TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բրիտանացի շինարարները շորտերի արգելումից հետո աշխատանքի են ներկայացել կիսաշրջազգեստով  

07:33 16.06.2018

Բրիտանական Չերթսի քաղաքի շինարարները շրջանցել են շինհրապարակում շորտ կրելու արգելքը և աշխատանքի ներկայացել շրջազգեստներով ու կիսաշրջազգեստներով: Աշխատակիցները բազմիցս փորձել են խոսել ղեկավարության հետ և պարզաբանել, որ շոգին դժվար է ջինսով զբաղվել ֆիզիկական աշխատանքով: Ղեկավարության կողմից ըմբռնում չգտնելով՝ նրանք որոշել են ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Շինարարների համար օրինակ է ծառայել Օքսֆորդշիր կոմսության դպրոցականների փորձը, ովքեր, ի […]

̰
Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տվել չայցելել Ղրիմ և Հյուսիսային Կովկաս

07:24 16.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին խորհուրդ է տվել ամերիկացիներին չայցելել Հյուսիսային Կովկաս և Ղրիմ: Նախազգուշացման մեջ ասվում է, որ Հյուսիսային Կովկասում հանցավոր խմբավորումները կարող են հանուն փրկագնի առևանգել օտարերկրացիներին: «Պետք չէ այցելել Ղրիմ, քանի որ թերակղզում շարունակվում են օտարերկրացիների նկատմամբ չարաշահումները»,-ասվում է հաղորդագրությունում: Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարող Ղրիմում ճանապարհորդող ամերիկացիներին օգնության արտակարգ […]

̰
Թրամփը վիրավորել է «Մեծ յոթնյակի» առաջնորդներին

07:11 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ հասցեագրված մի շարք գործընկերների:  Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աշխատակցի հայտարարությանը: Իրանին և ահաբեկչությանը վերաբերող թեմաների քննարկման ժամանակ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ «բոլոր ահաբեկիչները գտնվում են Ֆրանսիայում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թրամփի […]

̰
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում Չինաստանը պատասխան հարված է հասցրել

01:00 16.06.2018

Չինաստանը 25 տոկոսանոց մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 659 անուն ապրանքների վրա: Ինչպես ասվում է Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, Պեկինը նման քայլի է գնացել՝ ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների: «Արտաքին առևտրի մասին օրենքին համապատասխան՝ Չինաստանի պետխորհրդի մաքսային սակագների հարցերով կոմիտեն որոշում է ընդունել տարեկան մոտ 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին»,- […]

̰
Apple-ն ու Օփրա Ուինֆրին միասին կզբաղվեն հաղորդումների արտադրությամբ

00:46 16.06.2018

Ամերիկյան Apple կորպորացիան համաձայնագիր է կնքել 64-ամյա հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ՝ թվային կոնտենտի մատակարարման նոր ծառայության համար ծրագրերի համատեղ արտադրության մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նախատեսվում է նոր ծառայությունը գործարկել հաջորդ տարի: Հաղորդումների բովանդակության մասին որևէ տեղեկություն չկա, միայն նշվում է, որ խոսքը Ուինֆրիի հեղինակությամբ «եզակի ծրագրերի» մասին է: Ավելի վաղ […]

̰
Մեգան Մարքլը փոխել է ոճը հանուն թագուհու

00:30 16.06.2018

Դառնալով արքայազն Հարրիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը սկսել է կրել պաստելային երանգների հագուստ: Այս մասին հայտնում է The Independent-ը: Թագավորական ընտանիքի ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ելնելով Եղիսաբեթ II թագուհու հանդեպ տածած հարգանքից, Սասեքսի դքսուհին փոխել է իր սիրելի սև և մուգ կապույտ գույները՝ նախընտրություն տալով մարմնագույնին և բաց վարդագույնին: «Մեգանը սկսել է այլ կերպ հագնվել: Նա ուներ […]

̰
Թրամփը կցանկանար, որպեսզի ամերիկացիները հյուսիսկորեացիների նման լսող լինեին

00:13 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որպեսզի ամերիկացիները լսեին իրեն, ինչպես հյուսիսկորեացիներն են լսում Կիմ Չեն Ինին: Այս մասին հայտնել է CNN-ը: «Նա ուժեղ ղեկավար է, ոչ մեկին թույլ չի տալիս մտածել այլ կերպ, քան ինքը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: «Երբ նա խոսում է, ժողովուրդն ուշադրությամբ լսում է: Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ժողովուրդը նույնպես այդպես […]

̰
Մեգան Մարքլն ստիպված է հրաժարվել իր սիրելի կերակրատեսակներից

00:02 16.06.2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պետք է խիստ սննդակարգի հետևի: Այժմ նա ստիպված է հրաժարվել ծովամթերքից պատրաստվող իր սիրելի կերակրատեսակներից: Այս մասին The Sun պարբերականին հայտնել է պալատական Գրանտ Հարոլդը: Նա նման դիետան բացատրել է անվտանգության սկզբունքներով: «Մենք չենք ցանկանում, որպեսզի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը լրջորեն թունավորվի»,- հայտարարել է Հարոլդը: Հարոլդը նշել է նաև, որ համաձայն Ուելսի […]

̰
«Հարավկովկասյան երկաթուղու» ամառային ուղևորափոխադրումների սեզոնը բացվել է

23:52 15.06.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը հունիսի 15-ին բացվել է: Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ այս տարվա առաջին` «Արմենիա» ֆիրմային գնացքն է մեկնել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր է մեկնել 107 ուղևոր: Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը […]

̰
Անցած տարի ԱԳՆ-ն 12 անձի համար նախատեսված մեկ ճաշի համար վճարել է ավելի քան 1 մլն դրամ

23:43 15.06.2018

ՀՀ ԱԳՆ-ը 12 անձի համար նախատեսված մեկ ճաշի համար վճարել է մեկ միլիոն դրամից ավելի: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 2017 թվականի պետական գնումների մոնիթորինգի արդյունքները, հայտնում է News.am-ը: Նրա խոսքով՝ մեկ մարդու հաշվարկով դա կազմում է 87 հազար դրամ, եւ […]

̰
Հրդեհ Կարբի գյուղում. տուժածներ չկան

23:30 15.06.2018

Հունիսի 15-ին, ժամը 17։08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի թիվ 11 նրբանցքում գտնվող խորդանոցում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:59-ին, մարվել` 19:32-ին: Այրվել են Ռ. Գ.-ին պատկանող տան բակում գտնվող անասնագոմի և օժանդակ կառույցի […]

̰
Ես այնպիսի վարչապետ չեմ, որ վախենամ պաշտոնս կորցնելուց. Փաշինյան

23:22 15.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստան այցի ժամանակ հարցազրույց էր տվել Russia Today-ին: Հարցազրույցից մի փոքր հատված Փաշինյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: «Russia Today»-ին իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի […]

̰
«Այբ» հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու իրավունքից. «Այբ»-ի արձագանքը ԿԳՆ-ին

23:08 15.06.2018

«Այբ» կրթական հիմնադրամը «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել: Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից` մեկնաբանելով Կրթության և գիտության նախարարի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատի» համար ԿԳՆ-ի կողմից հատկացված 666 մլն դրամից շուրջ […]

̰
Ուրասար համայնքի դպրոցի տնօրենը շուրջ 4.5 մլն դրամ է յուրացրել

22:58 15.06.2018

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին […]

̰
Իրանը պարտության մատնեց Մարոկկոյի հավաքականին

22:53 15.06.2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին խաղում մրցեցին Մարոկկոյի և Իրանի հավաքականները: Հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում: Իրանի հավաքականը վերջին րոպեներին գնդակը նետեց մրցակցի դարպասը՝ արձանագրելով 1:0 արդյունք: Գոլի հեղինակն է Ազիզ Բուհադուզը: Իրանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 20-ին՝ մրցելով Իսպանիայի հետ, իսկ Մարոկկոյի հավաքականը՝ Պորտուգալիայի: B խմբի հաջորդ խաղում հունիսի […]

̰
«Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել». Դեմիրթաշը` Էրդողանին

22:40 15.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ քննադատել է այն մարդկանց, ովքեր կոչ են անում ազատ արձակել նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Վերջինս նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահի պաշտոնը։ «Ի՞նչ են նրանք խոսում։ Ասում են ազատ արձակի նախագահի […]

̰
Արարատ Միրզոյանը եվրոպական ընկերությունների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներ ներգրավելու կոնկրետ նախագծեր

22:31 15.06.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ` հանդիպումներ ունենալու մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում. «Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես, կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի […]

̰
Լիլիթ Մակունցը հյուրընկալել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին

22:18 15.06.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հյուրընկալել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին: Հանդիպմանը ներկա էին գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը և արձակագիր, Հայաստանի «Փեն» ակումբի նախագահ Արմեն Օհանյանը: Փիթեր Բալաքյանը նախարար Մակունցին նվիրել է իր՝  Պուլիտցերյան մրցանակի արժանացած «Օզոնային հանդես» բանաստեղծությունների ժողովածուն: Հանդիպման ընթացքում քննարկվել է գրողի ստեղծագործություններից որևէ մեկն առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայերեն […]

̰
Արարատ Միրզոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

22:12 15.06.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Այս մասին Միրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Հանդիպեցի ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։Եվ ես, և պրն. դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենա է այրվել

22:06 15.06.2018

Հունիսի 15-ին, ժամը 08:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ին այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Մ., ծնված 1981 թ.)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:39-ին, մարվել՝ 11:37-ին: […]

̰
«Ծառուկյան» դաշինքի՝ մանդատը վայր դրած պատգամավորին կփոխարինի Էջմիածնից Հրանտ Դավթյանը. «Հրապարակ»

11:00 15.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց: Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածինցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում և ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզ­բում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել […]

̰
Փոխվարչապետ Ավինյանը հանդիպել է Ռիչարդ Միլսին

10:56 15.06.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին և, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, […]

̰
Մեկ հիվանդի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել. Արսեն Թորոսյան

10:40 15.06.2018

Մեկ հիվանդի համար պետությունից գումար է գանձվել մի քանի անգամ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում: «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»,- ասվում է նախարարի գրառման մեջ: Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում: Նա կոչ էր արել խիզախորեն տալ կոռումպացված բժիշկների […]

̰
Ոստիկաններն անակնկալ այցելել են ժամանցի վայրեր

10:35 15.06.2018

Ոստիկանները կանխարգելիչ միջոցառումների շրջանակում անակնկալ այց են կատարել Երևանի ժամանցի վայրեր: Հաստատությունների պատասխանատուներին հորդորել են ժամը 23:00-07:00-ը պահպանել լռություն ու համակեցության կանոնները՝ բացառելով հրավառությունը, բարձր երաժշտությունը, անչափահասներին ծխախոտ և ալկոհոլ վաճառելը:

̰
Ոստիկանությունը փնտրում է խանութներից փող գողանալու մեջ կասկածվող անձին

10:26 15.06.2018

Կադրերում պատկերված անձը կասկածվում է խանութներից փող գողանալու մեջ: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին:

̰
55-ամյա Համբարձում Բաղդասարյանը որոնվում է որպես անհետ կորած

10:20 15.06.2018

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Համբարձում Բաղդասարյանը: Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչ, 55-ամյա Բաղդասարյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին:

̰
Հիվանդներին ուղեգրում են նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոց. «Իրատես»

10:14 15.06.2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, և ինքը որևէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («Այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում։ Դա «ինքնաբո՞ւխ» է, թե՞ ներքին […]

̰
Բրյուսովի համալսարանում բացահայտված չարաշահումների հետքերով. ողջ մեղքը բարդվել է պահակի վրա. «Ժողովուրդ»

10:06 15.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան  պետական  լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: Դեռ նախորդ տարի բացահայտվել էր մոտ 30 մլն դրամի գույքի պակասուրդ, ու որ համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասուրդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող […]

̰
Մակրոնները Ելիսեյան պալատի համար 500 հազար եվրո արժողությամբ սպասք են գնել

09:58 15.06.2018

Ֆրանսիացիներին խիստ վրդովեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ՝ Բրիժիտի կողմից, Ելիսեյան պալատի պաշտոնական ընթրիքների համար չափազանց թանկ սպասք գնելու մասին տեղեկությունը: Բանն այն է, որ նման ծախս թույլ տալուն զուգահեռ նախագահը շարունակ դժգոհություն է արտահայտում՝ կապված սոցիալական ծախսերի ծավալների հետ: Այս մասին հայտնում է BBC-ն: Սպասքի ընտրությունը եղել է առաջին տիկնոջինը: Հնացած սպասքին […]

̰
Գերմանիայում կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

09:50 15.06.2018

Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: «HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում» ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմական գործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը: […]

̰
BACK_TO_TOP