12:16 09.12.2021
2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը: «Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9–ից մինչև դեկտեմբերի 19–ը (ժամը 23:59-ը) ներառյալ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում հրապարակված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով ներկայացված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին: Մարզիկների անվանացանկը` ըստ մարզաձևերի 01 Ալեքսանյան Արթուր` հունահռոմեական ըմբշամարտ 02 Ամոյան […]
12:14 09.12.2021
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ […]
12:10 09.12.2021
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և երթևեկության հապաղումները նվազեցնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ամենօրյա ռեժիմով գործնական քայլեր ձեռնարկել։ Այս համատեքստում ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության բաժնի ծառայողները օրերս մի շարք աշխատանքներ են կատարել։ Համապատասխան ուսումնասիրություններից հետո չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ տեղադրվել են, այսպես ասած՝ աղմուկային շերտեր։ Երբ դրանց […]
12:07 09.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ որդուն դանակահարել են: Նույն օրը «Արմենիա» բժշկական […]
12:07 09.12.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են որ կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարով։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։ Ստեղծվող ընկերության նպատակը հայկական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկի ձևավորումն է և դրա բավարարումը […]
12:00 09.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 562 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 145 մարդ, ևս 63-ը՝ մահացել։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Վերջին 14 օրվանը՝ 8.22 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 7.91 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է […]
11:50 09.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 3, կողոպուտի ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի […]
11:32 09.12.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին […]
11:15 09.12.2021
Դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:14 09.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 300 նոր դեպք ✓ 7741 թեստավորում ✓ 202 առողջացած ✓ 19 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341768 դեպք, որոնցից 323016 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել:
10:44 09.12.2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության […]
10:43 09.12.2021
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ այս տարվա երրորդ եռամսյակը հիմնականում նշանավորվել է համակարգիչների հայաստանցի այն օգտատերերի բաժնի նվազմամբ, որոնք ենթարկվել են տարբեր տեսակի կիբերգրոհների։ Բացառություն են դարձել համացանցի միջոցով գրոհները, որոնք կտրուկ ուժգնացել են։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,6%-ի մոտ, և այդ ցուցանիշը չի փոխվել 2020-ի […]
10:31 09.12.2021
ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք: Ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5 տարի: Այն նախատեսում է շուրջ […]
10:26 09.12.2021
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։
10:18 09.12.2021
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:06 09.12.2021
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021թ. նոյեմբերի 02-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու […]
09:50 09.12.2021
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
09:42 09.12.2021
Բրազիլիայում որոշել են մարդկանց չբաժանել պատվաստվածների և չպատվաստվածների։ Երկրի առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան հայտնել է, որ Բրազիլիան երկիր ժամանող օտարերկրացիներից չի պահանջի հակակորոնավիրուսային պատվաստման մասին վկայական։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Խոսքը վերաբերում է նաև զբոսաշրջային նպատակով ժամանողներին։ Նշվում է, որ Բրազիլիան չպատվաստված օտարերկրացիներից կպահանջի անցնել 5-օրյա կարանտին, որից հետո պետք է պարտադիր ՊՇՌ թեստ […]
09:31 09.12.2021
Աղքատության մեջ ապրող երեխաների թիվը 2019 թվականից կմեծանա 100 միլիոնով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Մանկական աղքատությունը մինչհամավարակային մակարդակի վերադարձնելու համար կպահանջվի 7-8 տարի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։ Ինչպես հայտնել են փորձագետները, պանդեմիան դարձել է երեխաների համար ամենամեծ սպառնալիքը հիմնադրամի գոյության 75-ամյա պատմության մեջ։ Ըստ կանխատեսումների՝ համաշխարհային մասշտաբով աղքատության պայմաններում ապրող երեխաների […]
09:21 09.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Շիրակի մարզի Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
09:12 09.12.2021
Դեկտեմբերի 9-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զ. Սարկավագի փողոցում գտնվող օրգանական քիմիայի ինստիտուտում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Մելիքյան փողոցում գտնվող «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող երկաթյա տնակում: Հրդեհը […]
08:57 09.12.2021
Իսպանիայի հյուսիսում առնվազն 83 ճանապարհներ, որոնցից 7-ը պատկանում են հիմնական մագիստրալ ցանցին, տուժել են փոթորկի և ձյան տեղումների հետևանքով։ Եղանակային վատ պայմաններում են հայտնվել Արագոն, Աստուրիա, Կանտաբրիա և Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար համայնքները։ Aյս մասին հայտնում է El Pais պարբերականը՝ հղում անելով Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությանը։ Եղանակային վատ պայմաններն առաջացրել է «Բարրա» փոթորիկը, ինչի պատճառով Պիրենեյան թերակղզու […]
08:44 09.12.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է հանդես գալիս Եվրոպայում ամերիկյան երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը։ «Նա կարծում է, որ փաստարկներ կան Եվրոպայում ամերիկյան զորքերի երկարաժամկետ ներկայության օգտին, ինչը կնպաստի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա հարձակումը կանխելուն»,-ասել է Սալիվանը Defense One հրատարակչության առցանց ֆորումի […]
08:31 09.12.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսով քննարկել են ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովն ու դաշինքի հնարավոր գործողությունները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Նրանք քննարկել են դեկտեմբերի 7-ին կայացած զրույցը նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև և ՆԱՏՕ-ի գործողությունների տարբերակները՝ Ուկրաինայի դեմ ռուսական […]
08:20 09.12.2021
Մանկապարտեզի առնվազն 10 սան է տուժել Ճապոնիայի կենտրոնական Այթի պրեֆեկտուրայի Հիգասիուրա քաղաքում տեղի ունեցած վրերթի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ին։ CBC News-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել 3 տղա և 7 աղջիկ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մեքենայի ղեկին եղել է 74-ամյա տղամարդ։ Նա վատ ինքնազգացողության գանգատներով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն […]
08:09 09.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 19 շենք 1-8 մուտքեր, Պուշկինի փ. 15, 19, 21, 21/3 շենքեր, Տերյան փ. 5, Կողբացու փ. 42, Պուշկինի փ. 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Նոր […]
12:52 08.12.2021
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Ալավերդի քաղաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Լճկաձոր գյուղի 50-ամյա բնակչի «ԲՄՎ» մակնիշի մեքենան և սրահում նկատել մոտ մեկ տարեկան խոշոր եղջերավոր անասուն։ Վարորդը կենդանու պատկանելության և տեղափոխման համար փաստաթուղթ չէր ներկայացրել՝ հայտնելով, թե այն իրենն է, տեղափոխում է Լոռու մարզի Ուռուտ գյուղ՝ վաճառելու: […]