11:38 09.08.2021
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բնական հուշարձանի տարածքում իրականացրել է մաքրման աշխատանքներ, նաև Թռչկանի ջրվեժի բնական հուշարձանի շրջակայքում տեղադրվել են տարածքը չաղտոտելու մասին ցուցանակներ։ ԲԸՏՄ-ն ոորդորում է հոգատար լինել բնության հուշարձանների, […]
11:11 09.08.2021
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-18-ը կայցելի Հայաստան։ Վարչապետի որոշմամբ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարին և ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։ Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
11:06 09.08.2021
Օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այնուհետև Opel-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։ […]
11:02 09.08.2021
Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ն` առողջացած, 4653-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 191 առողջացած, […]
10:56 09.08.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Այսօր և վաղը նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին […]
10:49 09.08.2021
ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը (կմ27+500-կմ33+500)։ Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։ Համայնքների բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ այս ճանապարհահատվածում հիմնանորոգում չէր կատարվել։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու […]
10:38 09.08.2021
Առաջին անգամ անտոկոս վարկ կարող են ստանալ նաև թարմ գյուղմթերք արտահանողները։ Մինչև այս որոշումը, արտոնյալ վարկից օգտվում էին վերամշակողները հումք գնելու համար։ Բարձրացվել է տրամադրվող ֆինանսական միջոցների շեմը՝ 1,8 մլրդից 3 մլրդ։ Հայկական գյուղմթերքը արտերկրում միշտ պահանջված է, և այս փոփոխության նպատակն է ֆերմերին խրախուսել շատ արտադրել և հետևաբար շատ էլ արտահանել։
10:27 09.08.2021
«Թալիբան» արմատական շարժման անդամները նախազգուշացում են արել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանի ներքին գործերին ցանկացած հետագա միջամտության հետ կապված։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է շարժման քաղաքական թևի ներկայացուցիչը։ Երեկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Ջաուզջան նահանգում թալիբների ուժերին։ Աֆղանստանի ՊՆ ներկայացուցիչ Ֆավադ Ամանը հայտնել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են ավելի քան 200 […]
10:17 09.08.2021
Ճապոնական Նագասակի քաղաքի քաղաքապետ Թոմիհիսե Թաուեն կոչ է արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին շարունակել կրճատել միջուկային պաշարները։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 9-ին՝ քաղաքի՝ ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցի առիթով հիշատակի արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Այս մասին հայտնում է Yomiuri Shimbun թերթը։ Նա աջակցություն է հայտնել Հյուսիսարևելյան Ասիայում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծմանը և կոչ […]
10:06 09.08.2021
Արևմտյան Նեղոսի տենդից Սերբիայում 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է telegraf.rs-ը՝ հղում անելով Միլան Յովանովիչ-Բատուտի անվան հանրային ատողջապահության ինստիտուտի տվյալներին։ Հիվանդության զոհ են դարձել 63-ամյա մի տղամարդ և 50-ամյա մի կին, ովքեր ունեցել են նաև մի շարք քրոնիկական հիվանդություններ։ Հաղորդվում է, որ վիրուսը տարածող մոծակներ են նկատվել Բելգրադում և Պանչևո քաղաքում։ Բժիշկները խորհուրդ […]
09:45 09.08.2021
Սպիտակ տան գլխավոր բժշկական խորհրդատու Էնթոնի Ֆաուչին կոչ է արել ամերիկացիներին պատրաստ լինել Pfizer-ի երրորդ դեղաչափով պատվաստանյութ ստանալուն, փոխանցում է VOA-ն։ Երրորդ դեղաչափն առաջինը կստանան տարեցներն ու թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։ Նրա խոսքով՝ թույլ իմունային համակարգով մարդիկ, ըստ ամենայնի, չեն ունենա ուժեղ իմունային ռեակցիա, իսկ պատվաստանյութի արդյունավետությունը ժամանակի հետ թուլանում է։ Դա մասնավորապես վերաբերում է […]
09:27 09.08.2021
Օգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։ Օգոստոսի […]
09:12 09.08.2021
Մեծ Բրիտանիայի կառավարությունն օգնության խնդրանքով կդիմի բանակին՝ կապված երկրի խանութներում սննդամթերքի հնարավոր դեֆիցիտի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միացյալ Թագավորությունը բախվել է բեռնատարի 100 հազար որակավորված վարորդի պակասի, ովքեր իրականացնում էին մթերքի անխափան փոխադրումը սուպերմարկետներ։ Խախտվել է նաև դեղորայքի մատակարարման շղթան։ Լոգիստիկայի ոլորտում խնդիրներն առաջացրել է ոչ միայն կորոնավիրուսային պանդեմիան, այլև Brexit-ը, որից […]
08:59 09.08.2021
Թուրքիայում հերթական խոշոր, ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել։ Վթարվել է ծառայողական ավտոբուսը, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կիսաշրջված վիճակում բախվել ծառին։ Կա 6 զոհ, 11 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել արևմուտքում՝ Իզմիր նահանգի Քեմալփաշա շրջանում։ Սա վերջին մեկ օրում երկրորդ խոշոր վթարն է Թուրքիայում։
08:51 09.08.2021
ՄԱԿ-ը դատապարտել է Զիմբաբվեում մանկական ամուսնությունների պրակտիկան՝ ծննդաբերության ժամանակ 14-ամյա աղջկա մահվան դեպքից հետո։ Այս մասին ասվում է կազմակերպության թվիթերյան էջում։ «Կառավարությունն ավանդաբար աչք է փակում վաղ ամուսնությունների պրակտիկայի վրա։ Զիմբաբվեում կա ամուսնության մասին երկու օրենք՝ մեկն՝ ամուսնության, մյուսը՝ ավանդական ամուսնության մասին։ Օրենքներից ոչ մեկը չի սահմանում ամուսնության նվազագույն տարիք»,-հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները։ Ներկայում երկրի […]
08:33 09.08.2021
Չինական Ուհան քաղաքի վարչակազմը քաղաքի ողջ բնակչությանը ենթարկել է կորոնավիրուսային վարակի առկայության հայտնաբերման թեստի։ Պատճառը քաղաքում վարակման մի քանի նոր դեպքերի հայտնաբերումն է։ 5 օրում 28 հազար բուժաշխատողներ իրականացրել են ավելի քան 11․28 մլն թեստավորում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Կիրակի զանգվածային թեստավորումն ավարտվել է։ Դրան չեն մասնակցել միայն մինչև 6 տարեկան երեխաներն ու արձակուրդներին քաղաքից […]
08:24 09.08.2021
Հունաստանի ջրային պոլոյի տղամարդկանց հավաքականը, որն արծաթ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում, իրենց մրցանակի կեսը կնվիրաբերեն Էլլադայի անտառային հրդեհներից տուժածներին։ Այս մասին ասել է թիմի ավագ Յանիս Ֆունտուլիսը։ Նշվում է, որ դրամական պարգևատրումը հույն օլիպիականներին խոստացել է վճարել «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբի սեփանակատեր Վանգելիս Մարինակիսը։ Նշեք, որ Հունաստանի հավաքականը եզրափակիչ մրցույթում զիջել է Սերբիայի հավաքականին՝ 10։13 […]
08:10 09.08.2021
Չեռնոգորիայում անտառային հրդեհն իր տիրապետության տակ է առել Մալո-Բրդո բարձունքը և այժմ մոտենում է մայրաքաղաք Պոդգորիցայի բնակելի տներին։ Այս մասին հայտնում է Չեռնոգորիայի ազգային հեռարձակողը։ Հրշեջներն աշխատում են կրակը վերահսկողության տակ վերցնել։ Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչը թվիթերյան էջում հայտարարել է, որ հրդեհի պատճառը հրկիզումն է։ Նրա խոսքով՝ մինչ հրշեջները գիշեր ու ցերեկ հետևել են Գորիցայի […]
12:27 07.08.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Մինչ ոստիկանների ժամանումը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան […]
12:07 07.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 216 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 45 351 նմուշառում։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 444 569 դեպք: Ապաքինվել է ևս 1 735 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 397 240: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]
11:38 07.08.2021
Օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]
11:34 07.08.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը»։
11:30 07.08.2021
2021 թվականի 1-ին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 750.2 մլրդ դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5% 2021թ. 1-ին կիսամյակի արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 131 […]
11:01 07.08.2021
Օգոստոսի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 923 դեպք, որոնցից 221 043-ն` առողջացած, 4641-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 385 302 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Ունենք 218 առողջացած, […]
10:58 07.08.2021
Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ տեղի է ունենում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման գրավոր քննություն:
10:40 07.08.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է յուրաքանչյուր բնակչի հաշվով 3 ծառ տնկել՝ հրդեհներից ավերված տարածքների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Haberler պորտալը։ Ընդհանուր առմամբ՝ կտնկվի 252 մլն ծառ։ Էրդողանը խոստացել է, որ այրված տարածքներում շինարարական աշխատանքների իրականցման ոչ մի թույլտվություն չի տրվի։ Իշխանությունների տվյալներով՝ 208 հրդեհներից, որոնք բռնկվել են 44 նահանգներում՝ սկսած հուլիսի […]
10:29 07.08.2021
Հունաստանում մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով գրանցվել են առաջին զոհերը։ Զոհվել է 2 մարդ։ Եվս 20-ը վնասվածքներ են ստացել, գրում է BBC-ն։ Զոհերից մեկն Աթենքի առևտրային պալատի նախագահ Կոնստանտինոս Միխալոսն է։ Տղամարդուն անգիտակից վիճակում գտել են ֆաբրիկայում՝ ոչ հեռու հրդեհների վայրից։ Մյուս զոհը 38-ամյա հրշեջ կամավորական է, ով մահացել է էլկետրասյան ընկնելու հետևանքով։