TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Նախագահ Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 նախարարները

07:09 03.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այս մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական […]

̰
Փաշինյանն ընդունել է արծվաշենցիներին և քննարկել նրանց հուզող հարցերը

16:37 02.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները և մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները նշել են, որ 1992թ. […]

̰
Շնորհակալությո՛ւն, մաեստրո, այն ամենի համար, ինչ արել եք Հայաստանի համար. Արոնյան

16:15 02.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ցավակցական գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում: «Շատ, շատ տխուր օր մեր բոլորի համար: Շառլ Ազնավուրը նվիրել է իր կյանքն իր արվեստի միջոցով մարդկանց միավորելուն: Շնորհակալությո՛ւն, մաեստրո, այն ամենի համար, ինչ արել եք Հայաստանի համար: Ես միշտ կհիշեմ առիթները, երբ Ձեզ հետ խոսելու հնարավորություն […]

̰
Մարդկությունը Ձեզ շատ կկարոտի. Արսեն Ջուլֆալակյանի գրառումը

15:35 02.10.2018

Հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է արտահայտել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Մանկուց երազում էի հանդիպել այդ Մեծ Մարդու հետ, սեղմել նրա ձեռքն ու պարզապես շնորհակալություն ասել այն ամենի համար, ինչ նա անում էր մարդկության և համաշխարհային մշակույթի համար: Մարդկությունը Ձեզ շատ կկարոտի: Ինչպես ընկերս է ասում՝ լեգենդները չեն […]

̰
Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները

15:21 02.10.2018

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ, Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

̰
Սեպտեմբերին Հարկադիր կատարման ծառայությունում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2035-ով

15:15 02.10.2018

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10187 դիմում և գրություն: Սեպտեմբեր ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 2035-ով: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 42 բողոքի, իսկ «Թեժ […]

̰
Հարութ Փամբուկչյանը Հոլիվուդում արտասվել է Շառլ Ազնավուրի աստղի մոտ

14:51 02.10.2018

Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» Հարութ Փամբուկչյանն արտասվում է Ազնավուրի աստղի մոտ:

̰
Վշտի մեջ ենք, տխրում ենք, բայց երջանիկ ենք, որ ունեցել ենք այդպիսի բացառիկ Հայ. «Երկիր Ծիրանի»

12:55 02.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ցավակցական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»:   Շառլ դե Գոլ Նա հուզեց, ալեկոծեց  դահլիճներ ու վեր հանեց մարդկային զգացմունքների մի ողջ գամմա: Հայկական բարձրունք, հայկական մեծություն, հայկական ոգի, հայկական  սեր և համաշխարհային արվեստի գլուխգործոց  Շառլ Ազնավուրը այսօր մեզ հավաքեց […]

̰
Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայականից 10 անգամ պակաս գնով. Գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել

12:47 02.10.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական […]

̰
Շանսոնյեին կհուղարկավորեն Փարիզից ոչ հեռու՝ XII դարի վանքում. ԶԼՄ-ներ

12:07 02.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, որը գտնվում է Փարիզից ոչ հեռու: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հուղարկավորման օրը դեռևս հայտնի չէ: Նշվում է, որ Ազնավուրն ինքն է այդպես ցանկացել: Հենց Մոնֆոր Լամորիում է գտնվում Ազնավուրի տներից մեկը, որտեղ նա շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ: Ելիսեյան պալատը դիտարկում է […]

̰
Ազատամուտի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը

11:59 02.10.2018

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում արդեն 3 օր է`բողոքի ակցիաներ են ընթանում: Գյուղացիները պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Համայնքի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ գյուղապետը չարաշահումներ, կեղծիքներ է թույլ տվել, սոցիալական աջակցություն ձևակերպել այլ մարդկանց անուններով:

̰
Արամուսի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը

11:23 02.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մեկ տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է՝ փակել են Մայակովսկի գյուղից Արամուս տանող ճանապարհը։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները պահանջում են իրենց 16 տարվա գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հրաժարականը: Կոտայքի մարզպետարանից ժամանած պաշտոնյայի կողմից առաջարկվեց ժամը 3-ին հանդիպել մարզպետարանում և քննարկել խնդիրը՝ առաջարկելով այդ ժամանակահատվածում ճանապարհը բացել։ Բողոքի ակցիայի […]

̰
Պետք է չէ լաց լինել, նա չէր ցանկանա. Պոզներ

11:08 02.10.2018

Հայտնի  լրագրող Վլադիմիր Պոզները կոչ է արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:  Վլադիմիր Պոզները, մասնավորապես, ասել է. «Պետք է չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա, նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ  երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան: Անշուշտ, ցավալի է, երբ մարդը հեռանում է: Մյուս կողմից՝ երբ մարդը հեռանում է, այդքան երկար տարիների այսպիսի  կյանքից հետո, կարող եք նույնիսկ նախանձել»:  

̰
Ազնավուրն իր օրինակով ցույց տվեց, թե որքան կարևոր է մշակույթն ազգերի մերձեցման գործում. Լիլիթ Մակունց

11:04 02.10.2018

Լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը դեռ շարունակելու են իր բոլոր երկրպագուներին ստիպել սիրել, կարոտել, հուսալ: Ազնավուրի մահվան բոթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով […]

̰
Կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում. Վան Դամ

10:59 02.10.2018

Աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը  Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շա՛ռլ։ Քո երգերը հավերժ են։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/JCVDworld/photos/a.10154457577895046/10161005500030046/?type=3&theater

̰
Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստում. Բակո Սահակյան

10:30 02.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է […]

̰
Հայաստանում վերջին տարիներին մանկական մահացության դեպքերը կրճատվել են

10:25 02.10.2018

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի առողջապահական ծրագրերի պատասխանատու Լիանա Հովակիմյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Դավթյանն ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մեծ ներդրումը […]

̰
Ի հիշատակ Ազնավուրի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի

10:16 02.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ցավակցական ուղերձ են հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ և բնույթով մարդկայնության և մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ […]

̰
Ազնավուրը համամարդկային քաղաքակրթության համար հերոս է․ ՄԻՊ

10:03 02.10.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի […]

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

09:51 02.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մելիքյան փ. 13-17 շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ, 34ա, 34գ, 36/1, 36/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձոր փ. 74, 76, 78ա, 78/1 շենքերը […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:40 02.10.2018

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 29-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, Ագարակաձոր գյուղի գերեզմանատան մոտ` 1000 քմ, […]

̰
Հրազդանի նախկին քաղաքապետն իր իրավահաջորդին ուշագրավ «ժառանգություն» է թողել․ «Ժողովուրդ»

09:28 02.10.2018

«Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին ուշագրավ «ժառանգություն» է թողել՝ աշխատասեն­յակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ: «Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաև մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքն […]

̰
Այսօր կկայանան վարչապետ-ԲՀԿ բանակցությունները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով. «Հրապարակ»

09:17 02.10.2018

«Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները: Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան լավ»: Որքա՞ն շուտ: «Առաջիկա շաբաթների ընթացք­ում»: Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցու­թյունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային: «Ֆորմատը կորոշվի հընթացս, այն կարող է տարբերվել հանդիպումից հանդիպում»: Արտախորհրդարանական ուժերի հետ և՞ս հան­դիպումներ են լինելու: «Դա կորոշվի ըստ քաղա­քական իրավիճակի»: Դուք […]

̰
Նոր խորհրդարանում կլինի 3, առավելագույնը՝ 4 ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան ԱԺ-ում․ «Փաստ»

09:08 02.10.2018

«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ հիմնականում քաղաքական դաշտը խիստ սահմանափակ է, հեշտ մոնոպոլիզացվող, ուր առանց այն էլ բավականին շատ կուսակցություններ կան գրանցված, այս դաշտը հագեցած է: Սակայն պարզվում է, որ քաղաքագիտական տեսանկյունից՝ կուսակցությունների թվի մեծ կամ փոքր լինելն այնքան էլ էական չէ: Կարևորը քաղաքական դաշտը ո՛չ […]

̰
«Բժշկականի» բացահայտումները. ինչ ապօրինություններ է արել Արմեն Աշոտյանը․ «Ժամանակ»

08:57 02.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ: Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձևակերպված են եղել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են: Պարզվել է նաև, որ համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական […]

̰
Սեյրան Սարոյանն ընդհատակ է անցել. նա ընտանիքով հեռացե՞լ է Հայաստանից․ «Իրավունք»

08:46 02.10.2018

Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով  հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել: Թե ուր և ինչ նպատակով, դժվար է ասել, սակայն խոսակցություններ կան, որ գեներալը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը բավական ծանր է տանում, իր վերջին հայտարարություններով […]

̰
Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարակա՞ն ներկայացնել. «Հրապարակ»

08:37 02.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, […]

̰
Ինդոնեզիայում ցունամիից հետո տաճարի փլատակների տակ 34 երեխայի մարմին է հայտնաբերվել

08:30 02.10.2018

Երկրաշարժից ու ցունամիից հետո ինդոնեզական Սուլավեսի կղզու հեռավոր հյուսիսային շրջանի տաճարներից մեկի փլատակների տակ առնվազն 34 երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի մամուլի քարտուղար Ալիա Արիանին։ Տարերային աղետի ժամանակ նրանք գտնվել են քրիստոնյաների համար բացված ճամբարում։ Ինչպես նշում է The Guardian-ը, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ճամբարում 86 երեխա […]

̰
Քուվեյթը 1992 թվականից ի վեր առաջին անգամ դադարեցրել է նավթի մատակարարումն ԱՄՆ-ին․ Bloomberg

08:20 02.10.2018

Քուվեյթը սեպտեմբերին զրոյական ցուցանիշի է հասցրել դեպի ԱՄՆ նավթի մատակարարումները։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Դա տեղի է ունեցել 1992 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Քուվեյթը դադարեցրել էր նավթի արտահանումն Իրաքի հետ զինված հակամարտության պատճառով։ Գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթը պարզապես մատակարարումները կուղղի Ասիա, ինչը ցույց է տալիս նավթի բարձր պահանջարկը։ «Իրանի դեմ պատժամիջոցները հնարավորություն […]

̰
Շվեդիայում կբացվի նողկալի սննդի՝ աշխարհում առաջին թանգարանը

08:10 02.10.2018

Հոկտեմբերի 31-ին Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաք Մալմյոյում կբացվի նողկալի սննդի՝ աշխարհում առաջին թանգարանը։ Այս մասին գրում է Independent-ը՝ հղում անելով թանգարանի ստեղծող Սեմյուել Վեսթին։ Թանգարանում կներկայացվեն նողկալի մթերքներ և ուտեստներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Իսլանդիայում դելիկատես համարվող շնաձկան փտած մսից, սարդինիական թրթուրավոր պանրից մինչև հարավասիական դուրիան միրգ, որը Սինգապուրում նույնիսկ արգելված է հանրային տրանսպորտով տեղափոխել։ Ցուցանմուշների […]

̰
BACK_TO_TOP