09:36 01.10.2018
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1953 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
09:25 01.10.2018
Սեպտեմբերի 30-ին` ժամը 23:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Տ. Վ.-ն (ծնված […]
09:21 01.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դրոյի փ. 14, 14ա, 14/1, 14/2, 16, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վրացական 4-րդ նրբ. 5, 5/1, 7 շենքերը, Կոմիտասի պող. 32/8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավետ Ավետիսյան […]
09:08 01.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 1-ին` ժամը 10։00-24:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ և 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու, Արաբկիր վարչական շրջանի […]
08:58 01.10.2018
Ամերիկացի ձեռնարկատեր և հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 171 մլն դոլար է ծախսել գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնելու վրա։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Գեյթսը 14․5 հազար ակր հող է գնել Հարավային Վաշինգտոնում։ Գործարքն իրականացվել է մի քանի միջնորդ կազմակերպությունների միջոցով։ Land Report պարբերականը, որը մասնագիտացած է հողատարածքներին առնչվող գործարքների լուսաբանման մեջ, հայտնում է, […]
08:48 01.10.2018
ԱՄՆ-ում առաջին անգամ Կալիֆոռնիա նահանգի իշխանություններն ընդունել են օրենք, որը սահմանում է կորպորացիների տնօրենների խորհրդում կանանց պարտադիր առկայություն։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ Նահանգապետ Էդմունդ Բրաունն ստորագրել է նահանգային սենատի ընդունած թիվ 826 օրենքը։ Համաձայն նոր կանոնների՝ 4 հոգանոց կառավարման խորհրդում պետք է լինի գոնե 1 կին, իսկ 5 և ավելիի դեպքում՝ 2-3 կին։
08:33 01.10.2018
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել մի խումբ ահաբեկիչների, որոնք առնչություն ունեն վերջերս իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է պահակազորի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Press TV-ն։ Հաղորդվում է, որ Եփրատ գետի արևելյան ափի ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի մի քանի հրթիռ։ Հայտարարության մեջ […]
08:17 01.10.2018
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ փրկարարներին հաջողվի հասնել ներկայում արգելափակված Դունգալա բնակավայր, որը մոտ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին։ ԵՄ-ն 1․5 մլն եվրո է հատկացրել Ինդոնեզիայում բնության տարերքի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու համար, հայտնում […]
08:03 01.10.2018
Վաշինգտոնը ողջունում է Մակեդոնիայում երկրի անվանափոխության և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու հարցով երեկ անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ ժողովրդական քվեարկության արդյունքները թույլ կտան երկրին զբաղեցնել իր օրինական տեղը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում և ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարգավաճման հարցում։ Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության անվանափոխելու հարցով […]
07:49 01.10.2018
Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մուհամմադն առաջարկել է երկրում կենսաթոշակային տարիքը հասցնել 95 տարեկանի։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հայրենակիցների հետ Լոնդոնում հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր է այդ պաշտոնում աշխատել մինչև թոշակի անցնելը, սակայն նշել, որ չի պատրաստվում հրաժարական տալ 95 տարեկանից շուտ։ Նա կատակել է՝ ասելով, որ կարելի է կենսաթոշակային տարիքը հասցնել […]
07:37 01.10.2018
Թուրքիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել։ Զոհվել է առնվազն 5 մարդ։ Այս մասին հայտնում է TRT-ն։ Փչովի նավը խորտակվել է Սուլթանիչեի ափերի մոտ։ Առափնյա պահպանության ծառայության ջոկատները ջրից դուրս են բերել 5 ներգաղթյալների դիեր։ Փրկարարական գործողությունը շարունակվում է, քանի որ նավում 12 մարդ է գտնվել։
07:29 01.10.2018
Հեղափոխական գրառումներով հեծանիվը, որը երեկ, որպես առողջ ապրելակերպի քարոզ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գործածել է, նրան է նվիրել քաղաքացիներից մեկը, ում անունը կիրակի առավոտյան՝ հեծանվով աշխատանքի գնալիս Փաշինյանը չի կարողացել մտաբերել։ Երեկոյան արդեն Փաշինյանը հայտնել է հեծանիվը նվիրողի անունը։ «Emil Asatryan ջան, ճի՞շտ է, որ հեծանիվը Դուք եք նվիրել: Շնորհակալ եմ, եղբայր: Միայն թե՝ դա չեմ […]
07:19 01.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է իմացել, որ երեկ Գյումրիի օրն էր։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բացթողմանը՝ ասելով, որ դա նշանակում է՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Վարչապետը խոստացել է գտնել ու պատժել նրան։ «Սիրելի՛ գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ […]
07:13 01.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այդ 3 քաղաքական ուղերձները: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 […]
07:07 01.10.2018
Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն: Այս մասին ասված է «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ, որով նա իր տեսակետն […]
21:48 30.09.2018
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:41 30.09.2018
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ նախկին հիվանդանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, կա զոհ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:40 30.09.2018
Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցել է Մակեդոնիայի հավաքականի հետ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հիանալի խաղացել են՝ հաղթելով 3.5:0.5 հաշվով: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կիրիլ Գեորգիևի հետ։ Այս տուրից հետո մեր հավաքականը 10 միավորով 8-րդ տեղում է:
21:32 30.09.2018
Հունաստանում «Ռուբիկոն» կազմակերպության անարխիստները հարձակվել են երկրում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի նստավայրի վրա: Նրանք մոտոցիկլետներով մոտեցել են նստավայրին, թռուցիկներ նետել և հեռացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ջեֆրի Պայետը Հունաստանում նշանակվելուց առաջ զբաղեցրել է Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ «Ռուբիկոնը» հայտարարել է, որ դեմ է Մերձավոր Արևելքի նոր ռազմական առանցքում Հունաստանի ներգրավմանը: Կազմակերպությունը նաև զորակցություն է […]
21:15 30.09.2018
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրից հետո առաջատարը Երևանի «Փյունիկ»-ն է: Այն մրցեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Ռուսլան Կորյանի և Մասիմ Ժեստոկովի գոլերի շնորհիվ հաղթեց 1:2 հաշվով: 10-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը 18 միավորով դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար։ «Գանձասար-Կապանը» 6 միավորով 7-րդն է:
21:03 30.09.2018
2018 թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գրառման մեջ ասված է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած […]
20:31 30.09.2018
Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ […]
20:12 30.09.2018
Քյոլնի կենտրոնում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մասնակցել է Գերմանիայի ամենամեծ մզկիթի բացմանը, շարունակվել են «Erdogan not Welcome» կարգախոսով ցույցերը։ Ակցիայի հազարավոր քուրդ մասնակիցներ վանկարկել են՝ «Էրդողանն ահաբեկիչ է», «Էրդողանը բռնակալ է»։ «Ցանկացած կազմակերպություն, որը մասնակից է ահաբեկչական գործունեության, բռնության, որևէ առնչություն չունի իսլամի հետ։ Ահաբեկչությունը մշտապես հանդիսանում է հանցագործություն՝ անկախ այն բանից, […]
19:46 30.09.2018
Ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն իր համար նոր անուն է մտածել՝ YE։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ «Դուք բոլորդ ինձ գիտեիք որպես Քանյե Ուեսթ։ Ես YE-ն է»,-գրել է ռեփերը։ Նոր անունը կազմված է նրա իրական անվան վերջին երկու տառից։ Ուեսթը նման հայտարարություն է արել Saturday Night Live […]
18:42 30.09.2018
Ճապոնական Սայտամա պրեֆեկտուրայի Սոկա քաղաքում մոտ 200 բնակիչներ համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ բրնձի կրեկերներից հավաքելով Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարի հսկա վերարտադրությունը։ Kyodo գործակալության հաղորդմամբ՝ 13 մետր բարձրությամբ և մոտ 9 մետր լայնությամբ նկարի ստեղծումը պահանջել է 2 օր և տարբեր գույների մոտ 24 հազար կրեկեր։ Նման արտասովոր կերպով Սոկա քաղաքի բնակիչները ցանկացել […]
18:04 30.09.2018
Դեռևս հայտնի չէ, թե Պուտինը երբ կուղևորվի Հայաստան: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այցը կլինի կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկզբին լինի այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք ստորագրման համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ այդ ընթացքում պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստվի։ […]
17:50 30.09.2018
Կոտայքի մարզում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 00:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչներ, 31-ամյա Արթուր Խաչատրյանն է, ով ստացել […]
17:29 30.09.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փհենյանում սեպտեմբերի 18-20-ն անցկացված միջկորեական գագաթնողովի ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին է նվիրել փհունսան տեսակի որսորդական 2 շուն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի առաջնորդի վարչակազմին։ Շներն անցել են Հարավային Կորեա մուտք գործելու համար նախատեսված անհրաժեշտ ստուգում, որից հետո տեղափոխվել նախագահական պալատ։ Մուն Չժե […]
16:52 30.09.2018
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության Գորլովկա քաղաքում ականի պայթյունից 3 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Իվան Պրիխոդկոն Telegram-ի ալիքում։ Եվս մեկ երեխա ծանր վիրավորվել է։ ԱԻՆ-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13․15-ին՝ անտառային գոտում։ Պայթել է հակահետևակային ական։ Գորլովկան գտնվում է շփման գծի մոտ՝ Դոնեցկ քաղաքից 40 կմ […]
16:38 30.09.2018
Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել […]