TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

36-ամյա Լալա Հովսեփյանը որոնվում է որպես անհետ կորած

12:12 19.02.2022

Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

̰
Ռոստովի ԱԻՆ-ը բերվել է պատրաստության բարձր մակարդակի

11:54 19.02.2022

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռոստովի շրջանում բերվել է պատրաստության բարձր մակարդակի՝ Դոնեցկից և Լուգանսկից եկող փախստականների հետ կապված իրավիճակով պայմանավորված: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ օգնություն տրամադրելու գործընթացին ներգրավված է ավելի քան 400 մարդ և 150 միավոր տեխնիկա: Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ

11:39 19.02.2022

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 822: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, ապաքինվել է 21 183 պացիենտ:

̰
Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Աբովյան փողոցում

11:28 19.02.2022

Փետրվարի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ […]

̰
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից

11:13 19.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք, 30 մահ

11:03 19.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1469 նոր դեպք ✓5879 թեստավորում ✓2587 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 764 դեպք, որոնցից 388 780-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8308 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 857 715 թեստավորում:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ

10:49 19.02.2022

Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում:

̰
Պենտագոնի ղեկավարն Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հնարավորությունը չի համարում «բլեֆ»

10:46 19.02.2022

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահման է ուղարկել ուժերի և միջոցների համադրություն, որոնք անհրաժեշտ են հաջող ներխուժման համար։ Նա նշել է, որ ներխուժման հեռանկարը չի համարում «բլեֆ»։ «Դա բլեֆ չէ․․․Ես կարծում եմ, որ նա հավաքել է ճիշտ միջոցներ, որոնք հարկավոր կլինեն հաջող ներխուժման համար»,-այցով Արևելյան Եվրոպայում գտնվող Օսթինի խոսքերն […]

̰
Համընդհանուր մոբիլիզացիա և տարհանում Դոնեցկում և Լուգանսկում․ Պուտինը փախստականներին 10 հազարական ռուբլի կհատկացնի

10:41 19.02.2022

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները ուրբաթ հայտարարել են դեպի Ռուսաստան զանգվածային տարհանման մասին՝ «Ուկրաինայի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով»։ Ուկրաինական կողմը հերքում է նման լուրերը, հայտնում է BBC-ն։ Դոնեցկից արդեն տարհանվել է 6,6 հազար մարդ, որից 2,5 հազարը՝ երեխաներ։ Սկզբում բնակիչներին հասցեագրված՝տարհանման մասին հայտարարությամբ հանդես է եկել Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը, այնուհետև Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ ՌԴ […]

̰
Բրազիլիայում տեղատարափ անձրևների, սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի

10:27 19.02.2022

Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում տեղատարափ անձրևների, դրանց հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի։ Ռիո դե Ժանեյրո նահանգի փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք ընթանում են արդեն 4-րդ օրը, հայտնում է G1 պորտալը։ Ցեխակույտերի մեջ ողջ մարդկանց գտնելու հույս կա դեռ։ Նշվում է, որ զոհերից 22-ն անչափահասներ են։ Անհետ կորած է համարվում 213 […]

̰
Բայդենը վստահ է՝ ՌԴ-ն միջուկային զենք չի կիրառի

10:18 19.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի կիրառի միջուկային զենք։ Այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԴ-ում փետրվարի 19-ին բալիստիկ հրթիռների ներգրավմամբ անցկացվելիք զորավարժությունների վերաբերյալ հարցին։ «Ես չեմ կարծում, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ հեռահար դիտարկում է միջուկային զենքի կիրառումը»,-ասել է Բայդենը։ Նրա կարծիքով՝ Պուտինը մանևրումների միջոցով ցանկանում է […]

̰
SHANTNEWS

09:59 19.02.2022

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ

09:57 19.02.2022

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր […]

̰
Թաղավարդ համայնքի խաղաղ բնակչությունը կրկին թիրախավորվել է․ ԱՀ դատախազություն

09:49 19.02.2022

Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի […]

̰
Կանադայում ցույցի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել․ Օտտավայի կենտրոնը մաքրվում է

09:37 19.02.2022

Օտտավայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, ովքեր մասնակցում էին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցերին։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը թվիթերյան էջում։ Իրականացվում է քաղաքի կենտրոնի մաքրման օպերացիա։ Ավելի վաղ ցուցարարներին կոչ էր արվել ինքնակամ դադարեցնել անօրինական գործունեությունը։ Նրանցից շատերն անտեսել էին ձերբակալման սպառնալիքը, դարձել ագրեսիվ և փորձել զենք խլել ոստիկաններից։ Բեռնատարների վարորդներն […]

̰
Այսօր Ռուսաստանը միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ կանցկացնի

09:27 19.02.2022

Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներով։ Այդ մասին հայտարարվել էր փետրվարի 18-ին։ Նման վարժանքներ չեն անցկացվել ավելի քան 2 տարի։ Այս մասին հայտնում է BBC-ն։ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մասշտաբային մանևրումներին կմասնակցեն օդատիեզերական ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և սևծովյան նավատորմերը, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի զորքերը։ […]

̰
«Ռուսաստանն առաջիկա օրերին կփորձի հարձակվել Կիևի վրա»․ Բայդեն

09:17 19.02.2022

ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն Ուկրաինայի հարցով հերթական տեսաուղերձում։ Նախագահն, այդուհանդերձ, ապացույցներ չի ներկայացրել։ Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Պուտինն Ուկրաինա ներխուժելու որոշում է կայացրել։ «Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է […]

̰
Պայթյուն Լուգանսկում․ գազատար է այրվել

09:04 19.02.2022

Սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել Լուգանսկում պայթյունին հաջորդած հրդեհից։ Այրվել է քաղաքի տարածքում գտնվող գազատարը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերության ղեկավար Յուրի Վիտերնկոն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինան չի վերահսկում Լուգանսկի գազատարը։ РИА Новости-ն իր հերթին հայտնում է հզոր պայթյունի և «Дружба» խողովակաշարի հրդեհի մասին։ Մալայա Վերգունկա […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

08:35 19.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դիլիջանի ոլորաններում և Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 6 մարզում

08:09 19.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 սեփական տներ, Ֆիրդուսի փ. 1-32 սեփական տներ ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 48/4 շենք, […]

̰
SHANTNEWS

13:00 18.02.2022

̰
Խոշոր վթար Երևանի կենտրոնում

12:47 18.02.2022

Փետրվարի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևեանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հարվածի հետևանքով Tesla-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota […]

̰
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

12:44 18.02.2022

Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ […]

̰
110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում Քաղաքացիական կենտրոն է բացվել

12:15 18.02.2022

ՀՀ Արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին, Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի […]

̰
Կալանավորում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու մեղադրանքով

12:08 18.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հավելենք, որ 2022թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 405 նոր դեպք

11:56 18.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 405 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 48 595 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 29,64%, վերջին 14 օրը՝ 32,04%, վերջին 7 օրը՝ 30,78%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 526 205 դեպք: Ապաքինվել է ևս 24 409 պացիենտ, […]

̰
Փետրվարի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 81 դեպք

11:47 18.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենքի հայտնաբերման՝ 6-ական, խարդախության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ընտանեկան բռնության և ծանր վիրավորանքի՝ 3-ական, շորթման՝ 2, անձի […]

̰
Լուսավորչի փողոցում օտարերկրացիներին ապօրինի զրկել էին ազատությունից և սպառնալիքներ հնչեցրել. ոստիկանների բացահայտումը

11:38 18.02.2022

Փետրվարի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած օտարերկրյա քաղաքացիները հաղորդում էին տվել, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ից կեսգիշերն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորչի փողոցի ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները, ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու շուրջ ծագած խնդրի պատճառով, իրենց մեկուկես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների […]

̰
Երևանի մետրոն շուտով կդառնա 41 տարեկան․ Մետրոպոլիտենի անտեսանելի կողմը

11:30 18.02.2022

Երևանի ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագ ու անվտանգ փոխադրամիջոցը՝ մետրոն, շուտով կդառնա 41 տարեկան: Մետրոպոլիտենի անխափան, անվտանգ ու հարմարավետ աշխատանքն ապահովելու գործին մասնակցում է շուրջ 1000 աշխատակից, որոնցից շատերը մետրոյի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են: Այս փոխադրամիջոցից օրական օգտվում է 50.000-60.000 մարդ: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը […]

̰
Հաստատված 154 նոր դեպք․ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում 

11:20 18.02.2022

Փետրվարի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 407 Հաստատված դեպք՝ 154, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 2 Ստացիոնար բուժվողներ՝ 60։ Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է […]

̰
BACK_TO_TOP