10:18 07.08.2021
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով մեկ պացիենտը վարակել է 1500 մարդու։ Դա երկրում գրանցված սուպերտարածման ամենախոշոր դեպքն է։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով առողջապահական ոլորտի փորձագետներին։ Ըստ վիճակագրության՝ մեկ պացիենտը վարակում է 2-3 մարդու, իսկ դելտա շտամով վարակված անձը՝ մինչև 6 մարդու։ Նրանք նշում են, որ եթե մարդը չպահպանի սոցիալական հեռավորություն, դիմակ չկրի, հիվանդ ժամանակ […]
10:09 07.08.2021
Նավթի համաշխարհային գներն օգոստոսի առաջին շաբաթը նվազել են ավելի քան 7 տոկոսով, ինչը դարձել է 2020 թվականի հոկտեմբերից ի վեր շաբաթվա կտրվածքով ամենամեծ նվազումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 70,7 դոլարի։ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը […]
09:38 07.08.2021
Օգոստոսի 7-ին, ժամը 00։50-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
09:34 07.08.2021
Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […]
09:06 07.08.2021
Օգոստոսի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 23 հասցեում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Քիչ անց բժշկական կենտրոնից […]
08:55 07.08.2021
Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսի Բեյթ-Լահիա քաղաքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Անօդաչուն արձակել է առնվազն 2 հրթիռ, որոնք ավերածություններ են առաջացրել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Վերջին անգամ Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակումների մասին հաղորդվել էր հուլիսի 25-ին։ Այդ ժամանակ հարվածներ էին հասցվել […]
08:43 07.08.2021
Պակիստանի 106-ամյա բնակչուհին ապաքինվել է՝ կորոնավիրուսի դելտա շտամով վարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է ARY News հեռուստաալիքը։ Հասին Բիբին բուժում է ստացել Կարաչի քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Նրա ապաքինման առիթով հարազատներն ու հիվանդանոցի աշխատակազմը հավաքվել են տորթի շուրջ։ Դելտա շտամը հուլիսի առաջին կեսին գերակայող է դարձել Եվրոպայի երկրների մեծ մասում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում […]
08:34 07.08.2021
Ամերիկյան SpaceX ընկերությունը հավաքել է պատմության մեջ ամենամեծ Starship հրթիռը։ Հրթիռի ընդհանուր երկարությունը 120 մետր է, դա նրան դարձնում է ամենամեծը հրթիռների շարքում, որոնք երբևէ ստեղծվել են տիեզերք թռիչքի համար։ Այս մասին գրում է N+1 պորտալը։ Ընկերությունը դրա վրա աշխատում է ոչ առաջին տարին և այս ընթացքում փորձարկել է մի քանի նախատիպ։ Դրանցից մի քանիսը […]
08:21 07.08.2021
ԱՄՆ-ում բնակչության կեսը լիարժեք պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան՝ COVID-19-ի վերաբերյալ տվյալների բաժնի տնօրեն Սայրուս Շահփարն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ավելի քան 165 մլն մարդ ստացել է Moderna-ի կամ Pfizer-ի պատվաստանյութի երկու դեղաչափ կամ մեկ դեղաչափով կիրառվող Johnson & Johnson-ի պատվաստանյութ։ Այսպիսով, ԱՄՆ հիվանդությունների […]
08:09 07.08.2021
Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում […]
12:54 06.08.2021
ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հիմնադրամը «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և […]
12:51 06.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 49-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր […]
12:49 06.08.2021
Հուլիսի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Արենի գյուղի Հին շուկա կոչվող տարածքից բաժին բերման ենթարկեցին Քաջարան քաղաքի 30 և 32 տարեկան երկու բնակչի՝ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց դեղնավուն, չորացված, մանրացված զանգված: Ըստ մեքենայի վարորդի` հայտնաբերվածը սփայս թմրամիջոց է, որը հուլիսի 30-ին 24.000 դրամով գնել էր «Տելեգրամ» հավելվածի միջոցով: Նա […]
12:40 06.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ […]
12:34 06.08.2021
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Համոզված եմ, որ […]
12:21 06.08.2021
Օգոսոտոսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
12:18 06.08.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնեց, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի […]
12:16 06.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի […]
12:09 06.08.2021
Օգոստոսի 6-ի առավոտյան Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում Ստամբուլից Իզմիր ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված վիճակում գտնվող բեռնատար մեքենային: Վթարի հետևանքով 9 մարդ է մահացել, 30-ը վիրավորվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ավտուբուսում 50 ուղևոր է գտնվել,այդ թվում՝ 3 աշխատակից:
12:00 06.08.2021
Օգոստոսի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նոր Խարբերդ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: […]
11:50 06.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 14-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 8, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 5, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ծեծի և հարկերից խուսափելու՝ 2-ական, բնակարանային […]
11:42 06.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 780 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 41 907 նմուշառում։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 440 353 դեպք: Ապաքինվել է ևս 2 052 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 395 505: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]
11:25 06.08.2021
Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները: Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք […]
11:23 06.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի […]
11:07 06.08.2021
Օգոստոսի 5-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]
11:02 06.08.2021
Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, […]
10:11 06.08.2021
Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։