34 13.11.2018

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Կարեն Մխիթարյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Նոյեմբերի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք

10:31 13.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի […]

̰
Ինչ կապ ունի Վարդան Այվազյանը ոսկու ապօրինի արդյունահանման հետ. «Ժողովուրդ»

10:19 13.11.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» […]

̰
Տարոն Մարգարյանի սանիկը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»

10:12 13.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արա Ճորուխյանը: Նա, ըստ էության, Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է և հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը: Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ […]

̰
Այսօր հոսանքազրկում է սպասվում Երևանում և 6 մարզում

09:28 13.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Երիտասարդական փ. 7 շենքը, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 33 շենքի 1, 2 մուտքերը, Ավան՝ Թումանյան թաղ. 13/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 6փ. 1/3, 1/4 […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Շիրակի մարզերում

09:13 13.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝  1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Բագրևանդ […]

̰
ՊԵԿ-ը հանկարծակի ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում, բարերում. «Ժամանակ»

09:02 13.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում և հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն: Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, […]

̰
«Պայքարելու ենք մինչև վերջ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել․ «Հրապարակ»

08:47 13.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը մոտ 4 ժամ տևած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետևյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ […]

̰
Կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն. պարզում է ԱԱԾ-ն․ «Հրապարակ»

08:35 13.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան և այլն։ Մեր տեղեկություններով՝ վերջերս […]

̰
Դանիայում շների լծվածքը պաշտոնապես ճանաչվել է տրանսպորտի տեսակ

08:19 13.11.2018

Դանիայի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել պաշտոնապես ճանաչելու շների լծվածքը տրանսպորտի տեսակ։ 2019 թվականի հունվարի 1-ից նման լծվածքներով հնարավոր կլինի երթևեկել երկրի ավտոմոբիլային ճանապարհներով։ Նախկինում նման փոխադրամիջոցով թույլատրվել է երթևեկել միայն հատուկ մայրուղիներով։ Դանիայում շների լծվածքներով երթևեկելն ավանդական արվեստ է։

̰
BACK_TO_TOP