12:34 08.02.2022
Փետրվարի 1-ին Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կողոպուտ էր եղել: Ժամը 19-ի սահմաններում մի երիտասարդ հագուստի խանութից բացահայտ հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել էր իրեն հետապնդող խանութի անվտանգության աշխատակցին ու փախել Աբովյան փողոցի ուղղությամբ: Արամի ու Աբովյան փողոցների խաչմերուկում փախչողի տարօրինակ վարքը չէր վրիպել ՊԾ Երևանի գնդի ոստիկանների աչքից: Պարեկները հետապնդել ու բռնել […]
12:30 08.02.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հաղորդվել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ […]
12:17 08.02.2022
ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանի կողմից 8 հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան հրապարակման մեջ։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը։ Ջանքերը, որոնք ուղղված են մնացած բոլոր գերիների վերադարձի աջակցմանը և անհետ կորածների (այդ թվում 1990-ականներից) լիարժեք հաշվառմանը, վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն […]
11:53 08.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա երթուղային ավտոբուսում մի ուղևորուհու վերարկուի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Փախչելիս հեռախոսը նետել էր Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: […]
11:46 08.02.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստերեն դատապարտում է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական […]
11:36 08.02.2022
Քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց […]
11:32 08.02.2022
Այս տարի Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Երևանում: Հուլիսին կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը: «Ուրախ […]
11:27 08.02.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրադրությունը հանրապետությունում։ Փետրվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում՝ 230 Հաստատված դեպք՝ 117, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 1 Ստացիոնար բուժվողներ՝ 32։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3316 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 677 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը […]
11:11 08.02.2022
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Նույն օրը նախարարը եղել է […]
11:03 08.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2486 նոր դեպք ✓6807 թեստավորում ✓ 3180 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 790 095 թեստավորում:
10:56 08.02.2022
Խաչարձան, Աղավնավանք , ✅ 08.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Նորաշեն, Տավուշ, Գոշ, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Աճարկուտ, Բաղանիս ✅ 09.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Հովք ,Չինչին, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Բարեկամավան, Դիլիջան, Ոսկեպար ✅ 10.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Վ. Ծաղկավան, Դովեղ, Ակնաղբյուր, Լուսաձոր ✅ 11.02.2022 թ., 🕛 ժամը 10։00
10:30 08.02.2022
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Դադիվանքի վանահայրը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում: «Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են […]
10:13 08.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7- ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, ծանր վիրավորանքի՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության […]
09:49 08.02.2022
Չինաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպասում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին ասվում է ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։ ««Սառը պատերազմի» ավարտից 30 տարի անց ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունն ու օպերացիաների տիրույթը, զբաղվում է դաշինքային քաղաքականությամբ և առճակատմամբ։ Դա չի նպաստում գլոբալ անվտանգությանն ու […]
09:42 08.02.2022
Փետրվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G 500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների […]
09:36 08.02.2022
Փետրվարի 8-ին, ժամը 03:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]
09:27 08.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 22:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ-2109» և «Jeep Grand Cherokee» (վարորդ` Ա. […]
09:14 08.02.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անվտանգության հարցով Ռուսաստանի և Արևմուտքի երկրների շփումներն անվանել է «մեկ քայլ առաջ»։ Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում, փոխանցում է TASS-ը։ Շոլցը նշել է, որ Գերմանիան Ռուսաստանին ազդանշան է հղում այն մասին, որ նա բարձր գին կվճարի Ուկրաինա ներխուժելու դեպքում, այդուհանդերձ Գերմանիան ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը դիվանագիտական ուղիներով։ Ինչպես նշել […]
08:57 08.02.2022
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երկրի ռազմաօդային ուժերի «Թայֆուն» կործանիչներն ու թագավորական ռազմածովային ուժերի նավերը Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության համար օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Times-ը։ Վարչապետը խոստացել է, որ Արևմուտքն ավելին կանի՝ պաշտպանության հարցում Ուկրաինային օգնելու համար։ Հիշեցրել է նաև, որ Լոնդոնը պատրաստվում է ամրապնդել Էստոնիայում Մեծ Բրիտանիայի […]
08:47 08.02.2022
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչման պայմանները Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն անցկացրել են 5-ժամյա բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման ուղիները, անդրադարձել անվտանգության երաշխիքների հարցերին, փոխանցում է TASS-ը։ Հանդիպման արդյունքներով ՌԴ առաջնորդը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը հանդիսանում է ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների կողմից դաշինքի […]
08:31 08.02.2022
Աշխարհում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 394 միլիոնը (394 381 395), որից 5,7 միլիոնն (5 735 179) ավարտվել է մահով։ Նման տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 5 735 179-ով, գրանցվել է մահվան 10 826 դեպք։ Հիվանդացության մակարդակով առաջատարներն են ԱՄՆ-ը (75,7 մլն դեպք), Հնդկաստանը […]
08:20 08.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
08:10 08.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2/3, 6/2, 11, 11/1 շենքեր, թիվ 164 դպրոց, թիվ 103 մսուր-մանկապարտեզ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Ա․ […]
15:42 07.02.2022
Արդեն ութերորդ տարին անընդմեջ JTI Արմենիա-ն հավաստագրվում է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և աշխարհում՝ գնահատելով ընկերության շարունակական նվիրվածությունն ու նորարարական մոտեցումը աշխատակիցների բարեկեցության հարցում: Լավագույն գործատուների ինստիտուտը հանդիսանում է առաջատար մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում, և այս տարի գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների և հավասար վարձատրության ներդրման համար՝ ինչը 2021 […]
13:00 07.02.2022
Փետրվարի 1-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 31-ի ժամը 09.00-ից փետրվարի 1-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում մտել են Մխիթարյան փողոցի տներից մեկն ու գողացել ջեռուցման կաթսա, շինանյութ և շինարարական գործիքներ: Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի նյութական վնաս։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 5-ին բաժին բերման […]
12:59 07.02.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի […]