TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Աբովյանում վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներ ստացած 15-ամյա աղջիկն անգիտակից է

12:14 21.02.2022

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

̰
Ստեփանակերտում նռնակը պայթեցնելու միջոցով սպանության փորձ է կատարվել

12:11 21.02.2022

2022թ. փետրվարի 18-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև, որի ընթացքում Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական […]

̰ ̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 պացիենտ

11:51 21.02.2022

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում։ Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 888: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք, ապաքինվել է 19 242 պացիենտ:  

̰
Փետրվարի 18-21-ը բացահայտվել է հանցագործության 142 դեպք

11:42 21.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 23, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, ընտանեկան բռնության՝ 10, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու ծանր վիրավորանքի՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 3, կողոպուտի, […]

̰
Իրանում ռազմական օդանավ է կործանվել

11:33 21.02.2022

Իրանի հյուսիսարևմտյան Թավրիզ քաղաքում երկրի ԶՈւ ինքնաթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ այն ընկել է ուղիղ «Շահիդ Ալիպուր» մարզադահլիճի վրա, որը գտնվում է քաղաքի Մոնջամ բուլվարում։ IRIB պետական հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ 2 օդաչուները զոհվել են, զոհվել է ևս մեկ մարդ, ով գտնվել է իր մեքենայում։ Իրանական […]

̰
Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը․ դեսպանատունը փակ կլինի

11:23 21.02.2022

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։ Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, 16 մահ

11:08 21.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓293 նոր դեպք ✓3192 թեստավորում ✓1474 առողջացած ✓ 16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 757 դեպք, որոնցից 392 080-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8338 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 864 871 թեստավորում:

̰
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է 43 պայթուցիչ, հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ

11:05 21.02.2022

2022 թվականի փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ: Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 3 ելք, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով: Նշված հրդեհի դեպքերից մեկը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , […]

̰
̰
Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի ինքնությունը հայտնի է

10:52 21.02.2022

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
ԱԱԾ-ն ի զորու է ապահովելու նախագահի, յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը. Արցախի ԱԱԾ

10:48 21.02.2022

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, […]

̰
Հրդեհ Երևանում՝ չշահագործվող մանկապարտեզի շենքում

10:21 21.02.2022

Փետրվարի 20-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող մանկապարտեզի սենյակներից […]

̰
Հայաստանում բուստեր դեղաչափով 18 849 պատվաստում է կատարվել

10:15 21.02.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 21-ի դրությամբ կատարվել է 1 992 891 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 077 319, ամբողջական պատվաստում` 896 723, բուստեր` 18 849:

̰
Ռուս-բելառուսական մանևրումների շարունակվելը «խոսում» է Ուկրաինա ներխուժում պատրաստելու վարկածի օգտին․ Ստոլտենբերգ

10:10 21.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի զորավարժությունների շարունակումը «խոսում է» Ուկրաինա ներխուժում պատրաստելու վարկածի օգտին։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Անցած շաբաթ Ռուսաստանը հայտնեց, որ կհեռացնի զորքերը, սակայն ավելի ու ավելի շատ զորքեր է մոտեցնում Ուկրաինայի հետ սահմանին։ Բացի այդ, զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի […]

̰
SHANTNEWS

09:59 21.02.2022

̰
Զախարովան պատասխանել է Ռուսաստանում հարձակումների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանը

09:49 21.02.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ դեսպանատանը՝ Ռուսաստանի տարածքում վտանգավոր իրադրության մասին տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու պահանջով։ «Իսկ համապատասխան տվյալները դուք գործընկերական հաղորդակցության ուղիներով ռուս գործընկերներին փոխանցե՞լ եք։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս հասկանալ այս ամենը»,-գրել է դիվանագետն իր տելեգրամյան ալիքում։ Երեկ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում Ռուսաստանում գտնվող ամերիկացիների համար նախազգուշացում էր հայտնվել […]

̰
Ուկրաինայի սահմանի մոտ լեհ-ամերիկյան զորավարժություններ են սկսվել

09:38 21.02.2022

Լեհաստան ժամանած ամերիկացի զինվորականները լեհական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել երկրի հարավ-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Թվիթերում։ «Հանգստյան օրերին լեհական բանակի 18-րդ մեխանիկացված դիվիզիայի զինվորները Լեհաստանի հարավ-արևելքում համատեղ զորավարժություններ են սկսել 82-րդ օդադեսնատային դիվիզիայի ամերիկացի զինվորների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Օրերս ԱՄՆ-ը ևս 300 […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարը սպառնացել է հարվածել Ռուսաստանի ամենաթույլ տեղին

09:25 21.02.2022

Եվրամիությունը կգործարկի Ռուսաստանի վրա ազդեցության հզորագույն լծակը Ուկրաինա ներխուժման դեպքում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլս ֆոն դեր Լյայենը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հարվածը կլինի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների տեսքով, քանի որ տնտեսությունը Ռուսաստանի ամենաթույլ օղակն է։ Նրա խոսքով՝ իրենք երկիրը կմեկուսացնեն միջազգային ֆինանսական շուկաներից։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի համար անհասանելի կդառնան […]

̰
Հրդեհ գյուղամթերքի շուկայում․ ջերմահարվել մոտ 1 տոննա բանջարեղեն

09:14 21.02.2022

Փետրվարի 20-ին, ժամը 22:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայում գտնվող մրգի և բանջարեղենի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղամթերքի շուկայում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

09:06 21.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Բայդենն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Ուկրաինայում իրադրության պատճառով

08:55 21.02.2022

Սպիտակ տան ղեկավարն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ Ուկրաինայի արևելքում իրադրության էսկալացիայի պատճառով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ քննարկելու վերջին իրադարձություններն Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ուժերի մեծացման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր ամերիկացիներին Ռուսաստանի մի […]

̰
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին նախազգուշացրել է հարձակումների սպառնալիքի մասին

08:45 21.02.2022

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին ՌԴ-ի մի քանի շրջաններում առևտրի կենտրոնների, մետրոյի և երկաթուղային կայարանի վրա հնարավոր հարձակումների մասին։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում։ Նշվում է, որ վտանգ են ներկայացնում խոշոր քաղաքները, այդ թվում՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանակից գոտիները։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդկանց […]

̰
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինա ներխուժման․ Բլինկեն

08:32 21.02.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ բոլոր նախանշանները վկայում են այն մասին, Ռուսաստանը գտնվում է Ուկրաինա ներխուժման եզրին։ Այս մասին հայտնում է VOA-ն։ Այդուհանդերձ, Բլինկենը խոստացել է, որ Սպիտակ տունը մինչև վերջին պահը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ հասկանալու համար՝ հնարավո՞ր է արդյոք Մոսկվային համոզել դիվանագիտության միջոցով։ «Ամենը, ինչ մենք տեսնում ենք, խոսում է այն մասին, […]

̰
Պուտինն ու Բայդենն ընդունել են Ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը

08:22 21.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով գագաթնաժողովն անցկացնել Եվրոպայում։ Կողմերը համաձայնություն են տվել գաղափարին և ընդունել Ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Առաջարկվել է գագաթնաժողովն այնուհետև անցկացնել Եվրոպայի անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով հետաքրքրված բոլոր […]

̰
Բայդենն ու Մակրոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայի շուրջ

08:09 21.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մակրոնի զրույցից հետո։ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են դիվանագիտական և զսպմանն ուղղված ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի ընդլայնման»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Առաջնորդների […]

̰
SHANTNEWS

13:00 19.02.2022

̰
Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը

12:43 19.02.2022

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ ներկայացրած միակ թեկնածուն բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն է։ Մրցույթն անցկացնում է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը, նախկին 24-ի փոխարեն, ունի 20 անդամ։ Մրցույթին բոլոր անդամները ներկա են, քվորում ապահովված է։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 […]

̰
Ռոստովի մարզի տարածքում արկ է պայթել

12:31 19.02.2022

Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա, արկ է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել Տարասովի շրջանի տարածքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Դեպքի վայրում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները։ Տուժածներ և ավերածություններ չկան։

̰
Անչափահաս եղբայրները հրկիզել և վնասել էին ՌԴ-ում բնակվող հարևանի գույքը

12:21 19.02.2022

Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց: Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը: Հարուցված քրեական գործի […]

̰
BACK_TO_TOP