10:59 05.10.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության […]
10:55 05.10.2018
Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների: Այս մասին նշել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: Նա ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը`տվյալ […]
10:49 05.10.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրեզնոյից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, ով Հայաստանում է մարդասիրական առաքելությամբ: Նրա գլխավորած պատվիրակությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30-ից ավելի բազմափորձ բժիշկներ, Հանրապետության մարզերում իրականացնում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ: Պերճ Աբգարյանը նշել է, որ մասնագիտական խմբերը (գինեկոլոգներ, մանկաբույժներ, մանկական և ընդհանուր վիրաբույժներ) արդեն այցելել են Շիրակի […]
10:46 05.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 107.7 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 103.8 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ […]
10:42 05.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մելքոնյանը հնարավոր է՝ նշանակվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր է մնացել ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից հետո»:
10:33 05.10.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին: Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու […]
10:31 05.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ: Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում […]
10:26 05.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված: «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: […]
10:23 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ ենք իմանում հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստից հետո կայացած ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Իրավական բանավեճն ագրեսիվ վարել են Արփինե Հովհաննիսյանն ու Գևորգ Պետրոսյանը, քաղաքականը՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Ռուստամյանը։ Գործին «խառնվել» է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը հարցրել է Փաշինյանին՝ բայց չէ՞ որ Դուք զանգահարեցիք, խնդրեցիք […]
10:20 05.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավոր Հայաստան»-ի թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում: Վանաձորի քաղաքապետարանի «Իրատես»-ի աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երևույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները […]
10:10 05.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն […]
09:44 05.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որևէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց […]
09:32 05.10.2018
Չինական Շանժաո քաղաքի արգելոցը հրապարակել է տեսանյութ հազվագյուտ մուտանտ կրիայի մասին, որը լույս աշխարհ է եկել 3 ամիս առաջ։ Կենդանին ունի երկու գլուխ, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է մարմնի մի կողմը, գրում է Daily Mail-ը։ Կադրերում տեսանելի է, թե ինչպես է կրիան անհամաչափ շարժում թաթիկները։ Արգելոցի աշխատակիցներն առանձնացրել են կենդանուն ցեղակիցներից՝ մտավախություն ունենալով, որ մուտացիայի ենթարկված […]
09:17 05.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շովրոյան փ. 66-82 սեփական տները, Դրոյի փ. 28, 28/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի 4-րդ նրբ. 44-82 սեփական տները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման […]
09:06 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում երեկ ոգևորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն ևս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։ Վարկանիշային ցանկում նրանից հետո ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, սակայն վերջինս, որոշ տեղեկություններով, դեռ երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, արտահերթ ընտրությունները հեռու չեն, […]
08:44 05.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։ Սակայն խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ։ Հաջորդ օրը ԱԺ նիստը սկսելուց առաջ Արա Բաբլոյանը ոչ մի բառ չասաց նախորդ գիշեր խորհրդարանի դիմաց իրականացված ակցիայի մասին։ ՀՀԿ-ում համոզված են, որ […]
08:37 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի, ըստ ամենայնի, հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, և նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։ Կասվի, […]
08:23 05.10.2018
Թուրքիայում 2017 թվականին թմրանյութերի օգտագործման հետևանքով 941 մարդ է մահացել: Այս մասին պարզ է դարձել Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կազմում գործող Թմրանյութերից կախվածության մոնիթորինգի կենտրոնի հրապարակած զեկույցից: Նշվում է, որ 2017 թվականին թմրանյութերի պատճառով մահացածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 2.3 տոկոսով, ինչը վերջին 5 տարիների շարունակական աճի ամենացածր մակարդակն է: Այս մասին հայտնում […]
08:14 05.10.2018
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն կամուսնալուծվի այն բանից հետո, երբ դեկտեմբերի 1-ին լքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է Universal պորտալը։ Պետության ղեկավարն ու նրա օգնականներն արդեն սկսել են Անխելիկա Ռիվերայի հետ ապահարզանի գործընթացը։ Նշվում է, որ ամուսինները վաղուց միասին չեն ապրում և համատեղ երեխաներ չունեն։ Նախագահի 4 երեխաները և Անխելիկայի 3 երեխաները ծնվել են […]
08:01 05.10.2018
Ճապոնիայի հարավում և հարավ-արևմուտքում մոլեգնող «Կոնգ-ռեյ» թայֆունի պատճառով առնվազն 8 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Օկինավա և Կագոսիմա պրեֆեկտուրաների մոտ 30 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ «Կոնգ-Ռեյ» թայֆունը, որի անվանումը թարգմանվում է որպես «գեղեցիկ աղջիկ», ներկայում շարժվում է ճապոնական Հոնսյու կղզու ուղղությամբ։ Քամու արագությունն էպիկենտրոնում կազմում է 60մ/վ։ Ինչպես ավելի […]
07:51 05.10.2018
Իրաքում ԵՄ դեսպան Ռամոն Բլեքուան թունավորվել է խմելու ջրից։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Բասրա քաղաքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բժիշկը նրա մոտ ախտորոշել է թունավորում, ինչն աղտոտված ջրի ընդունման հետևանք է։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։ Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան իրեն վատ է զգացել և ստիպված եղել մի քանի հանդիպում […]
07:34 05.10.2018
Ամերիկյան Apple, Amazon և Supermicro ընկերությունները, ի պատասխան Bloomberg-ի հրապարակման, հայտարարել են, որ իրենք չեն հայտնաբերել իրենց համակարգիչներում և սերվերներում չինական լրտեսական չիպեր և չինական հետախուզության կողմից ծրագրված խոցելիություններ։ Apple-ը նաև հերքել է դրա առնչությամբ որևէ կապը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կամ ցանկացած այլ գործակալության հետ։ Չինաստանի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ Պեկինը կիբերանվտանգության վճռական պաշտպան է […]
07:22 05.10.2018
Եվրամիությունը ձգձգում է Անկարայի ընդունման գործընթացը, և դա կարող է առիթ դառնալ Թուրքիայում այդ քայլի անհրաժեշտության վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեզ մնում է ԵՄ-ի հարցով դիմել մեր 81 մլն ժողովրդին և տեսնել, թե նա ինչ է ասում»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Բացի այդ, Էրդողանը […]
07:13 05.10.2018
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը՝ ներկայացնելով 2 ամսում էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման հնարավորությունները: «Առաջին հերթին, աշխատանքային խումբը գտնում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին: Երկրորդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել 2016 թվականին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորուստների տոկոսը թողել է 2015 թվականի կորստի չափով: Եթե 2015 թվականին կորուստը կազմել է 11.3 տոկոս, ապա հաջորդ տարիներին, օրինակ` 2016 թվականին՝ մոտ 9 տոկոս, 2017-ին՝ 8.8 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եղել է […]
17:21 04.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Միքայել Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
17:15 04.10.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։
17:04 04.10.2018
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 278 719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով: Ինչպես տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով: Եթե 2017թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245 363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում […]
16:17 04.10.2018
Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է, և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Այս մասին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստում հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: Նա մասնավորապես հայտարարել է. «Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել […]
16:07 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած […]
15:59 04.10.2018
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ից մինչ 21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ շանսոնյեի: «Ցանկացողները կարող են գալ գրառում կատարել և ծաղիկներ խոնարհել»,- ասված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: