TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՊԵԿ-ը կատարելագործում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը

12:37 22.02.2022

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները: Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման և ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին: Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Արդեն իսկ հայտարարվել է  միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային […]

̰
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով․ Արթուր Թովմասյան

12:37 22.02.2022

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ «Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։ Հ․ Գ․ […]

̰
Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

12:36 22.02.2022

Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` 👉 Ծաղկաշեն, Խաչաղբյուր, Ծովազարդ, Հայրավանք ✅ 23.02.2022 թ., 🕛 ժամը 10։00-11։00 👉 Ծովազարդ, Հայրավանք, Փոքր Մասրիկ, Տրետուկ ✅ 24.02.2022 թ., 🕛 ժամը 10։00-11։00 👉 Կուտական, Կախակն, Չկալովկա, Զովաբեր ✅ 25.02.2022 թ., 🕛 ժամը 10։00-11։00 👉 Տորֆավան ✅ 26.02.2022 թ., 🕛 ժամը 10։00:

̰
Կովկասի բնության հիմնադրամը 222 հազար եվրո է հատկացրել Հայաստանին

12:30 22.02.2022

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և Վայոց ձորում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝ «Արփա» […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 41-ամյա դատապարտյալի դի է հայտնաբերվել

12:26 22.02.2022

2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից: […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 101 նոր դեպք

11:41 22.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 101 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 47 486 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 25,48%, վերջին 14 օրը՝ 30,65%, վերջին 7 օրը՝28,55%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 565 769 դեպք: Ապաքինվել է ևս 14 764 պացիենտ, և նրանց […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ը և վարչապետը հայտարարությամբ են հանդես եկել Պուտինի որոշման հետ կապված

11:35 22.02.2022

«Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ևս մեկ քայլ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ և, ցավոք, կրկնում է 2008 թվականին Վրաստանի տարածքների օկուպացիան»,- «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը։ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքները՝ Դոնեցկի և Լուգանսկի […]

̰
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

11:30 22.02.2022

Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` 👉 Խաչարձան, Աղավնավանք, Վ. Ծաղկավան, Տավուշ✅ 22.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Նորաշեն, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար ✅ 23.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Կայանավան, Դիլիջան, Բաղանիս ✅ 24.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉Լուսաձոր, Ակնաղբյուր, Դովեղ, Այգեպար, Պտղավան, Գոշ, Բարեկամավան ✅ 25.02.2022 թ., 🕛 […]

̰
Արցախում կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել

11:25 22.02.2022

Փետրվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարված 255 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք։ Վարկակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել: Արցախի […]

̰
ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում

11:19 22.02.2022

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում: ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում հանդիպումներից հետո հաջորդ այցերը Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում էր: Հանդիպումներին մաքսային երիտասարդ ծառայողները բուհերի մագիստրոսներներին ու շրջանավարտներին ներկայացրել են մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որի արդյունքում փոխվում է համակարգ ընդունվելու կարգը: Նրանք անդրադարձել են ընդունելության մանրամասներին՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին: Հանդիպումների […]

̰
Սիրիան ողջունել է Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու ՌԴ որոշումը

11:13 22.02.2022

Դամասկոսն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին։ Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը։ «Երեկ պարոն նախագահ Պուտինը հայտարարություն արեց, որն իսկապես պատմական անկյունաքար է, և դուք գիտեք, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը լիովին աջակցում է հայտարարությանը»,-ասել է նա «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան համաժողովի ժամանակ։ Սիրիայի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, 16 մահ

11:04 22.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓753 նոր դեպք ✓5588 թեստավորում ✓2075 առողջացած ✓16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 870 459 թեստավորում:

̰
Բագրատաշենի անցակետում տեղադրվել են նոր կամրջի առաջին 2 հեծանները

10:49 22.02.2022

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները։ Ընդհանուր առմամբ կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ […]

̰
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ․ Արայիկ Հարությունյան

10:47 22.02.2022

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին պատմական իրադարձության կապակցությամբ․ «Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և […]

̰
Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի Գերագույն դատարանի նախագահի հետ

10:42 22.02.2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան […]

̰
Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը

10:18 22.02.2022

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։ Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք […]

̰
SHANTNEWS

09:59 22.02.2022

̰
Մետեոկայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

09:51 22.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
Սպառնում են գլոբալ հետևանքներ․ ՄԱԿ-ը՝ ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին

09:44 22.02.2022

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումը կարող է հանգեցնել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ հետևանքների»,-հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն ՄԱԿ ԱԽ նիստում։ «Մենք ցավում ենք Ռուսաստանի այդ որոշման համար»,-նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Դի Կառլոն նաև ափսոսանք է հայտնել՝ խաղաղարար առաքելության շրջանակում Դոնբաս զորքեր ուղարկելու Մոսկվայի […]

̰
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել խուսափել պատերազմից

09:31 22.02.2022

Միջազգային հանրությունը պետք է ներկայում կենտրոնանա «Դոնբասում պատերազմից խուսափելու հարցի վրա և ստիպի Ուկրաինային դադարեցնել այնտեղ գնդակոծություններն ու սադրանքները»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները նախկինի պես բաց են երկխոսության համար, սակայն մտադիր չեն նոր արդյունահեղություն թույլ տալ Դոնբասում։ Նեբենզյան նշել է, որ «Մինսկի […]

̰
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի մասին

09:10 22.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ձգտում է խաղաղության և կշարունակի դիվանագիտական աշխատանքն այդ ուղղությամբ՝ Դոնբասի հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի որոշումից հետո։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ես քննարկել եմ իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր (Օլաֆ-խմբ․) Շոլցի, ԱՄՆ նախագահ (Ջո) Բայդենի , Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Նաև խոսել […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինային նվիրված հանդիպում է անցկացնում

08:57 22.02.2022

Երևանի ժամանակով 06։00-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նիստը գումարվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի և Ալբանիայի նախաձեռնությամբ։ Ռուսաստանից նիստին մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Ուկրաինայից՝ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես էր եկել քաղաքացիներին հասցագրված ուղերձով, […]

̰
Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ երկխոսության․ Զախարովա

08:43 22.02.2022

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Արևմուտքի երկրների հետ երկխոսության համար, սակայն արևմտյան պետությունները երկար տարիներ չեն ցանկացել նպաստել Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչմանը։ Այս մասին «Комсомольская правда» ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ նույնիսկ բացահայտ ստի, կեղծիքի և զրպարտության՝ մեզ համար դժվարին պահերին մենք միշտ հանդես ենք եկել […]

̰
Նավթի գինը գերազանցել է 97 դոլարը

08:31 22.02.2022

Նավթի համաշխարհային գները 8 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշի են հասել։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Այսպիսով, Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճել է 2,19%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,48 դոլարի։ Վերջին անգամ Brent-ի գինը գերազանցել էր 97 դոլարը 2014 թվականի սեպտեմբերին։ Միևնույն ժամանակ WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3,41%-ով՝ հասնելով […]

̰
Բայդենը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի դեմ պատժամիջոցների մասին հրամանը

08:21 22.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման պատճառով։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնագրերով սահմանված Ռուսաստանի պարտավորություններին, հերքում Ռուսաստանի հայտարարած հանձնառությունը դիվանագիտությանը և խարխլում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասված է փաստաթղթում։ Հրամանագրով արգելվում է ԱՄՆ-ի քաղաքացու կողմից […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզում

08:09 22.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-14:00 Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21 շենք, 10:00-16:00 Մաշտոցի պող. 21 շենք, Իսրայելյան փ. 21, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Հովհաննիսյան փ. 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
SHANTNEWS

13:00 21.02.2022

̰
Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող․ ՊԵԿ

12:47 21.02.2022

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար: ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող […]

̰
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է մարդու ամբողջական գենոմի վերծանում

12:31 21.02.2022

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի և կենսաինֆորմատիկայի խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են մարդու ամբողջական գենոմի վերծանում նանոպորային սեքվենավորման կիրառմամբ։ Թեև կիրառված սարքավորման տեխնիկական սահմանափակումների պատճառով այն չի ապահովում գենոմի ամբողջական ծածկույթը, այդուհանդերձ, ստացված տվյալները թույլ են տվել նկարագրել մեծաքանակ գենետիկական տարբերակներ, գենոմի կառուցվածքային փոփոխություններ, ինչպես […]

̰
Որսորդական հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ

12:24 21.02.2022

Փետրվարի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ փետրվարի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Դեբեդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր: 34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին: Որսորդական հրացանը վերցվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում […]

̰
BACK_TO_TOP