12:30 08.12.2021
Բազմաբնակարանների էներգաարդյունավետության բարձրացման ծախսի մինչև 70 տոկոսը կառավարությունն է տալիս, 25-ը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, մի փոքր մասն էլ համայնքն է վճարում։ 28 շենք արդեն ամբողջովին փոխել է տեսքն ու որակը։ Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։
12:24 08.12.2021
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ, Հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ, ով դիմել է կարգի խախտմամբ: ԵՊՀ խոսնակը հավելեց, […]
12:21 08.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 226 նոր դեպք Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 55 130 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 7,67%, վերջին 14 օրը՝ 8,31%, վերջին 7 օրը՝ 7,96%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 875 806 դեպք: Ապաքինվել է ևս 4 091 պացիենտ, […]
12:12 08.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 50-ամյա բնակչի և նրա որդու կողմից կատարված խուլիգանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 28-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 50-ամյա տղամարդը գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի […]
12:10 08.12.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը, որով կարգավորվում են հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Հանրակրթական առարկաների դասագրքերի ապահովման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ներդրումային գումարների միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի […]
12:03 08.12.2021
Դեկտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ «Մասիս» բժշկական կենտրոնի բակում, նստարանին նստած վիճակում, հայտնաբերվել է տղամարդու դի՝ առանց բռնության հետքերի: Ոստիկանության Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին պարզվել է, որ մահացածը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձին հանցակցելը) մեղադրանքով դատաքննությունից […]
11:56 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում […]
11:47 08.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 2, սպանության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ […]
11:31 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են մի տղամարդու: Ժամը 21.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է Վաղարշյան փողոցում։ Բենզալցակայանի մոտ ծագած […]
11:24 08.12.2021
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունը, որը նոյեմբերի 21-ից դադարեցրել էր աշխատանքը, այսօր կվերսկսի գործունեությունը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հսկողության նորքո՝ հանրային սննդի օբյեկտի վտանգավոր սննդամթերքի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման, բոլոր աշխատակիցներն անցել են կրկնակի բժշկական զննություն:
11:14 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:08 08.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 410 նոր դեպք ✓ 8485 թեստավորում ✓ 408 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341468 դեպք, որոնցից 322814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 […]
10:40 08.12.2021
Տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել […]
10:23 08.12.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին հանդես եմ եկել հիմնական զեկուցումով Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը: Հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի Հայկական սփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր: Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից […]
10:15 08.12.2021
Նիգերիայի հյուսիսարևմտյան Բորնո նահանգում ահաբեկիչներն ուղևորատար ավտոբուս են այրել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Գիդան Բավա գյուղի բնակիչներն ուղևորվում էին շրջկենտրոն Սաբոն Բիրնի, երբ ճանապարհին հայտնվել են զինյալների կողմից պաշարման մեջ։ Պաշտոնական տվյալներով՝ ողբերգության զոհն է դարձել 17 մարդ, ներառյալ կանայք և երեխաներ։ Եվս 7 ուղևորներ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ […]
10:04 08.12.2021
ԱՄՆ-ից հետո Ավստրալիան նույնպես դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինում 2022 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։ «Ավստրալացի պաշտոնատար անձինք ներկա չեն գտնվի Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին։ Ավստրալիան մարզական մեծ տերություն է, մենք տարանջատում ենք մարզական և քաղաքական հարցերը»,-ասել է Մորիսոնը Սիդնեյում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ […]
09:45 08.12.2021
Կորոնավիրուսի նոր տիպի մուտացիայով՝ Օմիկրոնով վարակման դեպքեր են հաստատվել աշխարհի 57 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։ Վարակման դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել կազմակերպության բոլոր՝ 6 տարածաշրջաններից։ ԱՀԿ-ում դեռևս միասնական եզրակացության չեն եկել նոր տարբերակի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցում։ Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակման […]
09:38 08.12.2021
Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը: Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:
09:33 08.12.2021
Սպիտակ տան հաղորդմամբ՝ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսակապով մոտ 2 ժամ տևած բանակցությունների հիմնական թեման դարձել է իրավիճակն Ուկրաինայի շուրջ և ռազմական էսկալացիայի սպառնալիքները։ Բայդենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանին սպառնում են վճռական տնտեսական պատժամիջոցներ և այլ միջոցառումներ, եթե գործը հասնի զինված ընդհարման։ Լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ նախագահի օգնական Յուրի […]
09:22 08.12.2021
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ժողովրդական «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Գոլյամռեզա Սուլեյմանիի դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Բասիջն» ակտիվորեն դիմում է ճնշման կոշտ միջոցների և անվտանգության այլ կառույցների հետ, ենթադրաբար, պատասխանատու է Իրանում հարյուրավոր մարդկանց սպանության համար։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի 8 քաղաքացիների, […]
09:12 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին, մարվել՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 00։34-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 110 քմ) և […]
09:05 08.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
08:57 08.12.2021
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջորդները համաձայնել են Ուկրաինայի թեմայով Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցում։ Այս մասին ասվում է առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։ «Նախագահ Բայդենը տեղեկացրել է մյուս առաջնորդներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցի մասին։ Առաջնորդներն ընդգծել են կարևորությունը, որպեսզի […]
08:45 08.12.2021
Time ամերիկյան ամսագրի ընթերցողների կարծիքների մեծամասնությամբ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դարձել է«Տարվա մարդ»։ «Ավելի քան 9 մլն ձայնից, որոնք տրվել են ընթերցողների կողմից նրան, ով, իրենց կարծիքով, հանդիսանում է մարդ կամ խումբ, որն առավել մեծ ազդեցություն է ունեցել այս տարվա վրա, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, Բոլսոնարուն ստացել է 24 տոկոս ձայն»,-գրում է պարբերականը։ Անցած շաբաթ […]
08:32 08.12.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակակրի հետ շփումից հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի 72-ամյա ղեկավարը շփում է ունեցել աշխատակիցներից մեկի հետ, ում մոտ վարակ է հայտնաբերվել։ Նշվում է, որ Գուտերեշը վերջերս է ստացել հակակորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ Առաջիկա օրերին Գուտերեշը ծրագրել էր մասնակցել Մանհեթեում ՄԱԿ-ի մամուլի ասոցիացիայի ամենամյա […]
08:09 08.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փ. 22, 26, 33ա շենքեր, Կողբացու փ. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Գայի պող. 31 շենք և […]
12:59 07.12.2021
Դեկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գր․Լուսավորիչ 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 12։21-ին, մարվել՝ 12։33-ին։ Մոտ 100 […]