12:39 22.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։ Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի […]
12:22 22.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 195 դեպք, որից 30-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 55, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, խարդախության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, ծեծի՝ 6, զենք-զինամթեքի առգրավման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի ծառահատման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, […]
12:18 22.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ?Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից-13 փողոցների, Հաղթանակ թաղամասի, ?Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի, ?Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
12:15 22.09.2021
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները: Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն […]
12:10 22.09.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սենատոր Բոբ Մենենդեսը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ինձ համար պատիվ է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ ուղերձով դիմել Հայաստանի դեսպանությանը:Ես հասկանում եմ, որ այս ուղերձը հրապարակային է լինելու Հայաստանի ժողովրդի համար, ուստի կցանկանայի ուղիղ խոսել ձեզ հետ: […]
11:52 22.09.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական […]
11:44 22.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք, ապաքինվել է 2 024 պացիենտ: Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը` 6.92%, վերջին 7 օրը` 6.48%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 600 412 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է […]
11:41 22.09.2021
Սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրն է․ այսօր ազդարարվում է մեկամսյակի մեկնարկը։ Հայաստանում նույնպես նախատեսվում է մեկ ամիս շարունակ իրականացնել Ալցհայմերի հիվանդության մասին հանրային իրազեկման աշխատանքներ։ Ծերացող բնակչության պայմաններում Ալցհայմերի հիվանդության և ծերունական թուլամտության այլ դրսևորումները տարածված են ու բարձր ռիսկ ունեն նաև Հայաստանում: ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ այս […]
11:33 22.09.2021
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ: «Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա […]
11:31 22.09.2021
Պաշտոնական տվյալով՝ Հայաստանի 11 տոկոսից պակաս տարածքն է անտառածածկ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Եթե ապօրինի անտառահատումները չկանխվեն, անտառածածկ տարածքները կարող են զգալի պակասել։ Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Ծառահատումների պատճառները շատ են՝ սոցիալականից մինչև արժեհամակարգային: Սակայն ապօրինի ծառ հատելը Հայաստանի օրենսդրությամբ […]
11:05 22.09.2021
Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, […]
11:02 22.09.2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել: «Մենք այս սքեյթ պարկին սպասել ենք մոտ ութ տարի, […]
10:55 22.09.2021
Աֆղանստանի շիա փոքրամասնության՝ հազարացիների համայնքը, կվերադառնա թալիբների դեմ զինված դիմակայության, եթե նրանք չկատարեն խոստումներն ու զերծ չմնան բռնակալությունից։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախկին փոխնախագահ և հազարացիների համայնքի առաջնորդ Մուհամմադ Քարիմ Հալիլին։ «Մենք տեսել ենք նրանց ժամանակավոր կառավարությունը, որը ոչ մի կերպ չի կարելի համարել ներառական։ Այդ գործընթացի շարունակությունն անընդունելի է այլ ուժերի և էթնիկ […]
10:47 22.09.2021
Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է […]
10:41 22.09.2021
Ավստրալիայի հարավ-արևելքում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրա հետևանքով Մելբուրնում մասնակի ավերվել է 46 շինություն։ Ավելի քան 35 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը նախազգուշացրել է առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր հետցնցումների մասին։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է […]
10:36 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 06։15-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12, ՀԱԷԿ-ի 20 և Հրազդանի ՋԷԿ-ի 11 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
10:30 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12814 քաղաքացու հետազոտություն, որից 1125-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության […]
10:22 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած բժիշկները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վարորդը հրաժարվել է […]
10:17 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 4-րդ գյուղի սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է […]
10:08 22.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովին վերապահված գործառույթներն այսուհետ իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչությունը։ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ Օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման (բացառությամբ երեխաների), առաջին անգամ վերին և/կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման, վերին և/կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզի տրամադրման, […]
09:50 22.09.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ 6 երեխա ունի։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Մինչ այդ Ջոնսոնը հրաժարվել է քննարկել իր անձնական կյանքին ու երեխաներին վերաբերող հարցեր։ Բրիտանական ԶԼՄ-ներն էլ տևական ժամանակ շահարկել են այն թեման, թե քանի երեխա ունի Ջոնսոնը։ «Ծնող լինելը հիանալի բան է։ Դա մեծ […]
09:39 22.09.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են խաղաղ կարգավորումն Ուկրաինայում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում։ Նրանք քննարկել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները, խաղաղության հասնելու շարունակական ջանքերը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, համընդհանուր քաղաքական դեբատների ժամանակ ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ աջակցում է […]
09:22 22.09.2021
Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցաել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել ուղերձներով։ Միջոցառմանը ներկա են եղել մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի […]
08:48 22.09.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են, որ մոտեցումը Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա, որոնք կիսում են Լոնդոնն ու Վաշինգտոնը։ Այս մասին հայտնել է Ջոնսոնի ներկայացուցիչը Սպիտակ տանը երկու քաղաքական գործիչների միջև կայացած բանակցությունների արդյունքներով, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ Ջոնսոնն անհամբերությամբ սպասում է […]
08:33 22.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով համաձայնել են, որ միջազգային հանրության կողմից թալիբների կառավարության ճանաչումը չի կարող լինել անվերապահ և պետք է պարտադիր կրի համակարգված բնույթ։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում։ Զրուցակիցները կարևորել են այդ խմբի կողմից մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։ Քաղաքական գործիչներն ընդգծել են, […]
08:22 22.09.2021
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները դիմել են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա (սեպտեմբերի 21-27) շրջանակում հանդես գալու խնդրանքով։ Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Աֆղանստանի իսլամական էմիրությունից նամակը ստացվել է սեպտեմբերի 20-ին, ստորագրված է եղել ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթակիի կողմից։ Նամակում նաև նշված է եղել, որ […]
13:01 21.09.2021
Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը. «Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն […]