TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թուրքական կառավարությունը պետք է հետևի Գերմանիայի քայլին. Թաներ Աքչամը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

22:27 14.06.2018

Թուրքիայի ժխտողականությունը քաղաքական հաշվարկ է. Երևանում՝ Հայաստանի Ամերիկյան համասարանում, այսպես ասաց թուրք պատմաբան, Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմության դասախոս պրոֆեսոր Թաներ Աքչամը՝ խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ մասին հայտնում է Tert.am-ը: «Ես առաջարկում եմ իմ կառավարությանը՝ թուրքական կառավարությանը, հետևել Գերմանիայի քայլին. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ոչ միայն ճանաչեց Հոլոքոստը, այլ նաև գործընթաց […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջին խաղին

22:18 14.06.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որտեղ հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ […]

̰
Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

22:08 14.06.2018

Հունիսի 14-ին, ժամը 16:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի լճերի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 17:29-ին: Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

̰
Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել

11:04 14.06.2018

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդեն»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել: Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, հարազատներին աջակցության համար և տեղեկացրել, որ ծնկի վիրահատությունը հաջող է անցել: Ապաքինման համար նրանից 4 ամիս կպահանջվի: Տևական դադարից հետո նա հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել միանալ ազգային թիմին: Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել […]

̰
Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը. «Ժողովուրդ»

10:53 14.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այն գնվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ընկերության կողմից: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությու­նը ստեղծվել է անցած տարվա դեկտեմ­բերի 19-ին, իսկ հիմնադիրն է «Ջի էմ Հոլդինգ» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջի էմ հոլդինգ» ընկերության տնօրենը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախա­գահ Արսեն Միքայելյանն է: Իսկ ինչպես հայտնի է՝ […]

̰
ՀՀ վճռաբեկ դատարանում առկա է դատավորի մեկ թափուր տեղ

10:47 14.06.2018

ՀՀ վճռաբեկ դատարանում առկա է դատավորի մեկ թափուր տեղ, առաջադրումներն սկսվում են: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ դատական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն այդ […]

̰
«Նուբարաշեն»-ում դատապարտյալները փորձել են բունտ անել՝ բռնություն գործադրելով ՔԿՀ-ի աշխատակիցների վրա. «Ժողովուրդ»

10:40 14.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նուբարաշեն»  ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում՝ բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների քանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի և նույն խմբի  գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի […]

̰
Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն ծեծի է ենթարկվել

10:28 14.06.2018

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել` հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան` Մոսկովյան փողոցում, Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով […]

̰
Վաշինգտոնում հրաձիգը քաոսային ուղղություններով կրակ է բացել մեքենաների վրա

10:21 14.06.2018

Վաշինգտոն նահանգում անհայտ անձը քաոսային ուղղություններով կրակ է բացել ավտոմեքենաների վրա, որոնք շարժվել են Sea-Tac օդանավակայանի մոտակա SR-509 մայրուղով: Ոստիկանությունը փակել է ճանապարհն ու փնտրում է հրաձիգին: Արձակված փամփուշտներից 4 մեքենաներ են վնասվել: Այս մասին հայտնում է KOMO News-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրաձիգին հաջողվել է փախուստի դիմել հանցանքի վայրից: […]

̰
Կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով

10:11 14.06.2018

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ հունիսի 14-ին` ժամը 00:56-ի դրությամբ, հայտարարվել է, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Վլադիմիր Գասպարյանի եղբայրը ստիպված քանդել է իր գազալցակայանի մի մասը. «Ժամանակ»

10:03 14.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը: Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է: Բայց մինչեւ հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի անվտանգության […]

̰
Անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամը փոխվել է

09:55 14.06.2018

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ` ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով, անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018թ.-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ […]

̰
«Մարտի 1»-ի գործը նոր թափ է ստացել. Սլաքները թեքվել են նախկին ոստիկանապետի ուղղությամբ. «Ժողովուրդ»

09:44 14.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը: 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, եւ նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան […]

̰
Ավտովթար Եղվարդի խճուղում. տուժածի վիճակը ծանր է

09:35 14.06.2018

Հունիսի 14-ին` ժամը 00:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ի. Պ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին […]

̰
Անտարկտիկայում սառույցների հալոցքն արագացել է. գիտնականներ

09:30 14.06.2018

Ամերիկացի և  բրիտանացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին 5 տարիներին Անտարկտիկայում սառցաշերտերի հալոցքի արագությունը եռապատկվել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Սա պետք է անհանգստության պատճառ լինի կառավարությունների համար, որոնց վստահում ենք մեր ափամերձ քաղաքների ու համայնքների պաշտպանությունը»,- ասել է հետազոտություններից մեկի մասնակից, պրոֆեսոր Էնդրյու Շեպարդը: Գիտնականների […]

̰
Ո՞վ է խախտել Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը. «Ժամանակ»

09:17 14.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռեւս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ Բարեգործության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի […]

̰
Փաշինյանը Կարմիր հրապարակում ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին

09:12 14.06.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում […]

̰
Վաշինգտոնը հերքել է Սիրիայում քլորի կիրառմամբ սադրանքի նախապատրաստումը

09:06 14.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը՝ քիմիական զենքի կիրառմամբ Սիրիայի արևելքում սադրանքի նախապատրաստման մասին՝ անվանելով նման հայտարարությունները սուտ: Այս մասին հայտնում է Life.ru-ն։ «ՌԴ ՊՆ-ն սուտ հաստատում է, որ ամերիկյան զորքերն ու «Սիրիայի ազատ բանակը» պատրաստվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակում բեմադրել… Մենք պահպանում ենք քիմական զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթները»,- գրել […]

̰
«Թարմ» իշխանավորները «հներից» նախընտրում են միայն կոնյակը. «Փաստ»

08:54 14.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաեւ այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաեւ նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին: Հատկապես Բաղրամյան 26–ում ու կառավարության աշխատակազմում, մեր տեղեկություններով, այդ գործընթացն ուղղակի տոտալ բնույթ է կրում, թեպետ մյուս գերատեսչություններն էլ բացառություն […]

̰
Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

08:51 14.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։ Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երևանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների և ԱԱԾ-ի՝ «Երևան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ […]

̰
«Երկիր Ծիրանի»-ն հանդես է եկել Արմեն Սարգսյանին դատապարտող հայտարարությամբ

08:45 14.06.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Հայտարարությունը զետեղվել է կուսակցության պաշտոնական կայքում: «2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները  չեն կանխել Հավաքական անվտանգության […]

̰
Ջրանջատումներ՝ պայմանավորված «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով

08:34 14.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և 1, 2, 4 նրբանցքների, Արցախի պողոտայի և նրբանցքների, Սարի Թաղի, Կենտրոն վարչական […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:23 14.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Լեփսուսի փ. 11, 14, 16, 17/3 շենքերը, թիվ 136 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Օրբելի փ. 12, 14, 33 շենքերը, Երզնկյան փ. 31, 31/1 շենքերը և 26-61 սեփական տները, Օրբելի […]

̰
Ճապոնիան և Հյուսիսային Կորեան ծրագրում են գագաթնաժողով անցկացնել Վլադիվոստոկում. ԶԼՄ-ներ

08:12 14.06.2018

Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները մի քանի ամիս գաղտնի քննարկում են երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպման հարցը: Այս մասին գրում է Yomiuri թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Օրակարգային գլխավոր հարցը կվերաբերի Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից առևանգված և երկրում պահվող ճապոնացիներին: Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը […]

̰
ԱՄՆ-ը ցանկանում է դուրս բերել իր զորակազմը Հարավային Կորեայից

08:02 14.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար դուրս բերել ամերիկյան զորակազմը Հարավային Կորեայից, սակայն դեռևս նման տարբերակի մասին խոսք չկա: «Մենք 32 հազար զինծառայող ունենք Հարավային Կորեայում: Կցանկանայի նրանց տուն վերադարձնել: Ներկայումս դա չի քննարկվում, սակայն համապատասխան ժամանակ կքննարկվի: Ես կցանկանայի դուրս բերել մեր զորքերը հնարավորինս արագ, քանի որ դա մեզ թանկ է արժենում»,- […]

̰
Բիլ Քլինթոնի դեբյուտային վեպը վաճառքի առաջին օրերին ռեկորդ է սահմանել

07:54 14.06.2018

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դեբյուտային վեպը վերջին 3 տարիներին վաճառքի ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ հունիսի 4-10-ը վաճառվել է «Նախագահն անհետացել է» (The President Is Missing) թրիլլերի 147 հազար գրքային օրինակ: Քլինթոնը գիրքը գրել է հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ համահեղինակությամբ: Էլեկտրոնային և աուդիո տարբերակների իրացման ծավալը […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելին դատապարտող բանաձև է ընդունել

07:42 14.06.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ դատապարտել է Իսրայելին Գազայի հատվածի հետ սահմանում զանգվածային ելույթների մասնակիցների դեմ ուժի կիրառման համար և պատրաստ է պաղեստինցիներին վերցնել պաշտպանության տակ: Բանաձևն ընդունվել է հունիսի 13-ին: Փաստաթղթի օգտին է քվեարկել 120 պետություն, դեմ՝ 8, ևս 45 երկրներ ձեռնպահ են մնացել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: Նշվում է, որ […]

̰
Սան Ֆրանցիսկոն առաջին անգամ սևամորթ կին քաղաքապետ կունենա

07:31 14.06.2018

Լոնդոն Բրիդը դարձել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետի պաշտոնում ընտրված առաջին աֆրոամերիկուհին: Այս մասին հայտնի է դարձել ձայների վերջնական հաշվարկից հետո, հայտնում է RIA Novosti-ն: Ընտրություններին, 43-ամյա Բրիդից բացի, մասնակցել են նաև կորեական ծագմամբ նյույորքցի Ջեյն Քիմը և Կալիֆորնիա նահանգից նախկին սենատոր Մարկ Լենոն, ով հայտնի է իր ոչ ավանդական կողմնորոշմամբ: Աղքատության մեջ մեծացած Բրիդը խոստացել […]

̰
Թուրքիան առաջարկել է ՌԴ-ին համատեղ արտադրել С-500 զենիթա-հրթիռային համալիրները

07:22 14.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միասին արտադրել С-500 զենիթա-հրթիռային համալիրները: «Ես առաջարկ եմ արել Պուտինին С-500-ները համատեղ արտադրելու վերաբերյալ»,- ասել է Էրդողանը 24 TV-ի հետ զրույցում: Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել զրույցը: Հայտնի չէ նաև, թե ինչ է պատասխանել Պուտինը: Էրդողանը նաև հայտնել է […]

̰
Թրամփը որոշել է իր ծննդյան օրը չաշխատել

07:11 14.06.2018

Հունիսի 14-ին՝ իր ծննդյան օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չաշխատել: Այս մասին է վկայում Սպիտակ տան աշխատանքային գրաֆիկը: Նշվում է, որ այսօր նախագահը ծրագրված հանրային միջոցառումներ չունի : Այսօր Թրամփը դառնում է 72 տարեկան: Նա ծնվել է 1946 թվականին, Նյու Յորքի Քուինս շրջանում: Ներկայում Թրամփը ինքնատիպ ռեկորդ է սահմանել. նա հանդիսանում է ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP