TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար դատի է տրվել 8 անձ

12:45 29.09.2021

2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված՝ արցախյան պատերազմի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության հրապարակումից հետո արձանագրվել էին պատերազմի ընթացքում անհետ կորած, զոհված, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, անձինք, տարբեր եղանակներով կապեր են հաստատել ՀՀ ԶՈՒ զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների, հարազատների […]

̰
Հրամանագրման համար առաջին կուրսեցիները պետք է վճարում կատարեն. պարզաբանում

12:43 29.09.2021

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստացել շուրջ 7000 ուսանողներ: Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ

12:36 29.09.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 929 նոր դեպք, ապաքինվել է 1 914 պացիենտ։ Դրականության ներկա ցուցանիշն է՝ 5.93 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 6.16 տոկոս:

̰
Մահացել է երգիչ, երգահան Հայկոն

12:34 29.09.2021

«Հրապարակ»-ը գրում է․ «Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Հայկոն սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, 1 մահ է գրանցվել

12:11 29.09.2021

Սեպտեմբերի 28-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Դժբախտաբար, գրանցվել է մեկ մահվան դեպք։ Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, […]

̰
Սեպտեմբերի 28-29-ը բացահայտվել է հանցագործության 123 դեպք

12:03 29.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որից 7-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, սառը զենք կրելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրանյութ պարունակող հոգեմետ նյութերի մաքսանենգության` 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, […]

̰
Ֆումիո Կիսիդան ընտրվել է Ճապոնիայի իշխող կուսակցության առաջնորդ․ նա կդառնա վարչապետ

11:51 29.09.2021

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։ Նա կդառնա վարչապետ, հայտնում է РИА Новости-ն։ Երկրորդ փուլում կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարել են Կիսիդան և վարչական բարեփոխումների հարցերով նախարար Տարո Կոնոն, ով պատասխանատու է երկրում պատվաստումային արշավի համար, ինչպես նաև նախկինում զբաղեցրել է երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների […]

̰
Կիևում մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը

11:39 29.09.2021

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 63 տարեկանում կյանքից հեռացել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը: Էջը ներկայացրել է բանտից Սերգեյ Փարաջանովի նամակը որդուն:

̰

11:36 29.09.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին և 5,02 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև խոշոր […]

̰
Կյանքից հեռացել է հանրահայտ երգիչ Նիկոլայ Արությունովը

11:22 29.09.2021

Վաթսուներեք տարեկանում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը: Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին։ Նիկոլայ Արությունովը (Տեր-Հարությունյան) ծնվել է Մոսկվայում: Հայոց ցեղասպանությունից հետո Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից կենդանի է մնացել միայն Նիկոլայի պապը՝ Նժդեհը, որը բնակություն է հաստատել Մոսկվայում: Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, որը պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

11:19 29.09.2021

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երևանում և ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզվում են։

̰
2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՄԻՊ աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 դիմում-բողոք

11:07 29.09.2021

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն: Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 896 նոր դեպք, 22 մահ

11:03 29.09.2021

Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, […]

̰ ̰
Նոր-Նորք վարչական շրջանում ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել

10:53 29.09.2021

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի կառույցների ապամոնտաժումը։ Սեպտեմբերի 28-ին ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Նոր-Նորք վարչական շրջանում։

̰
ՀայՓոստի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

10:47 29.09.2021

ՀայՓոստ ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ ՀայՓոստի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․  Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում  ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE) […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների

10:27 29.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի […]

̰
SHANTNEWS

09:59 29.09.2021

̰
NASA-ն 2031 թվականին 3․4 մլրդ դոլար արժողությամբ առաքելություն կուղարկի Նեպտուն

09:24 29.09.2021

NASA-ն ծրագրում է 10 տարի անց հետազոտական ապարատ ուղարկել արևից ամենահեռուն գտնվող Նեպտուն մոլորակ։ Այս մասին ասվում է աերոտիեզերական գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։ Neptune Odyssey առաքելության մեկնարկը ծրագրված է 2031 թվականին։ Սարքը կուղարկվի Space Launch System հրթիռի կամ Falcon Heavy-ի օգնությամբ, որոնք պատկանում են Իլոն Մասկի SpaceX ընկերությանը։ Ենթադրվում է, որ սարքը մոլորակին կմոտենա 2043 […]

̰
ԱՄՆ-ն արձագանքել է հյուսիսկորեական հրթիռային նոր փորձարկումներին

08:58 29.09.2021

ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում ցանկացած նոր սպառազինության մասին հաղորդագրություններին և ուշադիր ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայում նոր հիպերաձայնային «Հվասոն-8» հրթիռի փորձարկումների մասին տվյալները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է TASS-ը։ «Մենք տեղ տեղյակ ենք։ Աշխատում ենք՝ վերջին արձակման կոնկրետ տեսակը հաստատելու ուղղությամբ։ Մենք լրջորեն ենք վերաբերվում (սպառազինությունների ոլորտում) ցանկացած նոր հնարավորությունների մասին […]

̰
Հյուսիսային Կորեան նոր հիպերձայնային հրթիռ է փորձարկել

08:47 29.09.2021

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ին առաջին անգամ իրականացրել է նոր` «Հվասոն-8» հիպերձայնային հրթիռի փորձարկում։ Այս մասին հայտնում է տեղի Rodong Sinmun պարբերականը։ Փորձարկումները կատարվել են երկրի հյուսիսային Չագանդո նահանգի զորակայաններից մեկում։ Փորձնական հաջող արձակման ընթացքում գնահատվել է հրթիռի մանևրելու ունակությունը, շարժիչի և վառելիքային համակարգի աշխատանքի կայունությունը։ Թե որքան է կազմել թռիչքի երկարությունը, չի հաղորդվում։ Հրթիռը մշակվել […]

̰
Մեկ շաբաթում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը նվազել է 10%-ով․ ԱՀԿ

08:38 29.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ը, աշխարհում 10 տոկոսով նվազել են քովիդով հիվանդացության և այդ վիրուսից մահացության ցուցանիշները։ Տվյալները համեմատվում են սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածի հետ։ ԱՀԿ-ի ամենաշաբաթյա համաճարակային տեղեկագրում նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում տվյալներ են ստացվել վարակման ավելի քան 3․3 մլն նոր դեպքի և մահվան ավելի քան 55 հազար […]

̰
Կանարյան կղզիներից լավան հասել է օվկիանոս

08:29 29.09.2021

Իսպանական Պալմա կղզում, որը մտնում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքի կազմի մեջ, արդեն օրեր շարունակ ժայթքող Կումբրե-Վիեխա հրաբխի լավայի հոսքերը հասել են օվկիանոս։ Լավայի շփումն աղի ջրի հետ առաջացրել է վնասակար գազերի արտանետումներ։ Այս մասին հայտնում է El País թերթը։ Լավան ջրին է հասել Տասակորտե քաղաքի ափերի մոտ։ Խառնարանից մինչ օվկիանոս հասնելը տևել է 5 […]

̰
Հրդեն Բելառուսի նավթավերամշակման գործարանում

08:18 29.09.2021

Բելառուսի Վիտեբսկի շրջանի Նովոպոլսցկ քաղաքում գտնվող նավթավերամշակման «Նաֆտան» գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը։ Բռնկման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը, որը տեղի է ունեցել կոքսավորման սարքի գործարկման ժամանակ։ Կրակի սյունը հասել է 3 մետրի։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 58 հրշեջ, ներգրավվել է 15 միավոր […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 29.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Ավան՝ 3, 5, 6, 8, 10, 12 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1-ին և […]

̰
SHANTNEWS

13:00 28.09.2021

̰
Բրազիլիայից Հայաստան է բերվել կոկաինի՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ խմբաքանակ

12:58 28.09.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային […]

̰
Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

12:51 28.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։ Հուշագրի […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է Իդլիբի շուրջ պայմանավորվածությունը խախտելու մեջ

12:46 28.09.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը մասնակցել են տեսակոնֆերանսի, որի ընթացքում Աքարն անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի ավիահարվածների կապակցությամբ: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է Իդլիբի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Սակայն ընդգծել է, որ վերջին շրջանում Իդլիբում […]

̰
Կիբեռհանցագործության դեպքերի բացահայտում՝ Քննչական կոմիտեում

12:42 28.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վ.Ս.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու ուղղությամբ հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ն.Կ.-ի հետ և վերջիններս, միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տևական ժամանակ, հանցավոր ճանապարհով […]

̰
BACK_TO_TOP