TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Դեկտեմբերի 15-ից կփոփոխվի ՊԵԿ փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը

10:53 13.12.2021

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում: Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-14:00-ն: Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք:

̰
Քննարկվել են ԿԳՄՍՆ-ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր

10:49 13.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության […]

̰
Առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով․ Հակոբ Կարապետյան

10:46 13.12.2021

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Հարգելի երևանցիներ, Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։ Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, […]

̰
Վերին Ծաղկավան բնակավայրում շչակ է գործարկվելու

10:43 13.12.2021

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Անցած շաբաթ գրանցվել է 347 դեպք, որից 151-ն՝ արտակարգ

10:38 13.12.2021

Դեկտեմբերի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 347 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: […]

̰

10:32 13.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մարց բնակավայրի երկու բնակիչներ՝ 2018 թվականից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Թումանյանի անտառտնտեսությունում զբաղեցնելով անտառապահի և անտառապետի պաշտոններ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ […]

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է 1452374 քովիդ պատվաստում

10:21 13.12.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 12.12.2021թ. դրությամբ կատարվել է 1452374 պատվաստում, որից` * առաջին դեղաչափ` 869750 * երկրորդ դեղաչափ` 582624։

̰
«Հյուսիսային հոսք-2»-ը դեռևս չի համապատասխանում ԵՄ նորմերին․ Գերմանիայի ԱԳՆ

10:06 13.12.2021

Գերմանիան թույլ չի տա շահագործման հանձնել «Հյուսիսային հոսք-2» գազատարը, քանի դեռ այն չի սերտիֆիկացվել։ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացման գործընթացը շարունակվում է։ Սակայն ներկա պահին գազատարը չի համապատասխանում ԵՄ նորմերին։ Այս մասին հայտնում է ZDF պարբերականը։ Նախարարի խոսքով՝ կոալիցիոն բանակցությունների շրջանակում հայտարարվել է, որ էներգետիկ նախագծերի հանդեպ պետք է […]

̰
SHANTNEWS

09:54 13.12.2021

̰
Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ճանապարհին մեքենա բախվել է ծառին․ կան տուժածներ

09:43 13.12.2021

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են երկու «Opel Astra G» (վարորդներից մեկը՝ […]

̰
Սևան-Ծովագյուղ ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից և բռնկվել. կան վիրավորներ

09:34 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ «Մաշտոցներ» կոչվող տարածքի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել […]

̰
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

09:25 13.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին և Վանաձորի տարածաշրջանում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ?Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ?Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ […]

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում․ 4 տուժածներից մեկը մահացել է

09:21 13.12.2021

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել […]

̰
ԱՀԿ-ում համեմատել են Օմիկրոն և Դելտա շտամները

09:14 13.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները եզրակացություն են հանգել, որ կորոնավիրուսի նոր մուտացիան՝ Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, սակայն պակաս վտանգավոր է՝ համեմատած Դելտայի հետ։ Այդուհանդերձ, կազմակերպությունում նշել են, որ դրանք նախնական տվյալներ են, և որ Օմիկրոնը նոր հետազոտություններ է պահանջում։ Այս մասին փոխանցում է France Presse-ը։ Նշվում է, որ Օմիկրոնն ունակ է նվազեցնել արդեն իսկ […]

̰
Բժիշկները պահանջել են Սաակաշվիլիին արտերկիր ուղարկել

09:06 13.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտերկրում նյարդային վերականգնման կարիք ունի։ Այս մասին հայտնել է նյարդաբան Օթար Թոիձեն, ով մտնում է Վրաստանի ՄԻՊ-ին կից ստեղծված բժշկական կոնսիլիումի կազմի մեջ։ Կոմսիլիումը բանտարկված քաղաքական գործչին հետազոտել է կիրակի երեկոյան։ Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը։ Թոիձեի խոսքով՝ Սաակաշվիլին տեղաշարժի, գործողությունների համակարգման, վարքագծի փոփոխականության խնդիրներ ունի, սակայն դրանք դեռևս […]

̰
Նոր Կալեդոնիան հանրաքվեով մերժել է Ֆրանսիայից անկախանալու գաղափարը

08:56 13.12.2021

Նոր կալեդոնիայի բնակիչների մեծ մասը հանրաքվեի արդյունքներով մերժել է Ֆրանսիայից անկախանալու վերաբերյալ նախագիծը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Սա նույն հարցով արդեն երրորդ հանրաքվեն է Նոր Կալեդոնիայում։ Նախկինում դրանք անցկացվել են 2018 և 2020 թվականներին։ Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ անկախությանը դեմ է քվեարկել մասնակիցների 96․49 տոկոսը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը վարակվել է COVID-19-ով

08:36 13.12.2021

ՀԱՀ նախագահ, 69-ամյա Սիրիլ Ռամաֆոսան վարակվել է COVID-19-ով և գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Նախագահն իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դևիդ Մաբուզեին։ Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի տարածած թվիթերյան հայտարարության մեջ։ Նշվում է, որ նախագահի մոտ առկա են թույլ ախտանշաններ, նա բուժում է ստացում։ Թեստի դրական պատասխանը ստացել է կիրակի։ Նախագահի ինքնազգացողությունը վատացել էր […]

̰
ԱՄՆ գործողությունները հիշեցնում են նախապատրաստություն Կարիբյան ճգնաժամին․ ՌԴ ԱԳՆ

08:19 13.12.2021

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունները հիշեցնում են, որ նրանք պատրաստվում են Կարիբյան ճգնաժամի տխուր փորձի կրկնության, սակայն նոր ռազմատեխնիկական բազայի վրա։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Իր ռազմական ենթակառուցվածքով և սպառազինությունների տարբեր՝ այդ թվում ամենաաժամանակակից և գերճշգրիտ տեսակներով մեր սահմաններին շարունակաբար մոտենալու ՆԱՏՕ-ի պլաններն անկասկած տագնապալի գործոն են […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 13.12.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Պուշկինի փ. 15, 19, 21/3, 38/1, 40 շենքեր, Աբովյան փ. 30, 32 շենքեր, Տերյան փ. 5 շենք, Կոմիտասի պող. 19, 19/8, 21, 45/1, 47/1, 49 շենքեր, Սարկավագի փ. 127, 127/1, 129, […]

̰
SHANTNEWS

13:00 11.12.2021

̰
Դեկտեմբերի 12-ից նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային 3,20,97,99 երթուղիները

12:52 11.12.2021

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա վաղը` դեկտեմբերի 12-ին Սիրելի երևանցիներ, Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղը՝ դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև […]

̰
Կոտայքի մարզում Opel-ը վրաերթի է ենթարկել Ուզբեկստանի քաղաքացուն և գլխիվայր շրջվել

12:44 11.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ-ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 05։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-մյա Գևորգ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Դիլռաբո Ս-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ […]

̰
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում. Մարուքյան

12:29 11.12.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Եվրոպայի […]

̰
Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

12:24 11.12.2021

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 17.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանն ու ներս մտել։ Գողացել էին ոսկյա զարդեր և փող: […]

̰
19-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ լիցքավորված ինքնաձիգ է հայտնաբերվել

12:08 11.12.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք է պահում: Դեկտեմբերի 10-ին երիտասարդը, իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿ» ինքնաձիգ՝ 21 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Երիտասարդը ձերբակալվել […]

̰
Պարեկները ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի են բերման ենթարկել

11:51 11.12.2021

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա։ 42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։ Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Կատարվում է նախաքննություն:

̰
Թուրքիան փորձարկել է լազերային զենքով առաջին դրոնն աշխարհում

11:38 11.12.2021

Թուրքիայում անցկացվել են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի՝ Eren-ի փորձարկումները։ Սարքը հաջողությամբ իրականացրել է լազերային կրակոցներ՝ 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 3000 մետր։ Այն լազերային զենքի օգնությամբ կարողանում է չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը՝ առանց սակրավորների ներգրավման։ Eren-ը մշակվել է TÜBİTAK և […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ

11:27 11.12.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 695: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք, ապաքինվել է 2 234 պացիենտ:

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 դեպք, 21 մահ

11:04 11.12.2021

COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓290 նոր դեպք ✓ 6700 թեստավորում ✓ 610 առողջացած ✓ 21 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342405 դեպք, որոնցից 324834 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8309 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7788 մահվան դեպք է արձանագրվել:

̰
BACK_TO_TOP