TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ունենք կորոնավիրուսի 347 դեպք, 20 մահ

11:18 10.12.2021

COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓347 նոր դեպք ✓ 6416 թեստավորում ✓ 1208 առողջացած ✓ 20 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342115 դեպք, որոնցից 324224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել:

̰
Վիրավոր զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից․ ՊՆ

11:04 10.12.2021

Ինչպես արդեն հաղորդվել է՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով […]

̰
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է

11:02 10.12.2021

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է, հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը։ 1948 թվականին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Հավասարություն» խորագրի ներքո և վերաբերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածին․ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»։ ՀՀ-ում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուժի մեջ է […]

̰
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

11:00 10.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը: Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը նախադպրոցական մակարդակում Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում […]

̰
Բացահայտվել են հափշտակության դեպքեր. գործը դատարանում է

10:58 10.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են հափշտակության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, նախնական համաձայնության գալով 15-ամյա համաքաղաքացու հետ, 2021թ. հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, բացել են Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի բակում կայանված «Վազ 210740» մակնիշի ավտոմեքենայի՝ […]

̰
ԵԱՀԿ ՄԽ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում․ ԱՀ ԱԺ խմբակցություններ

10:57 10.12.2021

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը: Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը: 30 […]

̰
Հրդեհ Աշտարակում. այրվել է սննդի կետի տաղավարը՝ գույքով

10:37 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին, ժամը 06։53-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում գտնվող սննդի կետում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:12-ին, մարվել՝ 07:37-ին: Այրվել է տաղավարը (մոտ 30 քմ)՝ գույքով։

̰
Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար

10:34 10.12.2021

Փոփոխություն գործադիրում․ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:  

̰
Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է

10:27 10.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Հրդեհ Մեծամորում․ ծխահարված և անգիտակից քաղաքացին հոսպիտալացվել է

10:26 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին, ժամը 00։46-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները տարահանել են 8-րդ և 9-րդ հարկի բնակարաների բնակիչներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:13-ին, մարվել՝ 01:51-ին: […]

̰
Երևանի Թաիրովի փողոցում նռնակ է հայտնաբերվել

10:23 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին, ժամը 08։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին նռնակ է նկատել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի […]

̰
Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը. Արտակ Բեգլարյան

10:18 10.12.2021

«Սիրելի՜ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր մեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին: […]

̰
Հանուն մեր նահատակների թափած սուրբ արյան՝ ձեռք-ձեռքի տանք ու կառուցենք մեր երազանքների Հայրենիքը․ Արայիկ Հարությունյան

10:16 10.12.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: 2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, […]

̰
Ավստրիան խոշոր տուգանք է սահմանում պատվաստումից հրաժարվելու համար

10:06 10.12.2021

Հաջորդ տարի Ավստրիայի բնակիչները, ովքեր կհրաժարվեն հակակորոնավիրուսային պատվաստումից, ստիպված կլինեն խոշոր տուգանք վճարել, հայտնում է Securykid պորտալը։ Ավստրիայում COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա 14 տարին լրացած բոլոր բնակիչների համար։ Հրաժարվելու դեպքում պետք է վճարել 3600 եվրոյի չափով տուգանք։ Նախատեսվում է, որ օրինագիծն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում դիտարկում են […]

̰ ̰
SHANTNEWS

09:59 10.12.2021

̰
Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը. Արցախի ԱԳՆ

09:54 10.12.2021

30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ […]

̰
«Հարրի Փոթերի» առաջին հրատարակությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

09:51 10.12.2021

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 471 հազար դոլարով։ Այս մասին ասվում է աճուրդի տան տարածած հաղորդագրությունում։ Heritage Auctions աճուրդի տնից հայտնում են, որ սա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է հրաշագործ տղային մասին առաջին գրքի համար։ Նշվում է, որ 1997 թվականին հրատարակված գրքի […]

̰
Բայդենն ու Զելենսկին համակարգել են դիրքորոշումները Դոնբասի հարցով

08:57 10.12.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համակարգել են դիրքորոշումները Դոնբասում իրադրության կարգավորման հետ կապված։ «Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում հետևողական, կոշտ աջակցության համար և հաստատել անշեղ տրամադրվածությունը Դոնբասում խաղաղության ուղիների որոնմանը»,-ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմն ունի խաղաղ գործընթացի ապաարգելափակմանն […]

̰
COVID-19. ԱՄՆ-ում հավանություն են տվել AstraZeneca-ի «հակամարմինների կոկտեյլի» կիրառմանը

08:44 10.12.2021

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը (FDA) թույլատրել է COVID-19-ի կանխարգելման համար Evusheld «հակամարմինների կոկտեյլի» կիրառմանը, որը մշակել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը։ Այս մասին ասվում է կարգավորիչ մարմնի կայքում։ Թույլտվությունը տրամադրվել է արագացված ընթացակարգով՝ արտակարգ իրավիճակի (պանդեմիա) պայմաններում կիրառման համար։ Այն կարող է կիրառվել 12 տարեկանից սկսած։ Evusheld դեղամիջոցը հասանելի կլինի միայն թույլ իմունային […]

̰
Մեքսիկայում անօրինական ներգաղթյալներով բեռնատարը բախվել է պատին․ կա 50-ից ավելի զոհ

08:35 10.12.2021

Մեքսիկական Չյապաս նահանգում կցորդիչով բեռնատարը, որը տեղափոխում էր 100-ից ավելի ներգաղթյալների, որոնց մեծ մասը եղել է Գվատեմալայից, վթար է ենթարկվել․ բախվել է հենապատին և շրջվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 53 մարդ, հայտնում է Noticias MVS ռադիոկայանը։ Եվս 58 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Փրկարար ծառայություններից հայտնում են, որ ողբերգության պատճառը եղել […]

̰
ԱՄՆ-ը և «Բուխարեստի իննյակի» երկրները քննարկել են Ուկրաինայի հարցը

08:20 10.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և «Բուխարետի իննյակի» երկրների առաջնորդները քննարկել են իրավիճակը՝ կապված Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի մեծացման հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ առաջնորդն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունն անդրատլանտյան անվտանգությանը՝ հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի շրջանակում։ «Առաջնորդները քննարկել են Ուկրաիայի հետ սահմանին Ռուսաստանի կողմից զինված ուժերի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 10.12.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 15 շենք 1-8 մուտքեր, 11:00-17:00 Պուշկինի փ. 40, Տերյան փ. 23, 25 և Լալայանց փ. 37 շենքեր, Մաշտոցի պող. 50, 50ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացի փ. […]

̰
SHANTNEWS

13:00 09.12.2021

̰
Հաստատվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմը

12:58 09.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1390-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Արայիկ Խզմալյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաիրի Հարությունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արսեն Հակոբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Ահազանգ՝ Նոր Արեշ շենքերից մեկում տեղադրված ռումբի վերաբերյալ․ տեղազննությամբ ոչինչ չի հայտնաբերվել

12:56 09.12.2021

Դեկտեմբերի 9-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-ից 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական […]

̰
Երևան-Արմավիր ճանապարհին վրաերթի ենթարկված 26-ամյա երիտասարդը մահացել է

12:54 09.12.2021

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Արմեն Մարտիրոսյանին, որը մահացել է: Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.42-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 8-ին Մեծամոր քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով՝ որպես վարորդ լինելով «Մերսեդեսի» ղեկին: Հանգամանքները պարզվում […]

̰
Մեղրի-Երևան ճանապարհին «Մերսեդես-Բենց»-ը բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին․ կա զոհ

12:50 09.12.2021

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» բեռնատարի. «Մերսեդես-Բենցի» 50-ամյա վարորդ Վահան Հայրապետյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելու, դատավճիռ չէ․ ՄԻՊ

12:45 09.12.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Իրազեկում Հաշմանդամության մասին խոսելիս կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս շատ կարևոր է հասկանել, թե ինչպես են նրանք ընկալում իրենք իրենց: Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել ևս՝ խուսափել նրանցից: Հաշմանդամությունը միշտ չէ, որ տեսանելի է: Կան հաշմանդամության տարբեր տեսակներ, […]

̰
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

12:40 09.12.2021

2003 թվականի դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի Մերիդա քաղաքում կազմակերպված համաժողովին մի շարք երկրներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան։ Այդ օրվանից դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ ՀՀ-ում Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թվականին։

̰
BACK_TO_TOP