TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հրդեհ Մխչյան գյուղի տներից մեկում

10:45 11.11.2018

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող փայտե տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:39-ին մարվել՝ 06:20-ին: Այրվել են […]

̰
Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

10:36 11.11.2018

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի  (վարորդը տվյալները չի հաջողվել պարզել) և Opel Vectra B […]

̰
Սոմալիում պայթյունների շարքը 53 մարդու կյանք է խլել

10:10 11.11.2018

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունների շարքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի մասին։ Այս մասին Associated Press-ին հայտնել է տեղի ոստիկանության կապիտան Մուհամմադ Հուսեյնը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է կրկին աճել։ Ներկա պահին հաշվվում է ավելի քան 100 վիրավոր։ Նոյեմբերի 9-ին զինյալները պայթուցիկով լցոնված մեքենաներն ուղղել էին քաղաքի […]

̰
Ճապոնիան Երկիր է փոխադրել Միջազգային տիեզերակայանի փորձերի արդյունքներով պարկուճը

09:57 11.11.2018

Սպիտակուցային բյուրեղների նմուշները, որոնք ստացվել են Միջազգային տիեզերակայանում փորձերի ժամանակ, տեղափոխվել են Երկիր։ Դրանք Երկիր է բերել ճապոնական անօդաչու բեռնատար «Կոնտորի-7» տիեզերանավի պարկուճը։ Այս մասին հայտնում է ճապոնական աերոտիեզերական JAXA գործակալության մամուլի ծառայությունը։ ՄՏԿ-ից նյութերի տեղափոխման առաքելությունն առաջին անգամ է իրականացվում ճապոնացիների կողմից։ Պարկուճն իջեցվել է օդապարիկի օգնությամբ Խաղաղ օվկիանոսի մակերևույթ՝ Ճապոնիայի ափերից ոչ հեռու։

̰
ԵՄ-ն մերժել է Brexit-ի հարցով Մեյի առանցքային առաջարկը

09:42 11.11.2018

Եվրամիությունը մերժել է Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առանցքային առաջարկը։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Մեյը հույս ուներ միավորել իր կաբինետն ու հաղթահարել ԵՄ-ի հետ բանակցություններում առաջացած արգելապատնեշը։ Նա առաջարկել է ստեղծել անկախ մեխանիզմ՝ մաքսային վեճերը կարգավորելու համար։ Ենթադրաբար, Մեյը փորձել է խուսափել Հյուսիսային Իռլանդիայի հետ «կոշտ սահմանից»։ Բրյուսելում, սակայն, հայտարարել […]

̰
Թրամփը հետմահու կպարգևատրի Էլվիս Փրեսլիին

09:25 11.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետմահու կպարգևատրի «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին Ազատության նախագահական մեդալով։ Այն հանդիսանում է քաղաքացիական անձանց համար ԱՄՆ-ի գերագույն պարգևը։ Ինչպես նշել են Սպիտակ տանը, Փրեսլին դարձել է ողջ աշխարհում երկրպագուների բազմամիլիարդանոց բանակի համար «ամերիկյան մշակույթի մարմնավորումը»։ Ամերիկյան վարչակազմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նա մնում է ամերիկյան կուռք նույնիսկ մահից 40 տարի […]

̰
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի

09:13 11.11.2018

Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածն իրենց տիրապետության տակ առած անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերել են 14 դի։ Դեռևս նոյեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել։ Նահանգի հյուսիսում հրդեհը գրավել է ավելի քան 36  հազար հեկտար […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

17:07 09.11.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը: Ծրագրի նպատակները հիմնվում են ՀՀ կառավարության՝ կառավարումը բարելավելու, տնտեսական մրցակցությունը խթանելու, ներառականությունն ամրապնդելու և շրջակա միջավայրի ռիսկերը նվազեցնելու առաջնահերթությունների վրա: Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները պատրաստակամություն […]

̰
Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում. պատճառված վնասը գերազանցում է 1 մլրդ դրամը

16:51 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» […]

̰
«Գեղարքունիքի» ՋՕԸ-ի ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները պարզվում են

16:43 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները: 2018 թվականի հոկտեմբերի 23-ին`ժամը 11:15-ին «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում և մահ» ախտորոշմամբ գտնվել է 1989թ. ծնված քաղաքացու դիակ: Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էքրեական գործ: Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի և երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմատորներն ապամոնտաժելու հանձնարարականն իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան և մտածելով, թե նախապես ուղարկված  […]

̰
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու տարկետման իրավունքը վերականգնվել է

16:18 09.11.2018

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։ Դիմումատուն հայտնել է, որ կառավարության որոշմամբ՝ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ, որդուն 2018 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում, սակայն 2018 թվականի հուլիսին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր: Բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի որդուն կրթության և […]

̰
Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

15:41 09.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից: Համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես […]

̰
Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվեց

15:21 09.11.2018

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 03։05-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ից մինչ ժամը 19։30-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

̰
Բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանը. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

15:17 09.11.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին: Հյուրը հետաքրքրվել է Հայաստանում հավաքների ժամանակ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, որպես ժողովրդավարական, դրական փորձ ունեցող երկիր:  Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն հավաքների, այլև մարդաշատ […]

̰
Դանակահարություն Դեբեդավանի միջնակարգ դպրոցի դասասենյակում

15:02 09.11.2018

Նոյեմբերի 8-ին` ժամը 14։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ. Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։20-ի սահմաններում, Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, […]

̰
Դանակահարություն Հյուսիսային պողոտայում

13:24 09.11.2018

Նոյեմբերի 8-ին` ժամը 02:5-ից սկսած, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

13:21 09.11.2018

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի […]

̰
Ազատամուտ համայնքի ղեկավարի որդին կալանավորվել է

12:11 09.11.2018

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի […]

̰
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 12 միլիոն ՀՀ դրամի վնաս

12:01 09.11.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 41 դեպք, […]

̰
Բացահայտվել է Սոցապ ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք. առաջադրվել է մեղադրանք

11:39 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման […]

̰
Մակունցը պարզաբանել է, թե ինչու տրանսպորտի գումար չի տրամադրվել Թովմաս Պողոսյանին բարեգործական համերգի համար

11:27 09.11.2018

Կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է Մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ […]

̰
Հեղափոխության ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային ներուժի իրացումը. Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

11:11 09.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` […]

̰
Քննարկվել են էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները

11:04 09.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ: Զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին: Ղազախական […]

̰
Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսը տապալված է. Անահիտ Բախշյանն ահազանգում է

10:59 09.11.2018

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսի տապալման մասին. «Արմավիրի մարզպետ պարո՛ն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ` Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու […]

̰
Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

10:54 09.11.2018

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 09:15-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են (16 փրկարար): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Երեկ՝ ժամը 17:40-ին, մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Փրկարարները որոնումներն իրականացրել են 3 ուղղություններով: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

̰
Խաչատուրովը մեկնել է Վրաստան. «Հրապարակ»

10:50 09.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտպանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր։ Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի […]

̰
Քաղաքացին սպառնացել է վնասել իրեն

09:47 09.11.2018

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Է. Մ.-ն (ծնված 1960 թ.) գտնվել է հուզված, […]

̰
Վթարային ջրանջատում Լոռու մարզում

09:30 09.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 16:00-22։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի, ՔՇՀ 4 թաղամասի 1-4, 26-41 շենքերի, Տարոն 1 թաղամասի 1-6 շենքերի, Տավրոս թաղամասի 1-22 փողոցների՝ նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Սարի թաղ, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային […]

̰
Հոսանքազրկումներ Երևանում և 9 մարզում

09:16 09.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արզումանյան փ. 7 շենքը, Շինարարների փ. 27 շենքը, Ֆուչիկի 1-ին նրբ․ 6 շենքը, Ֆուչիկի 2-րդ նրբ. 4, 7, 5 շենքերը, Մարգարյան փ. 25, 27 շենքերը, թիվ 102 դպրոցը և թիվ […]

̰
Նաիրա Զոհրաբյանն ընդդեմ Հերմինե Նաղդալյանի. թեժ պայքար է սպասվում․ «Ժամանակ»

08:58 09.11.2018

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, և կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի […]

̰
BACK_TO_TOP