11:20 14.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով, երկնային մարմինների դիտումների համար նախատեսված հարթակ-«աստղադիտարան», մետաղի մշակութային ամբողջական ցիկլ ներկայացնող հալոց-ձուլարանների «արտադրամաս», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և […]
11:11 14.12.2021
Դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:05 14.12.2021
Դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք: Կատարվել է 5567 թեստավորում: Ունենք 472 առողջացած, մահվան 26 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342765 դեպք, որոնցից 326304-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7845 դեպք է արձանագրվել:
11:00 14.12.2021
Կոտայքի մարզում 2021թ.-ի առաջին 9 ամսում արձանագրվել է հանցագործության 1725 դեպք: Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սպանությունները, նվազել են գողության դեպքերը: Կոտայքում հանցագործությունների դեմ պայքարի աշխատանքները և դատախազության գործունեությունն է ամփոփում մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը:
10:49 14.12.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողություններին, տնտեսության ազատականացման էստոնական փորձին, նշել, որ այն կարող է օրինակելի լինել Հայաստանի համար։ Վահագն Խաչատուրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ […]
10:22 14.12.2021
Մոսկվայում ձյան առատ տեղումներ են։ Նման սաստիկ տեղումներ գրանցվում են 1993 թվականից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ Մոսկվայում թափվել է տեղումների ամսական նորմայի 20 տոկոսը (դեկտեմբերի համար նորման 56 մմ է), ինչպիսին չի եղել 28 տարի։ Այս մասին գործակալության հետ զրույցում ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար […]
10:14 14.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։ Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի և խորհրդատուի, հրավիրել և […]
09:56 14.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։ Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ […]
09:47 14.12.2021
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ […]
09:26 14.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
09:13 14.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:04 14.12.2021
ԱՄՆ-ը մտադիր է թույլ չտալ, որպեսզի Չինաաստանի հետ մրցակցությունը վերաճի հնարավոր կոնֆլիկտի, որի հետևանքները կարող են աղետալի լինել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Նախագահ Բայդենն անցած ամիս հայտնել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին․ մենք կիսում են խորին պատասխանատվության զգացումն առ այն, որ մեր երկրների միջև մրցակցությունը չվերաճի կոնֆլիկտի։ Մենք այդ պատասխանատվությանը վերաբերվում […]
08:53 14.12.2021
Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։ Հրդեհը մեկուսացվել […]
08:39 14.12.2021
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին վերականգնել միջուկային գործարքը սկզբնական տեսքով։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Նա նաև նշել է, որ բանակցությունների մասնակիցները հաղթահարել են թյուրըմբռնումը, քննարկումները շարժվում են աշխատանքային ռեժիմով։ «Բոլորն են հասկանում, որ բանակցություններն անվերջ շարունակվել չեն կարող, հատկապես պայմաններում, երբ մի կողմից ամերիկացիները […]
08:19 14.12.2021
Ինդոնեզիայի ափերի մոտ 7․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղի ժամանակով 03.20-ին (Երևանի ժամանակով 07․20-ին), օջախը գտնվել է 76 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Մաումերե քաղաքից 91 կմ հյուսիս։ Հնարավոր ավերածությունների, զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
08:11 14.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 38/1, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Սարի Թաղ 14 փողոց 16-48; 19ա […]
13:00 13.12.2021
Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքները․ 2021թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն հետևյալն են. Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Ազնավուր Վարուժանի Սաղյանը 1195 կողմ ձայնով (գրանցված էր 1 թեկնածու), Գիշի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Սերոբ […]
12:54 13.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 588 մարդ, ևս 46-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 890 813 դեպք, որից 837 263 հիվանդ ապաքինվել է, 12 777-ը ՝ մահացել:
12:45 13.12.2021
Դեկտեմբերի 9-ին Արարատ քաղաքում դանակահարություն էր եղել։ «Վեդի» բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց ժամը 13.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով 53-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը փակ բաժնետիրական ընկերություններից մեկի Արարատ քաղաքի մասնաճյուղում էր աշխատում և հենց ընկերության շենքում էլ տեղի էր ունեցել դանակահարությունը։ […]
12:40 13.12.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություն ձեռք բերեցին, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում։ Դեկտեմբերի 10-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Երիտասարդը ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվեցին նաև երիտասարդի […]
12:34 13.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 50, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, ընտանեկան բռնության՝ 14, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հարկերից խուսափելու, ծանր վիրավորանքի ու սպառնալիքի՝ 2-ական, ավազակային […]
12:27 13.12.2021
Դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը ք․ Օտտավա) իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։ Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում […]
12:26 13.12.2021
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ` Ա. Օ.) և «VAZ-2121» […]
12:01 13.12.2021
Դեկտեմբերի 10-ին նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։ «Մեր երկրների հումանիտար և քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա […]
11:57 13.12.2021
Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։ ‹‹Կապանի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]
11:53 13.12.2021
Քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում: Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ համապատասխան հարցումների ու հաստատումների արդյունքում՝ աշխատանքային ստաժում ավելացված ժամանակահատվածների հիման վրա կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից վերահաշվարկվել է քաղաքացու […]
11:24 13.12.2021
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել […]
11:21 13.12.2021
Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներին։ Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումները, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի տառացի մեկնաբանության և պատգամավորական անձեռնմխելիության հայեցակարգի հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարի վրա, եղել է […]
11:09 13.12.2021
Դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 66 նոր դեպք: Կատարվել է 3619 թեստավորում: Ունենք 438 առողջացած, 17 մահվան դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: