09:36 29.07.2021
Ամերիկյան Netflix ընկերությունը սահմանել է հակակորոնավիրուսային պարտադիր պատվաստում իր նախագծերի դերասանների և նկարահանման հարթակներում նրանց հետ շփում ունեցող անձանց համար։ Այս մասին հայտնում է The Deadline պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, ընկերությունը դարձել է Հոլիվուդում առաջին ստուդիան, որը վիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով այդպիսի միջոցառում է սահմանել։ Բացառություններ կարվեն՝ ըստ բժշկական ցուցումների, կրոնական համոզմունքների, […]
09:20 29.07.2021
Մյանման ենթարկված է COVID-19-ի սուպերտարածող երկիր դառնալու ռիսկին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը։ «Դա լուրջ բռնկում է։ Վարակվածների ամենաարագ աճը»,-նրա խոսքերն է մեջբերում The Guardian-ը։ Էնդրյուսի հայտարարությունից պարզ է դառնում, որ երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատճառով դիտվում է վարակի բռնկում, պատվաստման ծրագիրը սառեցվել է, քաղաքացիների թեստավորում չի […]
09:08 29.07.2021
Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, երկու երեխաների հետ հուլիսի 28-ին լքել է երկիրը։ Այս մասին հայտնում է Haiti24 պորտալը։ Պարբերականը նշում է, որ սպանված քաղաքական գործչի ընտանիքն ուղևորվել է Ֆլորիդա, որտեղ Մարտինը մտադիր է շարունակել բուժումը ստացած վիրավորումից հետո։ Սպանված նախագահի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Կապ-Աիտիեն քաղաքում։ Մոիզը, ով ղեկավարում […]
08:56 29.07.2021
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են փողոցների հեղեղման։ Բնության տարերքն առնվազն 2 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է GEO TV հեռուստաալիքը։ Հեղեղված կոյուղուց դուրս եկած ջրերը լցվել են քաղաքի փողոցները։ Մայրաքաղաքի իշխանությունները բնակիչներին հանգստության կոչ են արել, ինչպես նաև սահմանափակել երթևեկությունը։ Վնասվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ․ հաշված ժամերի ընթացքում քաղաքում […]
08:44 29.07.2021
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
08:33 29.07.2021
Ավստրիայում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 552 նոր դեպք, ինչը մոտ 200-ով ավելի է նախորդ օրվանից։ Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։ Այդ ցուցանիշն ամենաբարձրն է մայիսի վերջից, երբ օրական գրանցվել է վարակման մոտ 500 դեպք։ Կորոնավիրուսային վարակի հատկապես մեծ տարածում է դիտվում Վիեննայում, որտեղ մեկ օրում նոր դեպքերի թիվը կրկնապատկվել […]
08:21 29.07.2021
ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Հյուսթոն քաղաքից ոչ հեռու, քիմիական գործարանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մթնոլորտում հայտնվել է քացախաթթու պարունակող ավելի քան 45 հազար կգ քիմիական խառնուրդ։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով գործարանի սեփականատեր հանդիսացող LyondellBasell ընկերությանը։ Կա առնվազն 2 զոհ, ևս 30 մարդ վիրավոր է։ Նրանցից 26-ին արդեն դուրս են գրել։ Ընկերությունում […]
08:09 29.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 09:00-15:00 Իսակովի պող․27, 27/9, 27/12, 27/23, 27/29, 27/43, 27/46, 27/47, 27/60, 29/11 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հայաստանի Ոստիկանության կրթահամալիր և “Վալենսիա ՀՁ” ՍՊԸ, 10:00-16:00 Որմնադիրների փ. 51-81 սեփական տներ, Խորենացի փ. 229-239 […]
12:56 28.07.2021
Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվեց հետևյալը։ Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը: Այդ ընթացքում ննջարանից հափշտակել էր ոսկյա մատանի և փող։ Հուլիսի 24-ին Սիսիանի ոստիկանները կասկածվողին հրավիրեցին բաժին։ Նա չհերքեց գաղտնի հափշտակության փաստը և վերադարձրեց գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
12:55 28.07.2021
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Այս մասին հայտնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը։ «Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել […]
12:53 28.07.2021
Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական […]
12:47 28.07.2021
Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ […]
12:39 28.07.2021
Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են․ «Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ․Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի»։
12:33 28.07.2021
Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական ու գիտական գերազանցության կենտրոն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այն կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: […]
12:15 28.07.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում հարսանիքներն առանց այդ էլ արգելված են, սակայն այդ սահմանափակումը չի պահպանվում, ուստի կառավարությանը առաջարկվել է էլ ավելի խստացնել վերահսկողությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքով` երկրում հարսանիքների և հոգեհացերի անցկացման վերահսկողությունը կխստացվի: Ինչ վերաբերում է արդեն ծրագրված համերգներին և փառատոներին, Գամկղրելիձեն ասել է, որ եթե հանդիպումները պաշտոնապես […]
12:05 28.07.2021
Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ […]
12:04 28.07.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 751: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 432 795 8 մարդ, օրական՝ 14 210։
11:49 28.07.2021
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել՝ ի պատասխան […]
11:36 28.07.2021
Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։ Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության […]
11:32 28.07.2021
Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ Տուժել է գազալցակայանի աշխատակից Վ․ Ղ․-ն, ով […]
11:27 28.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը և տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարևանությամբ […]
11:01 28.07.2021
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 322 177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 99 […]
10:51 28.07.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես […]
10:39 28.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 19, թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ծեծի` 9, խարդախության՝ 5, սառը զենք կրելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի […]
10:21 28.07.2021
2021 թ. հուլիսի 17-ից 24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացել է 4 աշակերտներով, որոնք սովորում են 12-րդ դասարանում. […]
10:14 28.07.2021
Հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10234 քաղաքացու հետազոտություն, որից 960-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
10:03 28.07.2021
Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։
09:58 28.07.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։