TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքերին. «Ժամանակ»

09:50 02.06.2018

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլոր­տում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը: Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գու­մարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: […]

̰
Սպիտակ տունը զբաղվում է Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստմամբ. The Wall Street Journal

09:36 02.06.2018

Սպիտակ տունը զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությամբ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի: Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպման նախապատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունի ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: Հատուկ այդ նպատակով նա ժամանել է Վաշինգտոն: Նշվում է, որ Թրամփի և Պուտինի […]

̰
114 տարեկանում տղամարդը որոշել է թողնել ծխելը

09:23 02.06.2018

Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի 114-ամյա բնակիչ Ֆրեդի Բլոմը, ով ոչ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց մարդը, հայտարարել է ծխելը թողելու որոշման մասին: Նրա հայտարարությունը միջազգային արձագանք է ստացել: Տղամարդու խոսքով՝ կյանքը փոխելու համար երբեք էլ ուշ չէ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տասնամյակներ շարունակ ծխող Ֆրեդին հույս ունի, որ իր այդ որոշումը թույլ կտա ամրացնել առողջությունն […]

̰
Մասիսի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն անհետացել է. «Հրապարակ»

09:12 02.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Պայքարի օրերին Էրեբունիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատն անհանգիստ է. սպասում են նոր ձերբակալությունների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ: Տեղեկություն կա, որ քաղաքի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ անհետացել է քաղաքից, նա ևս մասնակցել է ցուցարարներին ճնշելու օպերացիաներին: Անցած շաբաթ […]

̰
Ավտովթար Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

09:03 02.06.2018

Հունիսի 1-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի […]

̰
Մարին Լը Պենի կուսակցությունը պաշտոնապես անվանափոխվել է

08:50 02.06.2018

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լը Պենը, անվանափոխվել է: Այսուհետ այն կկոչվի «Ազգային միավորում»: Քաղաքական միավորման առաջնորդը հայտնել է, որ ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է կուսակցության անդամների 53%-ը, նրանց 80%-ը որոշել է փոխել անվանումը: «Այդ  պահը պատմական է դարձել մեր կուսակցության կյանքում»,-ասել  է Լը Պենը: Նա նշել է, որ անվան փոփոխումը հանդիսանում […]

̰
2017 թվականին ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհն է դարձել մոտ 500 խաղաղ բնակիչ

08:38 02.06.2018

2017 թվականին մոտ 500 խաղաղ բնակիչներ են զոհվել և 196-ը տուժել ահաբեկչական խմբավորումների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով: Նման տվյալներ է ներկայացնում CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի զեկույցին, որը պատրաստվել է ԱՄՆ կոնգրեսի անդամների համար: Զոհերի շրջանում առավել մեծ թիվ են կազմում Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի և Եմենի քաղաքացիները: Բացի այդ, փաստաթղթերում նշվում է խաղաղ բնակիչների հնարավոր […]

̰
Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին. Դեմիրթաշ 

08:25 02.06.2018

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ, ազատազրկման մեջ գտնվող Սելահեթթին Դեմիրթաշը հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին։ Նա անդրադարձել է  հայազգի պատգամավոր Գարո Փայլանին, ով մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է հենց այդ քաղաքից: «Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։  Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ և […]

̰
Եգիպտոսում այսօր տեղի կունենա նախագահ Սիսիի երդմնակալությունը

08:14 02.06.2018

Եգիպտոսում այսօր տեղի կունենա երկրորդ ժամկետում ընտրված նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալությունը: Արարողությունը կանցկացվի Կահիրեի կենտրոնում գտնվող Ներկայացուցիչների պալատի շենքում: Ծրագրվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն բոլոր՝ 595 պատգամավորները, կառավարության անդամները, մահմեդականների և քրիստոնյաների հոգևոր առաջնորդները: Երդմնակալությունից հետո եգիպտական խորհրդարանի բակում կհնչեն համազարկային 21 կրակոցներ, որից հետո խորհրդարանի խոսնակն ու Եգիպտոսի նախագահն ուղերձով կդիմեն ժողովրդին: […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

08:03 02.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բակունցի փ. 1 շենքը և 1-18 սեփական տները, Խաչատրյան փ. 1-19 սեփական տները և 2Ա, 4 շենքերը, Կալնեցի փ. 8, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 19, 47, […]

̰
Նոր Զելանդիայում խոշոր շնաձուկն ատամներով կառչել է նավակից

07:50 02.06.2018

Նոր Զելանդիայի ափերի մոտ տեսանկարահանել են մակո-շնաձկան, որը դուրս է ելել ջրից և ատամներով կառչել նավակից: Այս մասին հայտնում է UPI պորտալը: Հոլովակի հեղինակը պատմել է, որ այդ պահին մտադիր էր ցատկել ծովը՝ շնաձկների շրջանում լողալու համար: Երբ ծովային գիշատիչն ատամներով սկսել է կրծոտել նավակը, հոլովակի հեղինակը հանդիմանել է. «Այդ ի՞նչ ես անում, բարեկամ»: Դրանից […]

̰
Թերեզա Մեյը հիասթափված է ԱՄՆ-ից

07:40 02.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է ԵՄ երկրներից մետաղի ներկրման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումից: Նա հայտարարել է Լոնդոնի և Բրյուսելի համատեղ պատրաստակամության մասին՝ պայքարելու հարվածի տակ հայտնված արդյունաբերական ոլորտների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է TASS-ը: «ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հանդիսանում են մոտ դաշնակիցներ և մշտապես կողմ են հանդես եկել ողջ աշխարհում բաց […]

̰
ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի կողմից քշված գովազդային վահանակը հայտաբերվել է Ֆրանսիայում

07:30 02.06.2018

ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի պոկած ու անհայտ ուղղությամբ քշած գովազդային վահանակը հայտաբերվել է Ֆրանսիայում: 6 տարում այն հատել է Ատլանտյան օվկիանոսը, որից հետո գտնվել է ֆրանսիական լողափերից մեկում: Փոթորիկը ռիելթորական գործակալության գովազդային վահանակը պոկել էր 2012 թվականին, Նյու Ջերսի նահանգում: Ռիելթորները կատակել են՝ ասելով, որ Ֆրանսիայում հայտնաբերված ցուցատախտակն ապացուցում է, որ իրենց գործակալությունն իսկապես համաշխարհային է: […]

̰
Կեսդարյա դադարից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև փոստային հաղորդակցությունը վերականգնվել է

07:20 02.06.2018

ԱՄՆ-ը և Կուբան վերականգնում են մշտական փոստային հաղորդակցությունը: ԱՄՆ-ից Ազատության կղզի և հակառակ ուղղությամբ նամակների ուղարկումն արգելվել էր 50 տարի առաջ: Փոստային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա նամակներն ուղարկել երկրների միջև կանոնավոր կոմերցիոն չվերթներով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կուբայի փոստին: Փոստային հաղորդակցությունն ԱՄՆ-ի և Կուբայի միջև ընդհատվել էր 1968 թվականին՝ այն բանից […]

̰
Հիտլերի գաղափարների կողմնակիցը մտադիր է ընտրվել ԱՄՆ կոնգրեսում

07:10 02.06.2018

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին, որպես անկախ թեկնածու կառաջադրվի 37-ամյա Նաթան Լարսոնը, ով կողմ է հանդես գալիս ռասիզմի և մանկապղծության օրինականացմանը: 2009 թվականին ԱՄՆ նախագահին սպանելու սպառնալիքների համար նա դատապարտվել էր 16 ամսով: Լարսոնը հանդիսանում է  Ադոլֆ Հիտլերի գաղափարների կողմնակից: Նա, մասնավորապես, մտադիր է վերականգնել «սպիտակ ռասայի» գերակայությունը, չեղարկել մանկական աշխատանքային […]

̰
ԱՄՆ-ը արգելափակել է Իսրայելի կողմից ուժի կիրառումը դատապարտող ՄԱԿ ԱԽ բանաձևը

01:00 02.06.2018

ԱՄՆ-ը արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը դատապարտում է պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից ուժի կիրառումը: Այս մասին հայտնում  է RIA Novosti-ն: Փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 10 անդամ, ներառյալ Ռուսաստանը: ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել, իսկ 4 անդամներ ձեռնպահ են մնացել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ բանաձևի […]

̰
Կոժինը՝ Մնացականյան-Լավրով հանդիպման օրակարգի մասին

00:39 02.06.2018

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում հանդիպում կունենա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինն անդրադարձել է այցի շրջանակում քննարկվելիք հարցերին: Նա նշել է, որ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի […]

̰
Պուտինն իր լիմուզինը ցուցադրել է Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազնին

00:17 02.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններից հետո Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Զայդ ալ-Նահայանին ցուցադրել է իր «Կորտեժ» լիմուզինը: Տեսանյութը հրապարակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Կրեմլի Մեծ պալատում հանդիպման պաշտոնական մասից հետո Պուտինն ու արքայազնը դուրս են եկել փողոց, որտեղ ՌԴ նախագահը ցուցադրել է իր լիմուզինը: Արքայազնը հետաքրքրությամբ ուսումնասիրել է մեքենան: «Կորտեժ» նախագիծը նախատեսում […]

̰
Արարատ Միրզոյանը պատասխանել է «թիվ 1 բորտով» թռչելու մասին մեղադրանքներին

23:57 01.06.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դուշանբե կատարած այցին: Այսօր «Հրապարակ»-ում քննադատություն էր հնչել առ այն, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Դուշանբե էր մեկնել վարչապետին սպասարկող «թիվ մեկ բորտով»: Ստորև ներկայացնում ենք փոխվարչապետի գրառումը. «Ավարտվեց մայիսի 31 – հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք […]

̰
Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

23:45 01.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում, հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոն Չհոլի հետ հանդիպումից հետո: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Սպիտակ տուն էր ժամանել՝ Կիմ Չեն Ընի անունից Թրամփին նամակ փոխանցելու համար: ԱՄՆ […]

̰
Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանի հետ սահմանին վերահսկողություն սահմանել

23:31 01.06.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է ռուսական իշխանություններին որոշակիացնել երկու երկրների սահմանին սահմանապահների ներկայության ձևաչափը: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: «Եթե նրանք ցանկանում են փակել սահմանը, խնդրեմ: Եթե փակեն, մենք, ի պատասխան, նույնպես պետք է սահմանային վերահսկողություն մտցնենք»,-հավելել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ «սահմաններն անցյալի մնացորդ են, դրանք մարդկանց շփման համար գրեթե անօգուտ են»:

̰
Էդուարդ Աղաջանյանը տեղակալ է նշանակել

23:22 01.06.2018

Վարչապետի Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր տեղակալին. «Ծանոթացեք Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին ՝ Ծովինար Սողոմոնյանին: (Tsovinar Soghomonyan) Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության […]

̰
Փաշինյանն անդրադարձել է արհեստական թանկացումներին

23:02 01.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել արհեստական թանկացումներին. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,-գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախօրեին բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն խուսափել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

22:56 01.06.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է  առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի […]

̰
Վրաստանում անչափահասների սպանության մեջ մեղադրվողներն ազատազրկման են դատապարտվել. georgianreport.info

22:32 01.06.2018

Այսօր՝ հունիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2017թ-ի դեկտեմբերի 1-ին երկու անչափահասների սպանության մեջ մեղադրվողների ազատազրկման ժամկետները: Այսպիսով՝ սպանության համար մեղադրվող երկու անչափահասներից մեկը դատապարտվել է 10 տարի և 6 ամիս, իսկ մյուսը՝ 9 տարի և 10 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է georgianreport.info-ն: Հաշվի առնելով այն փաստը, որ անչափահասների սպանության համար մեղադրվողներն անչափահասներ […]

̰
Վերին Գետաշենի գյուղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

22:20 01.06.2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրաժարականի դիմում է ներկայացրել Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ տարածքային ծառայությունների համակարգման վարչությունից, Վերին Գետաշենի երկարամյա ղեկավարը որպես հրաժարականի հիմնական պատճառ նշել է իր առողջական վիճակը: Ռուբիկ Ղուկասյանը Վերին Գետաշենի գյուղապետի պաշտոնում ընտրվել է 7 ընտրաշրջան անընդմեջ՝ համայնքը ղեկավարելով 22 տարի շարունակ:

̰
Մոսկվան ապակառուցողական է որակել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ նստելու մասին Փաշինյանի հայտարարությունը. Տիգրան Բալայանը պարզաբանում է

22:10 01.06.2018

ԼՂ հակամարտությանն առնչվող ցանկացած աղմկոտ հայտարարություն, որը ԵԱՀԿ կողմից սահմանված ռելսերում չի տեղավորվում, հավանաբար, ապակառուցողական է: Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը` պատասխանելով այն հարցին, թե ԼՂ  բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որքանո՞վ է բարդացնում կարգավորման գործընթացը: «Ձեր աղմկոտ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից սահմանված ռելսերի […]

̰
«TIME» ամսագրի նոր շապիկը ստեղծվել է 1000 անօդաչու սարքերի օգնությամբ

11:07 01.06.2018

«TIME» ամսագրի շապիկի կարմիր շրջանակը վաղուց դարձել է ֆիրմային նշան: Նոր թողարկման մեջ խմբագրությունը միայն շրջանակն է պահպանել: Խմբագրակազմն արդեն ցուցադրել է նոր շապիկը: Այն ստեղծվել է 958 անօդաչու սարքերի միջոցով:   Շապիկը նվիրված է թռչող սարքերի արդյունաբերության մասին պարբերականի հրապարակմանը: Նշվում է, որ անցած տարի ողջ աշխարհում վաճառվել է մոտ 3 մլն անօդաչու թռչող […]

̰
Արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի ձեր մանկությունը լինի ամենավառ գույներով լի. Բակո Սահակյան

10:55 01.06.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի […]

̰
Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է. ՄԻՊ

10:42 01.06.2018

Երեխաների իրավունքները պաշտպանելով՝ մենք պաշտպանում ենք մեր ապագան, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրությունում: «Սիրելի´ երեխաներ, Հարգելի´ ծնողներ, Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիարժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի […]

̰
BACK_TO_TOP