TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ

19:52 03.06.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ժամանել է ցուցարարների մոտ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  պետնախարարը նախ ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր: Նրա խոսքով՝ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ: «Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու […]

̰
Ֆիլիպինների նախագահը «գրողի ծոցն» է ուղարկել ՄԱԿ-ի ներկայացուցչին

19:45 03.06.2018

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դիեգո Գարսիա Սայանին «գրողի ծոցն» է ուղարկել: Դուտերտեն նման կտրուկ հայտարարություն է արել՝ ի պատասխան փորձագետի կողմից հարավասիական երկրի դատական համակարգի քննադատության: Ավելի վաղ նախագահը երկրի գլխավոր դատավոր Մարիա Լուրդես Սերենոյին «թշնամի» էր կոչել և ազատել պաշտոնից, քանի որ նա հրաժարվել էր քվեարկել նախագահի առաջարկների օգտին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն […]

̰
Արտակարգ դեպք Գյումրիում. ռեստորանի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

19:20 03.06.2018

Հունիսի 2-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է`«Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է […]

̰
Հնդկաստանը հաջողությամբ միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել  

19:07 03.06.2018

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է Odisha Sun Times-ը: 17 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:50-ին՝ Օդիշա նահանգի ափին մոտ գտնվող Աբդուլ Քալամ կղզու զորակայանից: Սա հրթիռի 6-րդ փորձարկումն է եղել: Վերջին փորձարկումը կատարվել է ընթացիկ տարվա […]

̰
Զանգվածային ցույցեր Հորդանանում. թագավորը չեղարկել է գների բարձրացումը

18:56 03.06.2018

Հորդանանում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ բենզինի և էեկտրականության գների բարձրացման: Թագավոր Աբդալլա ll-ը հայտարարել է գների բարձրացան վերաբերյալ որոշումը չեղարկելու մասին, հայտնում է Newsru.co.il-ը: Ցուցարարներն Ամմանում փողոցներ են փակել և անվադողեր վառել՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել իրադրությունը վերահսկողության տակ վերցնել: Գների բարձրացման մասին որոշումն ընդունվել էր էներգակիրների թանկացման պատճառով: «Անարդար […]

̰
Ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է. ՀՅԴ Արցախի կոմիտե

18:42 03.06.2018

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության և ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է և սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարևորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների […]

̰
Լուկաշենկոն քննադատել է Մոսկվային՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձի համար

18:33 03.06.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատություն է հնչեցրել՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձերի հետ: Նա թեմային անդրադարձել է Բրեստի ամրոցում՝ մեկնաբանելով դաշնակիցների մամուլում հայտնված նյութերը, թե Բելառուսը զբաղվում է պատմական անջատողականությամբ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Զարմանալիորեն Ռուսաստանում ինչ-որ մեկի մտքով անցնում է սեփականացնել այդ հաղթանակը։ Ասես պատերազմում ուրիշ ոչ ոք չի եղել՝ […]

̰
Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա 5 օրերին

17:56 03.06.2018

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հունիսի 3-ի ցերեկը,  4-ին շրջանների զգալի մասում, 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, […]

̰
Փախուստ կաթսայից. Ինչպես խեցգետնին հաջողվեց փրկվել

17:37 03.06.2018

Չինաստանի ռեստորաններից մեկում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել: Խեցգետինը փախուստի փորձ է ձեռնարկել եռացող ջրով կաթսայից: Փրկվելու համար նա նույնիսկ պոկել է իր նրբանելին (աքցան): Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Այցելուն, ով ցանկանում էր նրան եփել և ուտել, փոխել է միտքն ու խեցգետնին իր հետ տուն տարել՝ տեղավորելով ակվարիումում: Խեցգետնին փրկողը սոցցանցերում բազմաթիվ դրական […]

̰
ԱՄՆ-ը կպատժի եվրոպական բիզնեսին «Հյուսիսային հոսք-2»-ի համար

17:25 03.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ ընկերությունների, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության գործում: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Միջոցառումներ կընդունվեն Գերմանիայի և եվրոպական մի քանի այլ երկրների էներգետիկ ընկերությունների նկատմամբ: Նշվում է, որ Սպիտակ տունը դիտարկում է ռուսական նախագիծը կանգնեցնելու այլ հնարավորություններ ևս, սակայն […]

̰
Լոնդոնը մտադիր է սառեցնել ռուսաստանցի գործարարների հաշիվները. Sunday Times

17:10 03.06.2018

Հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալությունն ընդլայնում է ՌԴ իշխանությունների հետ կապ ունեցողների նկատմամբ հետաքննության ծավալները: The Sunday Times- փոխանցմամբ՝ Միացյալ թագավորությունը կարող է սառեցնել իր տարածքում գտնվող նրանց հաշիվները: Խոսքը վերաբերվում է «ռուս օլիգարխներին և մուլտիմիլիոնատերերին»: Այժմ քննիչներն աշխատում են կոռումպացված էլիտաների և նրանց՝ ապօրինաբար ձեռք բերված հարստությունների դեմ պայքարի ուղղությամբ:

̰
Օձ՝ կահույքի արտադրամասում

16:45 03.06.2018

Հունիսի 3-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասի սենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

16:33 03.06.2018

Հունիսի 3-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. սանհանգույցի հատակին հայտնաբերվել է […]

̰
Պեկինը սպառնացել է մաքսատուրքերի սահմանման դեպքում խզել առևտրային կապերն ԱՄՆ-ի հետ

16:15 03.06.2018

Պեկինը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները Վաշինգտոնի հետ, եթե վերջինս նոր սահմանափակող միջոցառումներ ներմուծի: Այս մասին ասվում է Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարությունում: Հայտարարության մեջ նշվում է, որ փոխզիջումները և առևտրային պատերազմից հրաժարվելը հանդիսանում են նախապայմաններ՝ առևտրային համաձայնագրերի հասնելու համար: «Չինական կողմի դիրքորոշումը մնում է հետևողական»,-ասվում է հաղորդագրությունում,-«Դա բխում է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ […]

̰
Այնթապում գյուրզա տեսակի 1 մետրանոց օձ է հայտնաբերվել

15:55 03.06.2018

Հունիսի 3-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Լևոն Տեր-Պետրոսյանն անթույլատրելի է համարում Արցախում կատարվող իրադարձությունները

15:35 03.06.2018

ՀԱԿ-ը տարածել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են […]

̰
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք. Արցախպրես

15:20 03.06.2018

Այսօր՝ հունիսի 3-ին, Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք, հայտնում է «Արցախպրեսը»: Ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Վերջինս մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան մի խումբ մարդկանց կողմից փորձ է արվում […]

̰
Մեծ Բրիտանիայում մեկ տարում 16 ահաբեկչություն է կանխվել

15:00 03.06.2018

2017 թվականին Մեծ Բրիտանիան վերապրել է 5 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ: Ահաբեկչական սպառնալիքը թագավորութունում չի թուլանա դեռևս առնվազն 2 տարի, բացի այդ, այն կարող է սաստկանալ: Այս մասին ասվում է բրիտանական ՆԳՆ-ի հայտարարությունում: Իրավապահ մարմինների գնահատականով՝ երկրում աճում է նաև «ուլտրաաջ ահաբեկչության սպառնալիքը»: Նշվում է, որ 2017 թվականի մարտից երկրում […]

̰
Ստամբուլ-Բաքու չվերթի ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել թռչնին բախվելուց հետո

14:38 03.06.2018

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Ստամբուլ-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռն օդում թռչնի է բախվել: Միջադեպից հետո  հրամանատարի որոշմամբ ինքնաթիռը վերադարձել է մեկնակետ՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ավիաընկերության հաղորդագրությանը: J2-080 չվերթի ուղևորները Բաքու կուղարկվեն այլ ինքնաթիռով։

̰
Սլովակիայում ուղղագրական սխալով 0 եվրոներ են թողարկվել

14:17 03.06.2018

Սլովակիայում 0 եվրո անվանական արժեքով թղթադրամ է թողարկվել: Այն պարունակում է ուղղագրական սխալ: Bratislavský hrad անվանման մեջ բաց է թողնված երկրորդ s տառը: Նշվում է, որ հուշ-եվրաթղթադրամների  թողարկման գաղափարը պատկանում է Ֆրանսիային, որտեղ դրանք առաջին անգամ տպագրվել են 2015 թվականին։ Հուշադրամը վաճառքում է հայտնվել հունիսի 2-ին, հայտնում է Slovakia International ռադիոն: Թղթադրամի վրա պատկերված է պատմական […]

̰
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. 9 զոհերից 6-ը երեխաներ են

14:00 03.06.2018

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել: Հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են: Եվս 1 ուղևոր անհետ կորած է համավում: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Եվրոպա ուղևորվող նավը խորտակվել է Անթալիա նահանգի Դեմրե քաղաքի շրջանում: Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 5 մարդու: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

̰
Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ներքաղաքական իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից

13:45 03.06.2018

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն արձագանքել է Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին. «Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության […]

̰
Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումը հետաձգվում է. պատճառը Թուրքիայի ընտրություններն են

13:37 03.06.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առաջ սպասել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 24-ին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Իսրայելական կողմը մտավախություն ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Իսրայելի որոշումն օգտագործել ի շահ իր հաղթանակի: Նեթանյահուն հետաձգել է նախարարական օրենսդիր հանձնաժողովում նախատեսվող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման […]

̰
Արցախում բողոքի ակցիաները շարունակվում են

13:19 03.06.2018

Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև գրանցված միջադեպից վրդովված քաղաքացիներն այսօր շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիաները: Նրանց պահանջն է՝ պատժել միջադեպի մեղավորներին: Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները առաջնահերթ պահանջում են ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև […]

̰
Սուրենավանի շրջանում ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած 2 անձի

13:09 03.06.2018

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։ Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկայումս […]

̰
«Միսսիս աշխարհ-2018» Սանիա Շակիրովան Ղրղզստանում ավտովթարի զոհ է դարձել

12:53 03.06.2018

Ղրղզստանում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհն է դարձել «Միսսիս աշխարհ-2018» տիտղոսակիր, 30-ամյա Սանիա Շակիրովան, ով 3 երեխաների մայր է: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան,  Չոկ–Տալ գյուղի մոտակայքում: Տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել գերեզմանոցի արգելապատնեշին: Ստացած վնասվածքներից գեղեցուհին տեղում մահացել է:

̰
ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն վայրէջք է կատարել փողոցի մեջտեղում

12:36 03.06.2018

ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն վայրէջք է կատարել փողոցի երթևեկելի գոտում: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, կալիֆոռնիական Հանթինգթոն-Բիչ քաղաքում: Կադրերը ֆիքսել է ականատես վարորդներից մեկի մեքենայի վիդեոռեգիստրատորը: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Օդաչուն, բարեբախտաբար, չի դիպչել նաև հոսանքի մալուխներին: Նշվում է, որ կին օդաչուն չի կարողացել օդանավակայան հասնել շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:

̰
Մի քանի մարմիններ նախորդ իշխանության մնացորդներն են, դեռ լուրջ պայքար է սպասվում. Դավիթ Սանասարյան

12:21 03.06.2018

Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի՝ ապահովելով լուրջ արդյունքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության  ղեկավար Դավիթ Սանասարյանը. «Զարմանում եմ, որ ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն։ Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաեւ մի քանի «անկախ» […]

̰
Ասադը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

12:07 03.06.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել պաշտոնական այց կատարելու Հյուսիսային Կորեա և հանդիպելու պաշտոնակից Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Rodong Sinmun թերթը: Հաղորդվում է, որ Ասադը նման հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 30-ին՝ Սիրիայում հյուսիսկորեացի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ: Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քաղաքականության […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրներն անհանգստացած են ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից

11:52 03.06.2018

Կանադայում G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ 6 երկրներ անհանգստություն են արտահայտել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետ: Մաքսատուրքերը հունիսի 1-ից գործում են ԵՄ երկրներից, Կանադայից և այլ երկրներից ներկրվող մետաղի համար: G7-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 2-ը, կանադական Ուիսթլեր քաղաքում: Կանադայի ֆինանսների նախարարն ապակառուցողական է […]

̰
BACK_TO_TOP