12:54 07.02.2022
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լիազորությունները կասեցված են) նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորոդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու […]
12:52 07.02.2022
Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է քաղաքապետի երեք տեղակալի ընտրության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը: Ավագանու նիստը կայանալու է փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին:
12:49 07.02.2022
Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի, հայտնում է Ermenihaber-ը։ Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։ Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։ […]
12:49 07.02.2022
Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ։ Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել տուժածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
12:45 07.02.2022
Հանգստյան օրերին՝ փետրվարի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 110 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման […]
12:43 07.02.2022
ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի մեկից նախատեսվում է սահմանել մեծաքանակ «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի 200 ՀՀ դրամ վճար՝ յուրաքանչյուր առաքանու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ […]
12:40 07.02.2022
Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե թաղամասում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքելու գնաճի, հատկապես՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանների և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջացել, իսկ որոշ տեղերում ոստիկանները դիմել են կոշտ միջոցների, փոխանցում է Ermenihaber-ը։ Մարդինի Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ իրենց ձեռքում կրել են արտարժույթ և էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ։ Էլեկտրաէներգիայի վճարների դեմ […]
12:21 07.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 30-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 01.45-ին Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, ժամը […]
12:16 07.02.2022
ՀՀ-ում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից կթվայնացվեն։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված […]
12:10 07.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել […]
12:07 07.02.2022
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու […]
12:04 07.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության […]
12:02 07.02.2022
Վերաքննիչ դատարանը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: 2021 թվականի հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին […]
11:57 07.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4- ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 218 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 34, սառը զենքի հայտնաբերման՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, զենք-զինամթերքի առգրավման՝ 16, խարդախության՝ 15, ընտանեկան բռնության՝ 10, ապօրինի ծառահատման և ծանր վիրավորանքի՝ 7-ական, բնակարանային գողության՝ 6, […]
11:48 07.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 905 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 33,14%, վերջին 14 օրը՝ 27,37%, վերջին 7 օրը՝ 30,99%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 325 838 դեպք: Ապաքինվել է ևս 17 130 պացիենտ, և […]
11:40 07.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին՝ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցների՝ […]
11:34 07.02.2022
Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ մշակված ուղեցույցը կօգնի այն ընկերություններին, որոնք ցանկանում են միջազգային շուկա մուտք գործել: 📗Ուղեցույցում կգտնեք` արտահանման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները, • արտահանման կազմակերպման քայլերը, • արտահանման ուղղորդիչ փաստաթղթերը
11:24 07.02.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում փետրվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում՝ 142 Հաստատված դեպք՝ 45, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 1 Ստացիոնար բուժվողներ՝ 31։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ […]
11:04 07.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1631 նոր դեպք ✓4803 թեստավորում ✓ 2349 առողջացած ✓ 11 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում:
10:51 07.02.2022
Փետրվարի 6-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա հեծանվորդի և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ժամը 22.00-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված 40-ամյա Ռուսլան Ծատուրյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:
10:43 07.02.2022
Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է […]
10:40 07.02.2022
Անթալիայի Սակլիքենթ լեռնադահուկային կենտրոնում ձյան առատ տեղումների հետևանքով փլուզվել է զբոսաշրջային օբյեկտներից մեկի հովանոց-ծածկը, տուժել է 8 մարդ։ Փլատակների և ձյան տակ են մնացել կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Տուժածներն ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ձյունն ավելի քան 5000 ճանապարհ է արգելափակել։
10:33 07.02.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով՝ «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով: Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:
10:31 07.02.2022
Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված […]
10:26 07.02.2022
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է: Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում:
09:25 07.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և […]
09:02 07.02.2022
ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի, Իրանի ու Չինաստանի համար։ Այս մասին հայտարարել է թուրքական Vatan կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, իսկ հետո Անկարա խորհրդանշում է խաղաղության ճանապարհային քարտեզ։ Փարինչեքը կարծում է, որ այցն ուրվագիծ է ստանում ընդդեմ Սև ծովում, Միջերկրականում, Արաբական […]
08:58 07.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: […]