13:55 03.10.2018
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գագիկ Միրիջանյանը: «Արմավիրի մարզի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ գործընկերներ, լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում […]
13:39 03.10.2018
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։ Ա․ Մինասյանն առանձնահատուկ […]
12:55 03.10.2018
ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքի սրտում պաշտոնապես բացվել է Արցախի պողոտան: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում հայտնել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Հունիսին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ համաձայնություն էր տվել Մերիլենդի պողոտան Արցախի պողոտայի անվանափոխմանը: Քաղաքապետարանը փողոցում գործունեություն ծավալող 131 գործարարների 1000-ական դոլար է […]
12:41 03.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպել է նախարարության աշխատակիցներին և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Երբ ստանձնում էի այս պաշտոնը, գիտեի որ այն կարճաժամկետ է լինելու, այս 4.5 ամիսների ընթացքում փորձեցինք ծրագրերում որոշ փոփոխություններ կատարել, արել եմ ինչ կարողացել եմ։ Մշտապես […]
12:19 03.10.2018
Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են թիվ մեկ համալսարանական կլինիկայի, մյուսը` Նաիրի ԲԿ-ի` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա: Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ […]
12:13 03.10.2018
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ստեղծվել են սգո մատյաններ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156712696499839&set=a.10150666141764839&type=3&theater
11:49 03.10.2018
Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 1:15-ի սահմաններում, Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 […]
11:29 03.10.2018
Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջը: Հայտարարությունում ասված է. «Կուսակցությունն այս հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գործադիր իշխանությանը: Կուսակցությունը կոչ է անում հայաստանյան խորհրդարանական կուսակցություններին գործել խոհեմաբար և դեմ չգնալ հանրային պահանջին»:
11:25 03.10.2018
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ: «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում: Մինչդեռ նախկին […]
11:22 03.10.2018
Երեկ կայացած քվեարկության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը, թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի […]
11:17 03.10.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի և Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, այցերի ընթացքում ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել […]
11:13 03.10.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ: Նախարարությունից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից […]
10:37 03.10.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝ ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը»,- ասված է գրառման մեջ:
10:14 03.10.2018
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու […]
10:00 03.10.2018
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում, թոքերի այտուցից: The funeral day of Charles #Aznavour will be declared a day of mourning in #Artsakh. Շառլ #Ազնավուրի հուղարկավորության օրը #Արցախ/ում կհայտարարվի սգո […]
09:56 03.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժառանգություն է ստացել հորից անօրինական ճանապարհով, գրում է The New York Times-ը։ Պարբերականը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը ստացել է ներկայիս գնով առնվազն 413 մլն դոլար՝ հարկերից խուսափելու ճանապարհով՝ մասնակցելով 1990-ականների խարդախ սխեմաներին։ Նշվում է, որ Թրամփը խարդախություններն իրականացրել է իր ստեղծած կեղծ ընկերության միջոցով։ Սպիտակ տունը հերքել է պարբերականի հրապարակումը։
09:47 03.10.2018
Հոկտեմբերի 1-ին` ժամը 23:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և […]
09:36 03.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Դիանա Գասպարյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու […]
09:25 03.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թբիլիսյան խճ. 33, 35/1, 35/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գր.Արծրունի փ. 90, 92 շենքերը, Կոմիտասի պող. 36ա, 36/7, 38/1, 38/2 շենքերը, Ռիգայի փ. 63/4 և 12-14 սեփական տները, Հրաչյա […]
09:12 03.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար: Քարոզարշավի ընթացքում նա խոսում էր ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների և հայհոյանքների մասին։ Հայցը ներկայացվելու է կոնկրետ և ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի դեմ, և ներկայացվելու են ապացույցներ: Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա […]
09:01 03.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, ապաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։ Մեր տեղեկություններով՝ առաջինը, ըստ ամենայնի, հանձնաժողով կկանչվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն է վերահսկողություն իրականացնում գործի նկատմամբ, ապահովում պատշաճ ընթացքը»:
08:49 03.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաև Սասուն Միքայել յանի որդին՝ Սևակ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց և նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա […]
08:40 03.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին: Այդ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հենց վաղը հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված կամ ԲՀԿ աջակցությունը վայելող թեկնածուներն առաջիկա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն՝ հասկանալով, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն»:
08:31 03.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաև հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։ Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. […]
08:20 03.10.2018
Ստամբուլում մեքենայի վարորդը միտումնավոր մխրճվել է հետիոտների բազմության մեջ։ Տուժել է 5 մարդ։ Այս մասին հատնում է NTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել մարդաշատ Բաքըրքեյ շրջանում։ Նշվում է, որ վարորդը վիճաբանել է ընկերուհու հետ։ Անցորդները փորձել են միջամտել վեճին, սակայն դրանից տղամարդն ավելի է զայրացել, նստել մեքենան ու սկսել վրաերթի ենթարկել նրանց։ Տղամարդուն ձերբակալել են ու […]
08:07 03.10.2018
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն իր տրամադրության տակ է վերցրել գաղտնի ծրար, որն ուղարկվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մասնագետները կանխել են կասկածելի ծրարի հայտնվելը Սպիտակ տանը։ Հատուկ ծառայություններում մանրամասն մեկնաբանություններից հրաժարվել են։ Հոկտեբերի 2-ին ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ գերատեսչությունում կասկածելի պարունակությամբ մի քանի ծրարներ են […]
07:52 03.10.2018
Հոկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Քաղցրաշեն-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» մակնիշի 34 RO 482 համարանիշի ավտոմեքենան և «Կուբան» մակնիշի 25 ԼՍ 211 համարանիշի բեռնատար ավտոբուսը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում է մահացել է, ևս մեկը մահացել է Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: […]
07:46 03.10.2018
Արգենտինայում երեք տասնյակ կամավորներ և առափնյա պահպանության ծառայությունը երկօրյա ջանքերի արդյունքում կարողացել են ափ նետված սապատավոր հսկա կետին ծով վերադարձնել։ Կենդանին խրվել էր առափնյա ծանծաղուտի մեջ։ Փրկարարական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել CGTN հեռուստաալիքը։ Կետին տեղից փոքր-ինչ բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկի օգնությունը։ Կենդանուն ծանծաղուտից դուրս բերելուց հետո նավակի օգնությամբ ծովն են վերադարձրել։
07:33 03.10.2018
Իրաքում խորհրդարանական ընտրությունների անցկացումից 5 ամիս անց պատգամավորները երկրի նոր նախագահ են ընտրել։ Նա Բարհամ Սալեհն է «Քրդստանի հայրենասիրական միությունից»։ Ավանդաբար, Իրաքի նախագահի պաշտոնն զբաղեցնում է քուրդ քաղաքական գործիչ։ Նախագահը, որն Իրաքում իրականացնում է ներկայացուցչական գործառույթ, միանգամից նշանակել է նոր վարչապետ։ Վերջինս շիա քաղաքական գործիչ Ադիլ Աբդուլ-Մահդին է։ Նշվում է, որ Սալեհի օգտին է քվեարկել […]
07:17 03.10.2018
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Փարիզում` Հաշմանդամների տանը: Այս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի Ազնավուրի հոգեհանգստին և հուղարկավորությանը։ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում, թոքերի այտուցից։