09:40 01.10.2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը: Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն: Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների համար՝ համավարակով և պատերազմով պայմանավորված վերջին շրջանում առաջացած […]
09:06 01.10.2021
Դուբայում բացվել է «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որի վրա քաղաքային իշխանությունները ծախսել են մոտ 7 մլրդ դոլար։ Ցուցահանդեսի աշխատանքի 182 օրում 192 երկրներ կներկայացնեն նվաճումներն ու նորարարությունները տեխնիկայի, գիտության և արվեստի ոլորտներում։ BBC-ն հիշեցնում է, որ «Էքսպո-2020»-ը մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Հինգշաբթի երեկոյան Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մակթումը ցուցահանդեսը հայտարարել […]
08:50 01.10.2021
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի ավտոբուսների պարկում սաստիկ հրդեհ է բռնկվել։ Կրակը ոչնչացրել է առնվազն 10 փոխադրամիջոց։ Այս մասին հայտնում է Stuttgarter Zeitung-ը։ Հրդեհի ժամանակ ավտոպարկից պայթյունների ձայներ են լսվել։ Խիտ ծուխը պատել է շրջակայքը։ Կրակի դեմ պայքարել է մոտ 150 հրշեջ, որոնց հաջողվել է տեղայնացնել այն։ Տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան, […]
08:40 01.10.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ին երկարացրել է դաշնային կառավարոթյան ժամանակավոր ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 3-ը (ներառյալ)՝ «շաթդաունը» կանխելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Համապատասխան օրինագիծն ընդունվել էր Սենատում։ Նախաձեռնությանն աջակցել է 254 կոնգրեսական, դեմ են հանդես եկել 175-ը։ ԱՄՆ-ում ֆինանսական տարին ավարտվում է սեպտեմբերի 30-ին, այդ իսկ պատճառով կառավարության աշխատանքի […]
08:28 01.10.2021
Հյուսիսային Կորեան նոր զենիթային հրթիռի փորձարկում է իրականացրել։ Պաշտպանության ազգային ակադեմիան իրականացրել է արձակում՝ ստուգելու մեկնարկային հարթակի, դետեկտորի և մարտական մեքենայի աշխատունակությունն ու վերջերս մշակված զենիթային հրթիռի մարտական բնութագրերը։ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունում նոր հրթիռի բնութագրերն անվանել են հիանալի։ Զինվորականների տվյալներով՝ զգալի մեծացել է հրթիռի արագությունը, ուղղորդման ճշգրտությունը, ինչպես նաև թիրախի խոցման հեռավորությունը։ Բացի այդ, […]
08:18 01.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հերացու անվան պետական բժշկական համալսարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Բրյուսով թաղամաս 63, 66 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ավետիսյան փ. 67 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19 փ. […]
08:10 01.10.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ […]
19:52 30.09.2021
Ծխելու մասին առասպելները շատ են։ Հաստատ լսած կլինեք, իբր մի կաթիլ նիկոտինը ձի է սպանում։ Նման «փաստերը» գուցե և օգնեն ծխողներին սիգարետից հրաժարվել, բայց դրանք, այնուամենայնիվ, չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ ձիու համար նիկոտինի մահացու չափաբաժինը 400 մգ է, ինչը հավասար է 20 տուփ սիգարետի, որը ձին պետք է բառացիորեն միանգամից ուտեր։ […]
11:24 30.09.2021
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։ «Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի հաղորդագրությունում: Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ […]
11:23 30.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում Ագարակ քաղաքի […]
11:18 30.09.2021
Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, […]
11:08 30.09.2021
Սեպտեմբերի 29-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13180 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:03 30.09.2021
Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650 առողջացած, […]
10:54 30.09.2021
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։ ☑«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին […]
10:48 30.09.2021
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել լսումներ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջադրված, նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածության շուրջ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»։ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովում դեսպանի պաշտոնում առաջադրված մի շարք թեկնածությունների հաստատման լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հարցուպատասխան ծավալեց Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիայում […]
10:34 30.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու և եկամտի այլ աղբյուրների բացակայության պատճառով […]
10:22 30.09.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած […]
10:18 30.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021թ․իրականացվող բարեփոխումներն, անդրադարձ է կատարվել նաև երեխաների կրթական իրավունքի իրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում […]
09:49 30.09.2021
Պատվաստման գործընթացին աջակցելու համար Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին տրամադրել են 300 բժշկական սառնարան և պատվաստանյութերի համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ, փոխանցում է 1tv.ge-ն։ Վերջերս նույն նպատակով նվիրաբերվել է 72 բարձրակարգ նոութբուք, 20 պլանշետ, պատվաստանյութի 200 բեռնարկղ, 800 սառցափաթեթ և 300 ջերմաչափ: Ընդհանուր առմամբ, այս օգնության ծավալը գերազանցել է 300 000 դոլարը: Այն 1,5 […]
09:38 30.09.2021
Երեկ՝ սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել, հաղորդում է Hraparak.am-ը: Դրանից ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը): Այսօր տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի […]
09:24 30.09.2021
Սաակաշվիլին անընդհատ խոչընդոտում է երկրի զարգացմանը, ոչ միայն այժմ, երբ նա փախել է և հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, այլև խոչընդոտել է Վրաստանի զարգացմանը նույնիսկ իշխանության օրոք։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, Վրաստանը արդարադատության առումով Սաակաշվիլիի իշխանությունից ստացել է ամենածանր ժառանգությունը: Զալկալիանին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա […]
09:12 30.09.2021
Գերմանիայի հյուսիսում պտտահողմի հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել։ Բնության տարերքը պատուհասել է Շլեզվիգ-Գոլշտեյ դաշնային հողի մայրաքաղաք Կիլ քաղաքին, անմիջական հարվածի տակ է հայտնվել կառամատույցը։ Այդ պահին մի քանի մարդ գտնվել է զբոսանավային ակումբում, քամին 6-ին ջուրն է նետել։ Հաջողվել է փրկել բոլորին, սակայն 3-ի մոտ առկա են ծանր վնասվածքներ։ Նշվում է, որ պտտահողմը պոկել […]
08:59 30.09.2021
Առնվազն 116 մարդ է մահացել, ևս 80-ը՝ տուժել էկվադորյան բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Բոլոր զոհերն ու տուժածները բանտարկյալներ են։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքի Գուայակիլ քաղաքում։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Գիլերմո Լասոն, փոխանցում է TASS-ը։ Նախագահը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել ուղղիչ համակարգում՝ կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դրվագները կանխելու […]
08:46 30.09.2021
Ռուսաստանից զենիթահրթիռային С-400 համակարգերի գնումն իմաստ ուներ՝ չնայած դրա հետ կապված Վաշինգտոնի հետ Անկարային հարաբերություններում ցնցմանը։ «Կարծում եմ, արժեր, մենք ամրապնդում ենք մեր պաշտպանությունն այնպես, ինչպես հարկ ենք համարում»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The New York Times-ի հետ հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը համաձայներ Անկարային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրներ, թուրքական ղեկավարությունը […]
08:31 30.09.2021
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մերժել է երկխոսության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, որը հնչեցվել էր հյուսիսկորեական հերթական հրթիռի արձակումից հետո։ Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը։ Կիմ Չեն Ինի կարծիքով՝ երկխոսության մասին առաջարկն ԱՄՆ նախկին վարչակազմերի կողմից իրականացված թշնամական քաղաքականության շարունակությունն է։ «Ինչպես հստակ ցույց է տվել վերջին 8 ամիսների պատմությունը՝ ԱՄՆ նոր վարչակազմի […]
08:21 30.09.2021
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի համար «լուրջ խնդիրներ» ստեղծելու երկրի իշխանությունների պատրաստակամության մասին։ Նախարարը ռուսական իշխանություններին մեղադրել է մանիպուլյացիաների, ստի և ցինիկության մեջ։ «Սակայն այլ Ռուսաստան չկա։ Հենց այդ Ռուսաստանն է պատերազմ վարում ու ագրեսիա դրսևորում Ուկրաինայի հանդեպ։ Այդ իսկ պատճառով պատերազմի դադարեցման վերաբերյալ պետք է բանակցություններ վարել բոլոր հնարավոր ձևաչափերով։ Նույնիսկ եթե […]
08:10 30.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արտաշիսյան փ․ 62 շենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օղակաձև այգու 6 հատված, Խանջյան փ. 6/7 շենք, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր […]