10:50 27.07.2021
Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է. 2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ: Այս տարի հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում: Ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով:
10:43 27.07.2021
2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ […]
10:40 27.07.2021
Հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
10:29 27.07.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կտրականապես դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի հայրենակիցներ, Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց […]
10:19 27.07.2021
Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են 76 երկրների 304 աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և […]
10:10 27.07.2021
Էկվադորի վարչական դատարանն անցած շաբաթ անվավեր է ճանաչել այդ երկրի քաղաքացիությունը, որը տրվել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Լրագրողի պաշտպանական թիմը պաշտոնապես ծանուցվել է այդ մասին հուլիսի 26-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդային։ Նրա խոսքով՝ Վարչական դատարանը համաձայնել է ԱԳՆ փաստարկների հետ՝ քաղաքացիությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Որոշումը […]
09:47 27.07.2021
ԱՄՆ-ը մինչ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կդադարեցնի մասնակցությունն իրաքյան ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կողմերի համատեղ հայտարարությանը։ «Անվտանգության ոլորտում հարաբերությունները լիովին անցում կկատարեն մարզումներին, խորհրդատվությանը, օգնությանն ու հետախուզական տեղեկությունների փոխանակմանը»,-ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի բանակցությունների արդյունքներով հայտարարության մեջ։ Ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս են բերվել […]
09:38 27.07.2021
Հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին […]
09:29 27.07.2021
Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կապի ուղիղ գիծը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեային կառավարության աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում ակնկալվում է այդ առիթով պաշտոնական հայտարարություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 2020 թվականի հունիսին Փհենյանը կտրել էր Սեուլի հետ կապի բոլոր գծերը։ Հյուսիսային Կորեայում հայտարարել էին, որ միջկորեական հարաբերությունները հասել են […]
09:20 27.07.2021
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
09:07 27.07.2021
Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայում Կուբայի դեսպանատան վրա՝ դյուրավառ խառնուրդով շշերով։ Այս մասին հայտնել է լատինաամերիկյան հանրապետության ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «Մենք դատապարտում ենք Փարիզում մեր դեսպանատան նկատմամբ Մոլոտովյան կոկտեյլների կիրառմամբ ահաբեկչական գործողությունը։ Կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունն է պատասխանատվություն կրում մեր երկրի դեմ նման վարքը խրախուսող անդադար արշավների և անպատիժ բռնության կոչերի համար»,-գրել […]
08:53 27.07.2021
Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էդմոն Մարուքյանը։ «Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, […]
08:38 27.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ ներկայում ընթանում են Օլիմպիական խաղերը, փոթորիկ է, հայտնում էAutomatic Blogging-ը։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Տոկիոյում բոլոր ավիաչվերթները չեղարկվել են։ Օլիմպիական մրցումները, որոնք պետք է անցկացվեին հուլիսի 27-ին բաց երկնքի տակ, հետաձգվել են։ Օդերևութաբաններն այսօր կանխատեսում են երրորդ աստիճանի փոթորիկ․ քամու արագությունը կարող է հասնել ավելի քան 200 կմ/ժամի։ Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին […]
08:30 27.07.2021
Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով։ Վերջինս մայրուղում հարյուրավոր մեքենաների վնասման պատճառ է դարձել։ Տեսանյութը Facebook-ում հրապարակել է ականատես Անդրեա Մատիոլին։ Դեպքը տեղի է ունեցել Պյաչենցա և Պարմա քաղաքները կապող А1 մայրուղու վրա։ Կադրերում երևում են կոտրված ապակիներով և վնասված թափքերով մեքենաները։ Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ բազմաթիվ վայրերում ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի […]
08:19 27.07.2021
Արգենտինայի հարավում գտնվող Կորֆու ծովածոցը վարդագույն երանգ է ստացել այն բանից հետո, երբ ձկնորսական ընկերությունները թափոնները ջուրն են լցրել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Ջրի գույնի փոփոխությունը խուճապ է առաջացրել տեղացիների շրջանում։ Բնակիչները գանգատվում են տհաճ հոտից և մոծակների «հաղթարշավից»։ Տեղի իշխանությունները վստահեցնում են, որ թափոնների բացթողումը եղել է պաշտոնական թույլտվությամբ, ջուրն անվտանգ է, և […]
08:09 27.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 40, 42, 44 շենքեր, Սայաթ-Նովա պող. 39 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ թիվ 1/2 շենք, Դուշամբեի փ. 1, 3, 5, Տաշքենդի փ. 2, 4, 6, 8, 10, […]
12:44 26.07.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, երկիրը չի կարողանա դիմակայել նոր փակմանը: Ղարիբաշվիլիի խոսքով ՝ խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար: Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։ «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն […]
12:37 26.07.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 714: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 264 նոր դեպք, ապաքինվել է 1 665 մարդ: Երեկ, հուլիսի 25-ին Վրաստանում արձանագրվել էր «կովիդ 19»-ի 2061 դեպք, […]
12:22 26.07.2021
2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, ով նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է: Անմիջապես դեպքի վայր […]
12:17 26.07.2021
Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը […]
12:10 26.07.2021
Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, 69-ամյա մի կին ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, անծանոթ մի կին, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, հեղուկ փչել իր վրա, հրել գցել էր և փորձել ինչ-որ հեղուկ լցնել բերանը, ապա ձեռքերով և ծաղկամանով հարվածելով՝ փող էր պահանջել: […]
12:02 26.07.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108674, երկրորդ դեղաչափ` 43855։ Հիշեցում. «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և […]
11:57 26.07.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու […]
11:48 26.07.2021
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն էր, երկու տեսական փուլերով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում։ Օլիմպիադային մասնակցել են 107 երկրների 619 աշակերտներ՝ 556 տղաներ և 63 աղջիկներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 6 աշակերտներ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը […]
11:47 26.07.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք: Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և […]
11:45 26.07.2021
Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Այս մասին […]
11:41 26.07.2021
Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ […]
11:36 26.07.2021
Արդեն 4 տարի Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգը։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։ Այս տարվա 6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, […]