15:12 07.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հ. Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող քարի արտադրամասում հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի […]
14:50 07.10.2018
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի […]
13:46 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակի միջոցառումներին և հանդես եկել ելույթով։ Վարչապետը հերթական անգամ կոչ է արել գործարարներին գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, որովհետև Հայաստանն այսուհետ ոչ միայն փող ծախսելու տեղ է, այլև վայր, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին։ Մանրամասները՝ տեսանյութում
13:13 07.10.2018
Ագարակ համայնքի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցել են նաև «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները։ Նրանք հուշանվեր են հանձնել վարչապետին։ Նշենք, որ գյուղի հրապարակը վերանվանվել է՝ ի պատիվ «Արարատ 73»-ի։ Թիմի անդամ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ագարակցիներին՝ գյուղի կենտրոնական հրապարակն իրենց թիմի անունով կոչելու համար: Մարզիկները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հուշանվեր են հանձնել:
13:00 07.10.2018
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել […]
12:51 07.10.2018
Այսօր Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև տիեզերագնացների տեսաուղերձը՝ նվիրված Հայաստանին: Նշենք, որ այսօր Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան է ժամանել տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր […]
12:44 07.10.2018
Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվել է Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից: «Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այսօր: Որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախ հաստատվում են անդամ երկրների դեսպանների կողմից, այնուհետև ներկայացվում նախարարներին և նախագահներին։ Այստեղ թե՛ լիիրավ, թե՛ ոչ լիիրավ, թե դիտորդ բոլոր անդամ երկրների դեսպաններն […]
12:27 07.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։ Համոզված եմ, որ պետական և քաղաքական […]
12:18 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մասնակցել է կարի արտադրամասի բացմանն ու արտադրամասի երկրորդ մասնաշենքի հիմնարկերքի արարողությանը: Այս պահին արտադրամասն ունի 18 աշխատող, սական նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 150-ի: Արտադրամասի բոլոր աշխատակիցներն Ագարակից են:
12:11 07.10.2018
Շառլ Ազնավուրը մինչև կյանքի վերջին տարիները հետաքրքիր հարցազրույցներ է տվել տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցներին: 90-ամյակի շեմին Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություններով աշխարհի լավագույն բեմերում էր, միաժամանակ նրա հարցազրույցները շաբաթներ շարունակ չէին իջնում ամենամեծ լսարան ունեցող թերթերի առաջին էջերից ու հեռուստաընկերությունների եթերից: Ռուսական «Կոմերսանտին» 2014-ի սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Ազնավուրը պատմում էր իր հայկական ծագման, կյանքի դժվարությունների ու բեմական […]
11:45 07.10.2018
Հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոն»-ի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկույթ, Բագրևանդի փողոցում՝ մոտ 400 խմ ծառի չորացած ճյուղեր, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմացի դաշտում` 6000 քմ, Արմավիրի մարզի Արտամետ համայնքում՝ 3 […]
11:28 07.10.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արձագանքել է իր հասցեին հնչեցված քննադատությանը՝ կապված «ստրկատիրոջ հագուստի» հետ, որը նա կրել էր Քենիա այցի ժամանակ։ Նա կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել իր գործունեությանը, այլ ոչ թե արտաքինին։ «Կցանկանայի, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեին այն բանի վրա, թե ես ինչ եմ անում, ոչ թե այն բանի վրա, թե […]
11:04 07.10.2018
Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 20.040 և արևմտյան երկայնության 72.970աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «France-Presse» լրատվական գործակալության՝ երկրաշարժի […]
10:59 07.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի և […]
10:55 07.10.2018
Հոկտեմբերի 7-ին սկսվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումները: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստի ժամանակ ընդունված ծրագրի հաստատումը: Քննարկման կդրվեն կազմակերպությանն անդամակցելու 4 երկրների հայտերը: Ավարտին կորոշվի նաև հաջորդ նիստի անցկացման ժամկետն ու վայրը։ Հոկտեմբերի […]
10:27 07.10.2018
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևմտյան Մբուբա բնակավայրում բենզատար է պայթել։ Այն բախվել է այլ մեքենայի ու բռնկվել։ Զոհվել է 60 մարդ։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին։ Վերոնշյալ բնակավայրը գտնվում է մայրաքաղաք Կինշասայից 120 կմ արևմուտք։ Երեկ Կոնգոյում ևս մեկ խոշոր պատահար էր տեղի ունեցել։ Վթարի հետևանքով բռնկվել էր նավթային հածանավը՝ խլելով 50 […]
10:01 07.10.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ոչ միշտ է համաձայն իր ամուսնու թվիթների հետ։ Այս մասին գրում է Huffington Post-ը։ Մելանյան ընդգծել է, որ իր համար կարևոր է սեփական կարծիքն արտահայտելը, որը կարող է չհամընկնել Դոնալդ Թրամփի հայացքների հետ։ «Միշտ չէ, որ ես համաձայն եմ Twitter-ում նրա գրածների հետ, և ես ասում եմ […]
09:50 07.10.2018
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում փակել են ծովամթերքի՝ աշխարհի խոշորագույն շուկա Ցուկիձին, հայտնում է ТСН-ը։ Նշվում է, որ շուկայի փակման պատճառը 2020 թվականի Օլիմպիադայի նախապատրաստությունն է։ Այդ վայրը մայրաքաղաքի իշխանությունները ծրագրում են վիթխարի կայանատեղի դարձնել։ Սեպտեմբերի վերջին շուկան փակվել էր զբոսաշրջիկների համար, իսկ հիմա կատարվել է մեծածախ գնորդների համար վերջին առևտուրը։ Շուկան սեպտեմբերի 11-ից կբացվի առափնյա Տոեսու […]
09:38 07.10.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Տոկիոյից ուղևորվել է Փհենյան, որտեղ բանակցություններ կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Տոկիոյում Պոմպեոն բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և երկրի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ, որոնց ժամանակ նրանք հաստատել են Հյուսիսային Կորեայի միջուկազերծման հասնելու վճռականությունը։ Հնարավոր է, որ Պոմպեոյի այցի արդյունքներով […]
09:22 07.10.2018
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է «ձախ գնդի մաֆիայի»։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News հեռուստաալիքը։ Թրամփը հայտարարել է, որ ներկայում դեմոկրատներին չի կարել թույլ տալ կառավարել ԱՄՆ-ը և կոչ է արել կանգնեցնել արմատական դեմոկրատներին Կոնգրեսի ապագա ընտրություններում՝ մեծացնելով այնտեղ հանրապետական մեծամասնությունը։ Հոկտեմբերի 5-ին Թրամփը Միննեսոտա նահանգում կողմնակիցների հանրահավաքի ժամանակ […]
09:06 07.10.2018
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), հաղորդում է Aysor.am-ը։ Աղբյուրի տեղեկություններով` երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է […]
15:25 05.10.2018
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Հարություն Սարիբեկյանը, Անտոն Թոթոնջյանը, Էդվարդ Ներսեսյանը, Վահագն Սալնազարյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, Արկադի Մարդոյանը, Գևորգ Ջնդոյանը ,Տիդրան Բոյաջյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը և Արման Հայրապետյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը հրապարակել է պաշտպան Ինեսսա Պետրոսյանն […]
15:15 05.10.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, քննարկվել են երկու երկրների միջև քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր: Պարոն Կոպիրկինը շեշտել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը և այդ հարցում ՌԴ […]
14:19 05.10.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի […]
14:12 05.10.2018
Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրման արարողություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության նախագահն անգնահատելի է համարել ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, կրթության, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որպես պետականաշինության գործընթացի կարևոր հիմնասյուներից մեկը:
12:01 05.10.2018
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում […]
11:09 05.10.2018
Հոկտեմբերի 4-ին`ժամը 23։10-ին, Երևանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան և «Բաբաջ» մոտոցիկլետը: Ոստիկանությունից հայտնում են, որ մոտոցիկլիստը՝ 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն։
11:01 05.10.2018
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հանրապետության նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը […]