11:37 03.06.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության է դրել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է iravaban.net-ը: Առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: Նախագծի հիմնավորման համաձայն, […]
11:21 03.06.2018
Քաղցկեղի հետազոտման Լյուդվիգի ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ կենցաղային սոդան կարող է էականորեն բարձրացնել քիմիաթերապիայի արդյունավետությունը: Այս մասին գրում է EurekAlert գիտական պորտալը: Հետազոտողների հաստատմամբ՝ ջրում լուծված սոդան նվազեցնում է թարախակույտի խորքում քաղցկեղային բջիջների թթվայնությունը` ենթարկելով դրանց առավել արդյունավետ բուժման: Թթվայնությունը դրանցում բարձրանում է արյունատար համակարգից կտրվելու և թթվածնի հոսքի սղության պատճառով: Բջիջները «չեն […]
11:07 03.06.2018
Թաիլանդի հարավում պլաստիկե տոպրակները սև դելֆինի սատկելու պատճառ են դարձել: Ծովային կենդանու կոկորդում և ստամոքսում հայտնաբերվել է 8 կգ ընդհանուր քաշով 80 տոպրակ: Դրանք թույլ չեն տվել կենդանուն սնունդ ընդունել և մարսել այն: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գիտնականների խոսքով՝ Թաիլանդում պլաստիկե թափոնների պատճառով տարեկան սատկում է ավելի քան 300 […]
10:53 03.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված […]
10:37 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի փողոցի թիվ 71ա հասցեում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) […]
10:22 03.06.2018
1963 թվականի արտադրության Ferrari 250 GTO մարզական մեքենան վաճառվել է ռեկորդային՝ 70 մլն դոլարով: Այս մասին հայտնում է CNBC News-ը: Մեքենան ձեռք է բերել Դևիդ Մաքնիլը՝ WeatherTech ամերիկյան ընկերության հիմնադիրը: Այդ ընկերությունը զբաղվում է մեքենաների սրահների համար գորգերի արտադրությամբ: Հենց այդ Ferrari-ով է 1964 թվականին Տուր-դե-Ֆրանսում հաղթանակ գրանցվել: Մարզական մեքենան երբեք չի վթարվել և գտնվում […]
10:07 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի […]
09:51 03.06.2018
Ազգային ժողովի Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ խորհրդակցություն էր հրավիրել՝ […]
09:50 03.06.2018
Սիրիայի փոխվարչապետ Վալիդ Մուալեմը պահանջել է ԱՄՆ-ից լքել արաբական հանրապետությունը: Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում ճեպազրույցի ժամանակ: «Երբ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերն Ալ-Թանֆի բազայից և Սիրիայի ողջ տարածքից, մենք կխոսենք Հարավային Սիրիայում անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին»,-ասել է նա: Մայիսի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն […]
09:36 03.06.2018
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում՝ Լոնգ Այլենդի ափերի մոտ, թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարվել: Զոհվել է 2 մարդ, ևս 2-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է NBC-ն: Նշվում է, որ Piper PA31 ինքնաթիռը կորցրել է կապը դիսպետչերների հետ «Իսթ-Հեմփթոն» աերոդրոմից թռչելուց հետո: Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը՝ Լոնգ Այլենդի առափնյա գոտուց 1.5 կմ հեռավորության […]
09:20 03.06.2018
Հունիսի 2-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան 2-րդ հարկի ննջասենյակում: Քաղաքացին՝ Ս. Ս.-ն (ծնված 1970 թ.), ծխահարվել է. անհրաժեշտ է […]
09:04 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտայում՝ ԲԿ-ի հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ա., […]
01:00 03.06.2018
«Apple» ամերիկյան կորպորացիան արտոնագրել է «հարվածակայուն» ապակի, որը կգործածվի ընկերության կողմից թողարկվող բջջային սարքերում և պլանշետներում: «Patently Apple»-ի հաղորդմամբ՝ ապակին կպատվի հատուկ, բարակ մանրաթելերով` լրացուցիչ ամրություն հաղորդելու համար: Վերջին շրջանում «Apple»-ի տեխնիկայից օգտվողները սկսել են գանգատվել փխրուն էկրաններից: 2017 թվականին ընկերությունը հրաժարվել էր մետաղական կորպուսներից ու անցել ապակու կիրառման: Օրինակ, «iPhone X»-ի կոտրված ապակու նորոգումը […]
00:43 03.06.2018
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են 103 տարի առաջ պատրաստված շոկոլադե սալիկներ: Քաղցրավենիքի տուփը պատկանել է Առաջին համաշխարհային պատերազմի հերոսի. նման շոկոլադ նվիրել են զինվորներին, ովքեր ծառայել են Ֆրանսիայում, պատերազմի առաջին Սուրբ Ծննդի ժամանակ: Քաղցրավենիքի հետ հայտնաբերվել են նաև ծխախոտի գլանակներ և շքանշաններ: Sky News-ի տվյալներով՝ դրանց տերը՝ Ռիչարդ Բյոլիմորը, չի ծխել և չի սիրել շոկոլադ, այդ […]
00:26 03.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ում առևտուր կատարող երկրների նկատմամբ: Նրա կարծիքով՝ միայն այդ կերպ կարելի է հասնել հավասար պայմաններով արդար առևտրի: «Առևտրի ոլորտում պետք է վերջապես ազնվորեն վերաբերվեն ԱՄՆ-ին: Եթե մենք մաքսատուրքեր չգանձենք այլ երկրների ապրանքներից, իսկ նրանք պահանջում են մեզնից 25, 50 կամ նույնիսկ 100 տոկոս, […]
00:11 03.06.2018
Այսօր՝ հունիսի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա: «Ոսկու աշխարհի» կենտրոնական մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, ևս 1 […]
23:54 02.06.2018
Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25-ը չափազանց ցածր բարձրության վրա անցել է Ազովի ծովի ափի երկայնքով: Տեսանյութը նկարահանել են լողափում հանգստացողները: Դա տեղի է ունեցել հունիսի 1-ին: Ինչպես գրում է «Օբոզրեվատել»-ը, այդ օրերին Ազովի ծովի ջրատարածքում ուկրաինացի սահմանապահները զորավարժանքներ են անցկացրել: Ազովի ծովում իրավիճակը սրվել է մարտին՝ ուկրաինացի սահմանապահների կողմից ռուսական ձկնորսական «Նորդ» նավի զավթումից հետո:
23:40 02.06.2018
Թուրք զինվորականները 26 կմ-ով խորացրել են դիրքերն Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: «Մեր զինվորները 26-27 կմ-ով խորացրել են դիրքերն Իրաքի հյուսիսում: Մինչ Քանդիլ քիչ է մնացել, մենք չենք թողնի այդ դավաճան կառույցը», – հայտնել է նախարարը: Նշենք, որ հենց վերոնշյալ շրջանում է տեղակայված Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) […]
23:28 02.06.2018
Իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է հրթիռ, որն արձակվել էր Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը: «Գազայի հատվածից երկու հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» համակարգը որսացել է դրանցից մեկը, երկրորդը, հավանաբար, ընկել է Գազայի հատվածի տարածքում»,-ասվում է հաղորդագրությունում: Իսրայելական զինված ուժերը պատասխան հարված են հասցրել, փոխանցում […]
23:14 02.06.2018
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Twitter-ի իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Շնորհավորանքը զետեղվել է անգլերենով և հայերենով: «Շնորհավորում ենք համայն հայությանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Կատալոնիան ձեզ ցանկանում է ազատություն, խաղաղություն և բարգավաճում»,-գրել է Պուչդեմոնը: Congratulations to the Armenian people on the 100th anniversary of the founding of the First Armenian […]
22:58 02.06.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Der Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: Ինչպես նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին տալ անվտանգության լիարժեք երաշխիքներ, քանի որ երկիրը չի հանդիսանում կազմակերպության անդամ, չնայած մնում է բլոկի գործընկեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում […]
22:44 02.06.2018
Թուրքիայում դռնապանը մոլեգնած ամուսնու ձեռքից փրկել է կնոջը՝ իր գլխով հարված հասցնելով տղամարդուն: Տեսանյութը հրապարակել է «Ջումհյուրիեթ»-ը: Հաղորդվում է, որ կոնֆլիկտն ամուսինների միջև ծագել էր այն բանից հետո, երբ նրանք դուրս էին եկել Ստամբուլում դատարանի դահլիճից, որտեղ լսումներ են ընթանում նրանց ամուսնալուծության գործով: Փողոցում տղամարդը հարձակվել է կնոջ վրա և սկսել հարվածներ հասցնել ձեռքում եղած […]
22:30 02.06.2018
Հունիսի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մ-8 ավտոճանապարհի Շահումյան-Լերմոնտովո հատվածի 8-րդ կմ-ին: […]
22:21 02.06.2018
Արվում են բոլոր հնարավոր քայլերը՝ պարզելու և վեր հանելու կատարվածի իսկությունը, և միանշանակ այն մարդիկ, ովքեր խախտել են օրենքը, պետք է համապատասխան պատասխանատվություն կրեն. Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, հավասար են օրենքի առջև, առավել ևս այն մարմինները, որոնք կոչված են իրենց լիազորություններով […]
22:10 02.06.2018
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess սուպերմրցաշարը: 5-րդ տուրում հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը վասկատել է 2.5 միավոր: 3.5 միավորով առաջատարը Մագնուս Կարլսենն է: Նախորդ 4 տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի […]
11:00 02.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա: Համեմատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ և գերազանցում է ՀԿԵ վարչության շենքում […]
10:44 02.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Շառլ Ազնավուրի շնորհավորական նամակով, որտեղ աշխարհահռչակ շանսոնյեն շնորհավորում է նրան հոբելյանի և վարչապետ ընտրվելու կապակցությամբ. Նամակում մասնավորապես ասված է. «Վստահ եմ՝ կկատարեք ձեր առաքելությունը և հանդես կգաք առաջինը մեր ժողովրդի շահերից:…Չնայած բոլոր խոչընդոտներին՝ երկրի իրավիճակը, բարեբախտաբար, փոխվել է: Ձեր շնորհիվ այսօր Հայաստանում նոր հույս կա հայ ժողովրդի համար, […]
10:23 02.06.2018
«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին […]
10:09 02.06.2018
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովն էր: Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի 70-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը առաջատար Կարլսենից հետ է 1 միավորով և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:
09:57 02.06.2018
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում: Այս օրերին նախարարությունների նախկին ղեկավարները, աշխատակիցները շունչը պահած սպասում են ստուգումների արդյունքներին: «Ստուգում են հատկապես բյուջեի ֆինանսական ծախսերը, միջազգային ծրագրերով եկած միջոցները: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություններում ստուգումներին, ապա գործարարների մի մասը պնդում է, որ իրենց ձեռնտու է մաքուր աշխատելը, սակայն հնարավոր չի եղել, քանի որ […]