TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Զիմբաբվեում երկու ավտոբուսների բախման հետևանքով 47 մարդ է զոհվել

07:58 08.11.2018

Զիմբաբվեում երկու ավտոբուսների ճակատային բախման հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել, այդ թվում` 2 երեխա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում՝ Ռուսապե քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Herald Zimbabwe-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Վթարի հետևանքով ավտոբուսները սարսափելի վնասվել են։ Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն։

̰
Ինդոնեզիայում հայտնաբերվել են 40 հազար տարվա վաղեմության ժայռապատկերներ

07:45 08.11.2018

Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու քարանձավներից մեկում հնագետները հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Nature ամսագիրը։ Հայտնաբերվել են կովի տեսքով կենդանիներ պատկերող ժայռապատկերներ, որոնք, ըստ ամենայնի, ամենահինն են մինչ օրս գոյություն ունեցող ժայռապատկերներից։ Հայտնաբերվել են նաև ձեռքի հետքերի տրաֆարետային պատկերներ։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք ունեն 40-52 հազար տարվա վաղեմություն։

̰
Թրամփը CNN-ի լրագրողներին անվանել է «ազգի թշնամի»

07:30 08.11.2018

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Դոնալդ Թրամփը կրկին առճակատվել է լրագրողների հետ և Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անվանել «կոպիտ և սարսափելի մարդ»։ Թղթակիցը դիմել է հանրապետականին հարցով, թե ինչու է նա ներգաղթյալների քարավանի՝ ԱՄՆ սահմաններ ուղևորվելն անվանել «ներխուժում», և ինչու էր այդ […]

̰
Կանադան ներողություն է խնդրել 1939թ․-ին հրեա փախստականներին ընդունելուց հրաժարվելու համար

07:15 08.11.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել այն բանի համար, որ երկիրը 1939 թվականին հրաժարվել է ընդունել հրեա փախստականներին, որոնք «Սենթ-Լուիս» նավով ժամանել էին նացիստական Գերմանիայից։ Համայնքների պալատի առջև ելույթի ժամանակ Թրյուդոն նշել է, որ այդ կերպ Կանադան կարող է լույս սփռել իր պատմության ցավոտ գլխի վրա և հոգ տանել այն մասին, որ այդ դասը […]

̰
Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը

16:59 07.11.2018

Քաղաքացին խնդրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն  իր երեխայի խնամքի համար հասանելիք մեկ տարվա չվճարված նպաստի վճարման հարցում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ բարձրացված հարցի առնչությամբ, որի արդյունքում հաստատվել է, որ քաղաքացուն պետք է վճարվի 2017թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք նպաստը, որը չի տրվել իրավակիրառական պրակտիկայում առկա բացի […]

̰
Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

15:35 07.11.2018

Այսօր Երևանում իր աշխատանքն է սկսել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում […]

̰
Նոյեմբերի 6-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 37 դեպք

12:53 07.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 4, փաստաթղթի կեղծման 3, անձի առևանգման և կաշառակերության 2-ական, բռնաբարության, բնակարանային գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների […]

̰
Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողին հայ ոստիկանները հայտնաբերեցին Երևանում

12:49 07.11.2018

Նոյեմբերի 6-ին`ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճ. թիվ 2 հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված, նախկինում դատապարտված Մերաբ Կ.-ին, որը 2015թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՖՀ քրեական օրենսգրքի 450-1 կետ 1-ին և 2-րդ, 450-1 2-րդ, 450-3, 450-5 հոդ. (մասնակցություն չարագործների խմբավորման հանցագործություն նախապատրաստելու […]

̰
Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն

12:43 07.11.2018

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, նոյեմբերի 7-16-ը նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը: «Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ […]

̰
«Վանաձոր» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորը 2 անգամ փորձել է ինքնասպան լինել

12:23 07.11.2018

Լոռու մարզում նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր, 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, որն ինքնասպանություն գործելու […]

̰
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 5 մետր

12:08 07.11.2018

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 5 մետր, ավտոճանապարհը դժվարանցանելի է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

̰
19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

11:23 07.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնից, 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում կրակոցների, վիճաբանության և կանանց ձայներ են լսվել: 2018թ. նոյեմբերի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին

11:14 07.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Հայաստանում բարեփոխումների համակատարողները պետք է լինեն քաղհասարակությունն ու կառավարությունը. Սուրեն Քրմոյան

11:02 07.11.2018

Հայաստանի ներկայիս կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ.  քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի […]

̰
Ավտովթար Պռոշյան գյուղում. կան տուժածներ

10:36 07.11.2018

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Վանահովիտ թաղամասի մոտակայքում բախվել են «Օpel Vectra B» […]

̰
Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան 150 մետր գլորվել է ձորը. տուժածն Իրանի քաղաքացի է

10:32 07.11.2018

Նոյեմբերի 6-ին` ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 10-րդ կմ-ին «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Միազի Մուհամեդ Ալի, ծնված 1984 թ., […]

̰
Հարգելի՛ տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր սեփականությունը չեն. Անահիտ Բախշյանն ահազանգում է

10:27 07.11.2018

Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողներին մտնել դպրոցի տարածք: Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց: Ահա […]

̰
Մեծ Բրիտանիայում ծնվել է ավանակի ու զեբրի եզակի հիբրիդ

09:52 07.11.2018

Անգլիական Սոմերսեթ կոմսությունում լույս աշխարհ է եղել ավանակի և զեբրի եզակի հիբրիդ, որին անվանում են զեբրուլ կամ զեբրոիդ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ կենդանու հայրն ավանակ է, մայրը՝ զեբր։ Ձագն ավանակի նման մոխրագույն է, սմբակները զոլավոր են։ Նման կենդանի Մեծ Բրիտանիայում կա ընդամենը 2 հատ։ Զեբրոիդները գոյություն են ունեցել բավականին վաղուց, դրանց մասին իր աշխատություններում հիշատակել է […]

̰
Թուրք զինվորները Սիրիայից վերադարձել են ավարով․ քուրդ գործիչ

09:37 07.11.2018

Ստամբուլում կայացած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովի ընթացքում կուսակցության համանախագահներից Սեզայի Թեմելլին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում տեղի քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ սիրիական Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնելու ընթացքում թուրքական ԶՈՒ ստորաբաժանումները զբաղված են եղել նաև թալանով: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ […]

̰
Վթարային ջրանջատում Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում

09:23 07.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ նոյեմբերի 7-ին` ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 41-65 շենքերի (կենտ համարներ), Ֆուչիկի փող. 2-24 շենքերի (զույգ համարներ), Մարգարյան փող. 11, 13, 15 շենքերի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:13 07.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բրյուսովի փ. 165Ա շենքը, Շինարարների փ. 31, 35 շենքերը, Արզումանյան փ. 12 շենքը, Լենինգրադյան փ. 28 շենքը, Հալաբյան փ. 33, 37 շենքերը, Մելիքյան փ. 5-9, 13-17 շենքերը և 13-32 սեփական […]

̰
Հայկ Բաբուխանյանն ու Վահան Բաբայանը բանակցում են․ «Հրապարակ»

09:06 07.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաև ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաև Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ […]

̰
Վարդան Այվազյանը պնդում է՝ ՀՀԿ ցուցակում չի լինելու․ «Հրապարակ»

08:55 07.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետև Սերժ Սարգսյանն անընդհատ գրասենյակում է։ Ինչպես միշտ, հսկա «պապկան» թևի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։ Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» […]

̰
Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ»

08:40 07.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել: Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավապահ մյուս կառույցները չեն վստահում, մանավանդ, […]

̰
Մայքլ Դուգլասն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում

08:30 07.11.2018

Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Անվանական աստղի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։ Այն նվիրված է եղել արտիստի կարիերայի 50-ամյակին։ Աստղի բացման հանդիսավոր արարողությանը 74-ամյա դերասանի հետ ներկա է գտնվել նրա 102-ամյա հայրը՝ Քըրք Դուգլասը, որը նույնպես անվանական աստղ ունի ծառուղում։

̰
Ընտրողների մոտ 40%-ը քվեարկության է գնացել Թրամփի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով

08:22 07.11.2018

Ընտրողների մոտ 40 տոկոսը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին այն բանի համար, որպեսզի իր անհամաձայնությունն արտահայտի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ։ Նման տվյալներ է ներկայացրել CNN-ը։ Еxit poll-ի տվյալներով՝ 39 տոկոսը համաձայն չէ Սպիտակ տան ղեկավարի քաղաքականության հետ, 26 տոկոսը եկել էր աջակցելու գործող նախագահին, և ևս  33 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու մուսուլման կին է ընտրվել

08:12 07.11.2018

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու մուսուլման կին է ընտրվել։ Նրանք ընտրվել են Մինեսոտայից և Դեթրոյթից։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը։ Մինեսոտայից Իլհեն Օմարը Սոմալիից է։ Ավելի վաղ նա հաղթել էր նահանգի շրջաններից մեկում անցկացված «փրայմերիզում»։ Նա ընտանիքի հետ փախել էր Սոմալիից արյունալի քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը նրանք 4 տարի ապրել […]

̰
«Ստամբուլ» օդանավակայանի շինարարության ընթացքում 30 բանվոր է զոհվել

08:00 07.11.2018

Ստամբուլի նոր օդանավակայանի դեռևս շարունակվող շինարարության ընթացքում զոհվել է 30 բանվոր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը՝ մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Պատգամավորների պահանջով նախարարը խոսել է  շինարարության ընթացքում բանվորների իրականացրած բողոքի ակցիաների ու մասնակիցների ձերբակալությունների մասին: Թուրհանը նշել է, որ այդ գործն […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հանրապետականներն ու դեմոկրատները հավասար արդյունքներ են գրանցել

07:45 07.11.2018

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցությունը գրեթե հավասարվել է դեմոկրատներին։ Այժմ նրանք հավաքել են համապատասխանաբար 85 և 86 տեղ։ Նման տվյալներ է ներկայացրել CNN հեռուստաալիքը՝ նախնական հաշվարկների և ընտրատեղամասերից դուրս գալիս քաղաքացիների շրջանում անցացված բլից-հարցումների հիման վրա։ Fox News-ը, որն աջակցում է ներկայիս վարչակազմին, հայտնում է, որ հանրապետականները կստանան 82, իսկ Դեմոկրատական կուսակցությունը՝ 80 […]

̰
Խմբակային ինքնասպանության փորձ Թուրքիայում

07:16 07.11.2018

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ սպառնում են ինքնասպանություն գործել: Շինարարության ոլորտում աշխատող բանվորները նման հուսահատ քայլի են դիմել, քանի որ հինգ ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել և հայտնվել են շատ դժվար ֆինանսական դրության մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նրանք բարձրացել են այն նույն շենքի տանիքը, որի կառուցման վրա աշխատում են, և սպառնում են […]

̰
BACK_TO_TOP