09:36 06.08.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։ Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։
09:28 06.08.2021
Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում հայտնաբերվել է քովիդի 29 նոր դեպք։ Այս մասին հայտնի է դառնում Օլիմպիադայի կազմկոմիտեի ներկայացրած տվյալներից։ Այսպիսով, Օլիմպիադայի շրջանակում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 382-ի։ Ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերի ընթացքում և նախապատրաստական ժամանակահատվածում՝ հուլիսի 1-ից կատարվել է ավելի քան 570 հազար թեստ։ Երեկ հաղորդվել էր վարակման 31 դեպքի մասին։
09:17 06.08.2021
Օգոստոսի 6-ին, ժամը 01։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում այրվում է փայտաշեն տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 02:00-ին: Վագոն-տնակն (մոտ 30 քմ) […]
08:45 06.08.2021
Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անատառային հրդեհների պատճառով։ Այս մասին Թվիթերում հայտնել է արտակարգ ծառայությունների տեղի դեպարտամենտը։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնել է, որ Կալիֆորնիայի վարչակազմը դաշնային կառավարությունից հավելյալ միջոցներ է ստացել կրակի դեմ պայքարի համար։ Ներկա պահին ամենամեծ վտանգը ներկայացնում է Dixie անվանումը ստացած հրդեհը, որը մոլեգնում է ավելի քան […]
08:31 06.08.2021
Օգոստոսի 5-ին հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում դանակի մի քանի հարվածներով քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Լևոն Սարգսյանն է։ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 […]
08:21 06.08.2021
Կարիբյան Սենթ-Վինսենթ և Գրենադիններ պետության մայրաքաղաքում՝ Քինգսթաուն քաղաքում, պարտադիր քովիդ-պատվաստման դեմ հանդես եկող ցուցարարները վնասվածք են պատճառել վարչապետ Ռալֆ Գոնսալվիշին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել, երբ փորձել է անցնել ցուցարարների բազմության միջով։ Ցույցերի պատճառն առողջապահական ոլորտին վերաբերող օրենսդրությունում նախատեսվող փոփոխություններն են։ Դրանք պահանջում են պարտադիր պատվաստում որոշ կատեգորիաների պետծառայողների […]
08:09 06.08.2021
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են սեպտեմբերից տարեց մարդկանց և ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին առաջարկել երրորդ դեղաչափով պատվաստում։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում անելով Պատվաստանյութերի հարցերով ֆրանսիական խորհրդի նախագահ Ալեն Ֆիշերին։ Պաշտոնյայի խոսքով՝ երրորդ դեղաչափով պատվաստման ներդրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում։ Ոլորտի պատասխանատուները նշում են, որ վերապատվաստման ներդրումը պայմանավորված է գիտական տվյալներով։ «Որոշ պատվաստանյութեր […]
12:58 05.08.2021
Օգոստոսի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Արթուր Կարապետյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր […]
12:55 05.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, սառը զենք կրելու՝ 8, ծեծի՝ 6, խուլիգանության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, կողոպուտի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, զենք-զինամթերքի […]
12:15 05.08.2021
Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում տվյալներ են ստացվել մարզի տարածքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության […]
12:13 05.08.2021
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:11 05.08.2021
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
12:09 05.08.2021
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական […]
11:54 05.08.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության […]
11:43 05.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության կողմից բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազորը, տեղյակ լինելով 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն […]
11:36 05.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարեւորում է բարեկամ Հայաստանի […]
11:07 05.08.2021
Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10515 քաղաքացու հետազոտություն, որից 973-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:01 05.08.2021
Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, […]
10:53 05.08.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների վերաբերյալ հանրային քննարկում։ Առաջարկվող լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը։ Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են […]
10:50 05.08.2021
Ավարտական փուլում են գտնվում Հ-8 և Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման ճանապարհների վրա 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։ Մասնավորապես‚ Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ տարվել են երկու վտանգավոր կետերի վրա. վերանորոգվել է Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. […]
10:33 05.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան, տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Փաշինյանը կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը: Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
09:49 05.08.2021
Անտառային հրդեհները դարձել են միջազգային մասշտաբի սպառնալիք՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ահաբեկչության հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում։ Նա իրավիճակը պայմանավորել է կլիմայական պայմաններով։ Էրդողանը նշել է, […]
09:40 05.08.2021
Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժություններ են մեկնարկել Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Հարբ-Մայդոն զորակայանում, որը գտնվում է Տաջիկստանի Հաթլոնի մարզում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգին։ Մանևրումների հիմնական նպատակն է մարտական համագործակցության ապահովումն ու զորքերի բարձր մակարդակի պատրաստության հաստատումը։ Զորավարժությունները, որոնց կմասնակցեն ավելի քան 2500 զինծառայողներ և մոտ 500 միավոր […]
09:15 05.08.2021
Արևմտյան մի շարք երկրներ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը։ Փաստաթուղթը տարածել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն, մասնավորապես, ստորագրել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, էստոնիան, Իռլանդիան, Նորվեգիան և Ալբանիան։ «Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն առանց հապաղելու դուրս բերել իր զորքերն ու անվտանգության ուժերը, ինչպես […]
09:02 05.08.2021
Օգոստոսի 5-ին, ժամը 02:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կողբ գյուղի 38-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել է երկհարկանի տան տանիքը (մոտ 144 քմ):