TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

12:52 01.10.2021

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։ Քննարկելով […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 751 նոր դեպք

12:51 01.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 751 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 42 657 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 4,1%, վերջին 14 օրը –5,8%, վերջին 7 օրը –5,22%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 614 763 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ, […]

̰
Ամեն տարվա սեպտեմբերի չորրորդ շաբաթը Բուենոս Այրեսում կանցկացվի հայ համայնքի շաբաթ

12:49 01.10.2021

Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը սեպտեմբերի 30-ին ընդունել է հայտարարություն՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին: Համաձայն հայտարարության՝ այսուհետ, ամեն տարվա սեպտեմբեր ամսվա չորրորդ շաբաթը հայտարարվում է հայ համայնքի շաբաթ: Այս մասին հայտնում է Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

̰
Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բազմաթիվ ռեսուրսներ կան․ Ճապոնիայի դեսպան

12:43 01.10.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Ճապոնիայի տնտեսական հաջողություններին, որոնցում առանձնահատուկ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով, Հայաստանի տնտեսության առաջընթացի, մասնավորապես բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում, Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի կարող է լինել։ […]

̰
Կառավարությունը հաստատել է 2022թ․ իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

12:38 01.10.2021

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրերի նախագծեր: Ցանկում ներառված են հետևյալ գիտական կազմակերպությունների ներկայացրած պետական նպատակային […]

̰
Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները

12:36 01.10.2021

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների […]

̰
ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել

12:32 01.10.2021

ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ նշելով հուշադրամի տեխնիկական չափանիշները՝ Անվանական արժեքը՝ 1000 դրամ Մետաղը/հարգը՝ արծաթ 9250 Քաշը՝ 33,6 գ Տրամագիծը՝ 38,61 մմ Որակը՝ պրուֆ Դրամաշուրթը՝ ատամնավոր Թողարկման քանակը՝ 500 հատ Թողարկման տարեթիվը՝ 2021 Դիմերեսին ՀՀ զինանշանն է, խաղողի ողկույզ՝ […]

̰
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

12:29 01.10.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նշենք, որ վերջերս Միքայել Արզումանյանն ազատվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

̰
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել

12:25 01.10.2021

Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարություն է տարածել: «Ես ստիպված էի մեկ գիշերվա ընթացքում ծայրահեղ դժվար որոշում կայացնել, բայց պարտավորված եմ դա անել Նոր Հարավային Ուելսի բնակիչների նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի և վարչապետի պաշտոնի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի պատճառով»,-նշել է Բերեջիկլյանը: […]

̰
Պարեկային ծառայողները բերման են ենթարկել Թամանյան փողոցի թանգարանային համալիրի պատերին գրություն կատարած անձանց

12:22 01.10.2021

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Թամանյան փողոցի թանգարանային համալիրի պատերին գրություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները համալիրի անվտանգության հերթափոխի պետից հաղորդում են ընդունել, որ ժամը 03.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում սև ներկանյութով թանգարանային համալիրի պատերի վրա անհայտ անձինք գրառումներ են արել: Նույն օրը ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանյան […]

̰
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են Արտաշատի խճուղում կատարված դանակահարությունը

12:21 01.10.2021

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Երիտասարդը ոստիկաններին նոր բան չի հայտնել, և քրեական հետախույզներն անցել են իրենց պարտականությունների […]

̰
Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՄԻՊ

12:19 01.10.2021

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները: Երեկ ՀՀ կառավարության նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։ Այնուամենայնիվ, խնդիրն ունի համակարգային բնույթ։ Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես […]

̰
̰
Բեռնատարը կողաշրջվել է Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը

12:09 01.10.2021

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Արդյունքում Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվեց 4,5 ժամով: Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվեց և գծերը մաքրվեցին […]

̰
Դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց գործի վարույթը կարճել. նիստը հետաձգվեց

12:06 01.10.2021

ԲԴԽ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Դատավորը միջնորդեց գործի վարույթը կարճել, հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար Խորհուրդը նիստը հետաձգեց: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Նիստի օրվա և ժամի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

̰
ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները մասնակցել են Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը

12:04 01.10.2021

ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Յակուբ Կուլհանեկին մասնակցել են Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Մեկնարկեց Չեխիայի ԱԳ նախարարի աշխատանքային այցը Երևան

11:58 01.10.2021

Մեկնարկեց Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի աշխատանքային այցը Երևան: Նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք

11:47 01.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ծանր վիրավորանքի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ […]

̰
Գյումրի-Վանաձոր ճանապարհին մեքենան կողաշրջվել է. 20-ամյա վարորդը մահացել է

11:40 01.10.2021

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 20-ամյա վարորդ Թելման Իսկանդարյանը մահացել է, իսկ 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել

11:37 01.10.2021

Սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով գրանցվել է ևս […]

̰
Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում

11:33 01.10.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ երեկ երեկոյան՝ ժամը 21:45-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Նախքան ճանապարհաշինական ընկերության ժամանումը, ճանապարհային ոստիկանության ծառայողները քաղաքացիների օգնությամբ բացել են ճանապարհը և կարգավորել միջշրջանային ճանապարհահատվածի անվտանգ երթևեկը:

̰
Ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

11:27 01.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, […]

̰
Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել Բաթումից

11:26 01.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում է։ Նա այնտեղից տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Ահա իմ Բաթումը… Ամսի 2-ին բոլորս պետք է գնանք ընտրությունների և քվեարկենք «Ազգային շարժման» օգտին, ոչ մի դեպքում Իվանիշվիլու, Գախարիայի օգտին։ Եթե ձեզ դուր չի գալիս «Ազգային շարժումը», ձեր ձայնը տվեք համեմատաբար ազնիվ կուսակցությունների։ Այնպես էի կարոտել այս վայրերը, այսօր […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ

11:20 01.10.2021

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք, 20 մահ

11:03 01.10.2021

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 11385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: Ունենք 728 առողջացած, […]

̰
Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին․ Հայաստանի ՄՌ ասոցիացիան ամփոփում է արդյունքները

10:47 01.10.2021

Դեռևս տարվա սկզբին մամուլում լուրեր տարածվեցին մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին աջակցող «Նոր էջ» նախագծի մասին։ Կազմակերպիչն ու իրականացնողը՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, հավակնում էր մասնագիտական կողմնորոշման ու զարգացման ծրագրերի միջոցով օգնել երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժը, ձեռք բերել հմտություններ ու վերադառնալ լիարժեք կյանքին։ Նախագիծը ֆինանսավորեց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը՝ հավատարիմ մնալով հասարակության հետ թե՛ արժեքները և […]

̰
Պատվաստումը դեռ կամավոր է, բայց ես կողմ եմ, որ բժիշկների և ուսուցիչների պատվաստումը լինի պարտադիր. Ամիրան Գամղրելիձե

10:32 01.10.2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում դեռ կամավոր է, բայց իմ անձնական դիրքորոշումն այն է, որ «Կովիդի» դեմ պատվաստումը պարտադիր դառնա որոշակի խմբերի համար։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Նրա խոսքով, բժիշկներն ու ուսուցիչները պետք է պատվաստվեն: «Մենք այսօր ունենք բժիշկների շրջանում պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներից մեկը` 78 տոկոս մեկ դեղաչափով և […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, թե ինքն արդեն Վրաստանում է

10:20 01.10.2021

Ալիք Մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, թե ինքն արդեն Վրաստանում է։ «Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»: Հիշեցնենք, որ Սաակաշվիլին օրեր առաջ հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի իր տոմսի լուսանկարը։ Տոմսը նախատեսված էր հոկտեմբերի 2-ին կատարվելիք թռիչքի համար։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով […]

̰
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

09:53 01.10.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի […]

̰
ԵՄ-ն հետաձգել է առևտրային բանակցություններն Ավստրալիայի հետ․ պատճառը սուզանավերի հետ կապված կոնֆլիկտն է

09:51 01.10.2021

Եվրամիությունը մեկ ամսով հետաձգել է Ավստրալիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ ֆրանսիական սուզանավերի գնումից Ավստրալիայի հրաժարվելու հետ կապված սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնում է Australian Financial Review-ն։ Բրյուսելի և Կանբերրայի միջև առևտրային բանակցությունների հերթական՝ 12-րդ փուլը պետք է կայանար հոկտեմբերին։ Եվրահանձնաժողովի աղբյուրները չեն նշել հստակ պատճառ՝ հայտարարելով, որ բանակցությունները չեն կարող […]

̰
BACK_TO_TOP