TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արքայազն Չարլզը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

08:49 11.02.2022

Ուելսի արքայազն Չարլզը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով։ Քովիդի դրական թեստից հետո բրիտանական գահի 73-ամյա ժառանգորդն ինքնամեկուսացել է։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հիվանդությունն արքայազնի մոտ ընթանում է առանց ախտանշանների։ Առաջին անգամ նա կորոնավիրուսով էր վարակվել 2020 թվականի մարտին։ Հիվանդությունը թեթև ընթացք էր ունեցել։ Նշվում է, որ 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը Չարլզի հետ ժամանակ […]

̰
Կիև է ժամանել ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ևս 2 ինքնաթիռ

08:38 11.02.2022

Կիև է ժամանել ևս 2 ինքնաթիռ` բեռնված ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր թվիթերյան էջում՝ նշելով, որ սպառազինության կազմում ներառված են հակատանկային հրթիռային Javelin համալիրներ։ Ուղարկված բեռի քաշը կազմում է մոտ 130 տոննա։ Ռեզնիկովի խոսքով՝ սա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա ուղարկված 15-րդ ինքնաթիռն է։ Ընդհանուր առմամբ մատակարարվել է ավելի […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

08:30 11.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լանջիկ-Մարալիկ-Քեթի, Վարդաղբյուր-Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ […]

̰
Բայդենն ու Պետդեպարտամենտը կոչ են արել ամերիկացիներին լքել Ուկրաինան

08:20 11.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և կոչ արել նրանց լքել երկիրը՝ Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է NBC News-ի հետ հարցազրույցում։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է հեռանան հենց հիմա։ Մենք գործ չունենք ահաբեկչական կազմակերպության հետ, այլ աշխարհի խոշորագույն բանակներից մեկի։ Սա միանգամայն այլ իրավիճակ է, և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:09 11.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավա Քուչակ թաղ․ 47 շենք, Նարեկացի փ. 34, 39 շենքեր, Ալմա-Աթայի փ. 20 սեփական տուն, թիվ 170 դպրոց, թիվ 1 մարզադպրոց […]

̰
SHANTNEWS

13:00 10.02.2022

̰
Հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ կախված վիճակում

12:23 10.02.2022

Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

̰ ̰
Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

12:10 10.02.2022

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական […]

̰
Դատավորների, դատախազների և քննիչների համար սահմանվում են կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ

12:09 10.02.2022

Դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանները համապատասխանեցվում են Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, իսկ դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության համար սահմանվում են միասնական պայմաններ։ Նախագծերի փաթեթն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ըստ այդմ, ապահովվում է Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, ըստ որի դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը ճանաչվել էր հակասահմանադրական։ […]

̰
Բերքաբեր բնակավայրում շչակ է գործարկվելու

12:00 10.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ

11:51 10.02.2022

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 404: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 պացիենտ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, […]

̰
Փետրվարի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 78 դեպք

11:45 10.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9- ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, ծանր վիրավորանքի՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ […]

̰
Դանակահարություն Ստեփանակերտում․ դեպքի հանգամանքները պարզվում են

11:26 10.02.2022

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն: ԱՀ ոստիկանությունը միջոցներ է […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք

11:20 10.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում փետրվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 428 Հաստատված դեպք՝ 220, այդ թվում՝ երեխաներ Ստացիոնար բուժվողներ՝ 39։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2842 նոր դեպք

11:19 10.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2842 նոր դեպք ✓7636 թեստավորում ✓ 2548 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727 դեպք, որոնցից 362 004-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8114 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 805 028 թեստավորում:

̰
Դանակի սպառնալիքով օդանավակայանի աշխատակցուհուց տոմս պահանջած տղամարդը ձերբակալվել է

11:14 10.02.2022

Փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու […]

̰ ̰
ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է ՀՀ տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը

10:52 10.02.2022

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Մասնավորապես. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված […]

̰
Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ

10:51 10.02.2022

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 8-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Փոլադյանը ներկայացրել է ԵԱՀ քաղաքացիների համար ընդունված խմբային վիզային ռեժիմի պարզեցված համակարգը, որն արդեն իսկ մտել է ուժի մեջ։ Երկուստեք ընդգծվել […]

̰
Լիլիթ Մակունցն ու կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը

10:47 10.02.2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի […]

̰
Գործարկվելու է Ջանֆիդա համայնքի շչակը

10:36 10.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰

10:29 10.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը, վերջինս, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող […]

̰
Հավասար հնարավորություն բոլորի համար. մասնակցի՛ր մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին

10:24 10.02.2022

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստել է տեղեկատվական հերթական՝ 4-րդ հոլովակը մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության, ընդունելության գործընթացի, դիմում-հայտի վերջնաժամկետի, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, ինչպես նաև բարեվարքության հարցաթերթիկի լրացման անհրաժեշտութւան մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հյուսիսային հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ

10:23 10.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

̰
SHANTNEWS

10:00 10.02.2022

̰
ՀՀ մի քանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

09:35 10.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]

̰
«ՌԴ-ն անում է ամեն ինչ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի». Սերգեյ Կոպիրկին. Sputnik

09:16 10.02.2022

Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ` Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու համար։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հետպատերազմյան շրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկային։ «Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու հարցում Ռուսաստանը հիմնվում է շահագրգիռ երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց […]

̰
Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա ավելի քան 10 մարտական մոտորանավակ

08:58 10.02.2022

2022 թվականին ուկրաինական նավատորմը կհամալրվի ամերիկյան արտադրության «Մարկ VI» մարտական մոտորանավակների առաջին նմուշներով։ Սպասվում է ավելի քան 10 միավոր տեխնիկայի մատակարարում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ այդ սերիայի մոտորանավակների հիմնական հանձնարարությունը հանդիսանում է ջրատարածքում պարեկությունը։ Սակայն դրանք կարող են նաև իրականացնել հետախուզություն, պայքար ստորջրյա դիվերսիոն խմբերի դեմ, ապահովել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:49 10.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP