TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Белсат TV»-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել Հայաստանում «թավշյա հեղափոխության» մասին

08:37 13.06.2018

Բելառուսում միակ անկախ հեռուստաընկերությունը համարվող «Белсат TV»-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին։ Ֆիլմը կոչվում է «Հայաստան․հեղափոխությունը սարսափելի չէ»։

̰
Մարզպետն առաջարկել է «լավով» հեռանալ. «Հրապարակ»

08:31 13.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։ Մեզ տեղեկություն հասավ, որ առաջնահերթ թիրախում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ կրթության բաժնի պետ Խաժակ Աղաբեկյանը, որը թեպետ նորանշանակ մարզպետի համագյուղացին է, սակայն քաղաքական ոխերիմ հակառակորդներ են։ Բացի այդ, Աղաբեկյանի գործունեությունից դժգոհ են մարզում։ Ավելին՝ նրանից […]

̰
Էջմիածնի Միաբանական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ

08:28 13.06.2018

Հունիսի 12-ին տեղի է ունեցել Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները: Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց […]

̰
Թրամփը Դե Նիրոյի՝ իրեն հասցեագրած վիրավորանքները բացատրել է դերասանի ուղեղի ցնցմամբ

08:20 13.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Դե Նիրոյի կողմից իրեն հասցեագրած կոպիտ արտահայտությունները բացատրել է դերասանի ուղեղի ցնցմամբ, որը նա ստացել է ֆիլմերի նկարահանումների ընթացքում բռնցքամարտիկների հասցրած հարվածներից: Կիրակի թատերական «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ Դե Նիրոն բեմից կոշտ էր արտահայտվել նախագահի հասցեին՝ նրան ուղարկելով «գրողի ծոցը»: Դերասանի արտահայտությունը հանդիսատեսի կողմից ողջունվել էր բուռն ծափահարություններով: Սոցցանցերի օգտատերերը ևս […]

̰
Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից. Թրամփ

08:06 13.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները: «Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել […]

̰
Կիմ Չեն Ինը համաձայնել է այցելել ԱՄՆ

07:54 13.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է ԱՄՆ այցելելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը: ԱՄՆ նախագահն էլ իր հերթին համաձայնել է այց կատարել Փհենյան: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: «Երկու առաջնորդները հաճույքով են ընդունել միմյանց հրավերները՝ վստահ լինելով, որ դրանք ևս մեկ կարևոր իրադարձություն կլինեն Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի հարաբերությունների համար»,- […]

̰
Թրամփը հրապարակել է ճակատագրի ընտրության մասին տեսանյութը, որը ցույց է տվել Կիմ Չեն Ինին

07:43 13.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութը, որը նա ցույց է տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում երեկ կայացած հանդիպման ժամանակ: «Ահա «Մեկ հնարավորության պատմություն» տեսանյութը, որը ես ցույց եմ տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում՝ գագաթնաժողովի ժամանակ»,- գրել է Թրամփը: Ավելի քան 4 րոպե տևողությամբ հոլովակը զետեղվել է նաև Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում: Դրանում ցուցադրվում […]

̰
ՃՈ տուգանքների չափերը կփոքրացվեն, որպեսզի դրանք համաչափ լինեն աշխատավարձերին. Փաշինյան

07:30 13.06.2018

Մինչև այս ամսվա վերջ կլինի ՃՈ տուգանքներին վերաբերող օրենսդրական փաթեթ: «Դրանով մենք հուսահատ պարտքերի համաներում կանենք՝ հետին թվով։ Նաև մենք որոշում կկայացնենք տուգանքների չափերը փոքրացնելու մասին, որպեսզի այդ տուգանքները համաչափ լինեն մարդկանց աշխատավարձերին և եկամուտներին»,- այս մասին Facebook-ում օգտատերերի հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով բողոքարկել անտրամաբանական տուգանքները: Փաշինյանը նաև նշել է, […]

̰
Կուտակային համակարգից օգտվողների համար հուլիսի 1-ից աշխատավարձը կբարձրանա. ՀՀ վարչապետ

07:23 13.06.2018

Ներկայում ուժի մեջ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ հուլիսի 1-ից բոլորը, առանց բացառության, պետք է ներգրավվեն համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերին հուզող հարցերին: Վարչապետը նշել է, որ եթե ոչինչ չփոխվեր, նախկինում համակարգում ընդգրկված մոտ 207 հազար քաղաքացիները պետք է շարունակեին վճարել նախկին […]

̰
Հույս ունեմ՝ կգանք ընդհանուր որոշման. Փաշինյանը պատասխանել է «Ելք»-ի ճակատագրի վերաբերյալ հարցին

07:07 13.06.2018

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է «Ելք»-ի ճակատագրին վերաբերող՝ օգտատերերին հուզող հարցին: «Հիմա «Ելք» դաշինքը զբաղված է իր հետագա անելիքները քննարկելով, և հույս ունեմ, որ մենք կգանք մի ընդհանուր որոշման։ Կհասկանանք, թե արդյոք «Ելք»-ի երեք կուսակցությունների տեսակետներն ապագայի վերաբերյալ համընկնո՞ւմ են, թե՞ կան որոշակի տարբերություններ, և եթե կան այդպիսիք, արդյո՞ք […]

̰
«Ոչ ոք փայ չի մտնի, անօրինական նալոգ չի դնի». Փաշինյանը սփյուռքահայերին կոչ է արել ներդրում անել Հայաստանում

01:00 13.06.2018

Պետք է մտածել, թե ինչ է հնարավոր անել, որ տոկոսադրույքները նվազեն։ Պետք է անել այնպես, որ ֆինանսական միջոցներն ավելանան, իսկ դրա ճանապարհը ներդրումների ավելացնում է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: Վարչապետը սփյուռքահայերին վերադառնալու և Հայաստանում ներդրումներ անելու կոչ է արել. «Ես երաշխավորում եմ, որ ոչ ոք […]

̰
Աշխատանքային ժամերին քաղաքական քարոզչությամբ զբաղվող մարզպետերը կպատժվեն. վարչապետ

00:54 13.06.2018

Մարզպետերի գործը մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելն է, ոչ թե կուսակցական քարոզչություն իրականացնելը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: Պտտվող խոսակցություններին, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ական մարզպետերն արդեն գյուղապետերի միջոցով նախընտրական քարոզչություն են իրականացնում, Փաշինյանը պատասխանել է՝ ասելով, որ եթե կան փաստեր, որ մարզպետերն իրենց աշխատանքային ժամերին զբաղվում են […]

̰
Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա․ Նիկոլ Փաշինյան

00:46 13.06.2018

ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստանում շատ մեծ պահանջարկ ունեն: Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: «Հայաստանում ցանկանում ենք ներդնել, այսպես կոչված «ինվեստորի մեկ պատուհանի» մոդելը։ Այսինքն՝ լինի մեկ գրասենյակ, որտեղ արտասահմանցի ներդրողները կարող են գալ դիմել, և ստանալ ընկերության գրանցման համար […]

̰
Մակեդոնիան վերանվանվել է

00:21 13.06.2018

Մակեդոնիան կանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն: Պատմական որոշման մասին այսօր անցկացված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Զորան Զաևը, փոխանցում է RIA Novosti-ն: Այսօր Զաևն ու նրա հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի  սահմանադրական անվան շուրջ, ինչը Սկոպյեի համար ուղի է բացում դեպի ԵՄ և ՆԱՏՕ: Վարչապետը նշել է, […]

̰
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան դադարեցնում են զորավարժությունները

00:13 13.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին: Այս մասին նա հայտարարել է Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է  Bloomberg-ը: Թրամփի խոսքով՝ այդ «զորախաղերը» չափազանց սադրիչ էին և թանկարժեք: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է Կորեական պատերազմի շուտափույթ պաշտոնական ավարտի մասին: «Անցյալը […]

̰
Չինաստանում աղավնու գլխով մուտանտ ձուկ են որսացել

23:57 12.06.2018

Չինաստանում ձկնորսը որսացել է աղավնու գլխով մուտանտ ձուկ: Արտասովոր որսը կատարվել է երկրի հարավարևմտյան Գույչժոու նահանգում: Տարօրինակ արարածի մասին տեսանյութը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգում: Կադրերում երևում է, որ ձկան գլուխը կլոր է, ինչպես թռչնի գլուխը, իսկ բերանը կտուց է հիշեցնում:

̰
Թուրքիայում անցկացվել է TANAP գազատարի բացման արարողությունը

23:45 12.06.2018

Այսօր Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում կայացել է Անդրանատոլիական գազատարի (TANAP) բացումը: Գազատարը շահագործման հանձնելու արարողությանը ներկա են գտնվել ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև Սերբիայի և Ուկրաինայի առաջնորդները: Այդ գազատարով ադրբեջանական գազը կփոխադրվի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ այդ նախագիծն անվանում են «էներգետիկ Մետաքսի ճանապարհ», փոխանցում է TASS գործակալությունը: […]

̰
Փարիզի ոստիկանությունն ազատ է արձակել պատանդներին

23:36 12.06.2018

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 3 հոգու պատանդ վերցրած տղամարդուն: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոմբը: «Տղամարդը ձերբակալվել է, պատանդները գտնվում են անվտանգ վայրում: Ողջունում եմ ոստիկանության և փրկարար ծառայությունների աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը»,- գրել է նա: Իր հերթին BFMTV-ն հայտնում է, որ հարձակվողը եղել է հոգեկան շեղում ունեցող տղամարդ, որի ինքնության […]

̰
«Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի». Դեմիրթաշ

23:25 12.06.2018

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, հունիսի 24-ին սպասվող նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Էրդողանը նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու մասին ակնարկ էր արել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Դեմիրթաշի արձագանքը եղել է հետևյալը. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում […]

̰
Առաստաղի փլուզում՝ Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկում

23:13 12.06.2018

Հունիսի 12-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել առաստաղի ծեփաշերտի պոկման դեպք: Բնակիչները չեն տուժել, վնասվել է միայն բնակարանի գույքը: Տանտիրուհին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ օրվա ընթացքում հյուրասենյակի առաստաղից տարօրինակ ձայներ է լսել։ Ավելի ուշ առաստաղի վրա խոշոր ճաքեր է նկատել,  ձայները շատացել են, կարծել է, […]

̰
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով. Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է ռուս ժողովրդին

22:59 12.06.2018

Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով, որի վրա կառուցվում են Հայաստանի եւ Ռուսաստանի բազմակողմանի միջպետական հարաբերությունները եւ որոնք վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մեջ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ ռուս ազգին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ռուս […]

̰
ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի Իրան՝ գազի արտահանման շուրջ բանակցելու համար

22:43 12.06.2018

Հաջորդ շաբաթ Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների շուրջ բանակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, փոխանցում է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել գազի մատակարարման ծավալը: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումն ավելացնել 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն […]

̰
Փլուզում Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

22:32 12.06.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։ «Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական գագաթնաժողովը

22:21 12.06.2018

Հայաստանը ողջունում է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի  և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև կայացած պատմական գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը թվիթերյան իր էջում: «Հայաստանը դա համարում է կարևոր քայլ՝ Կորեական թերակղզում տարաձայնությունների հաղթահարման և լարվածության նվազեցման նպատակով համապարփակ լուծում գտնելու ուղղությամբ», – ասվում է թվիթում: We welcome the historic #SingaporeSummit btw leaders of #USA […]

̰
Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից յուրացումներ են կատարվել

22:13 12.06.2018

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ միջնակարգ դպրոցի տնօրենը 2016-2018 թվականներին դպրոցում գրանցել է 13 աշակերտի, որոնք գտնվել են արտերկրում, ինչպես և գրանցել է 4 հավաքարարի, որոնցից աշխատել են 2-ը։ […]

̰
Անակնկալ խուզարկություն Արշալույս գյուղում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք և զինամթերք

11:00 12.06.2018

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները դիմել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից էլ քննիչները հունիսի 10-ին դիմել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի, որ իրենք խուզարկություն կատարեն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ժորա Հովսեփյանի տանն ու տանը հարակից շինություններում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: […]

̰
Անհրաժեշտ է գնալ Սիրիա, լավ PR կլինի. «Իրատես»

10:51 12.06.2018

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ PR կըլնի»։ Ընդհանուր առմամբ, նորերը սիրում են «Բելիտաժում» նստել, նարգիլե ծխել ու «ազգի PR վիճակը ծանրացնել սրտներին»։ Կհանդիպի՞ Սիրիայում Մխիթարը Ասադին, թե ոչ, «չի ասել»։ «PR» տրամանաբանությամբ առաջնորդվող իշխանության որոշ անդամների համար անգամ […]

̰
Հերքում. ՍԴ-ն հայտարարությամբ հանդես չի եկել

10:46 12.06.2018

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ հունիսի 11-ին հայկական որոշ լրատվամիջոցներում տեղ գտած՝ ՍԴ-ին վերագրվող հայտարարությունը Սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունի: ՍԴ աշխատակազմի ղեկավարի հայտարարության մեջ ասվում է. «Երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը […]

̰
Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը պատմական փաստաթուղթ են ստորագրել

10:39 12.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Նրանք միմյանց երախտագիտություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: «Մենք շատ կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել է Թրամփը և հավելել,- «Երկուսս էլ շատ ուրախ ենք՝ ստորագրելու այս փաստաթուղթը»: «ԱՄՆ-ի ու […]

̰
Իրանում փոթորկից 18 մարդ է տուժել

10:31 12.06.2018

Իրանի Թեհրան նահանգում առնվազն 18 մարդ է տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից: Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը՝ հղում անելով նահանգի վթարային-փրկարարական ծառայությանը: Մոտ 83 կմ/ժամ արագության հասնող փոթորկոտ քամին եւ սաստիկ անձրեւը ծառեր ու էլեկտրասյուներ են տապալել:  Բնության տարերքը նահանգին պատուհասել է երկուշաբթի երեկոյան:

̰
BACK_TO_TOP