09:52 28.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ անցած շաբաթ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճել է 8 տոկոսով։ Այսպիսով՝ հայտնաբերվել է ավելի քան 3․8 մլն նոր դեպք։ Մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 21 տոկոսով․ մեկ շաբաթում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է ավելի քան 69 հազար մարդ։ Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում պանդեմիայի մեկնարկից ի վեր գրանցվել է […]
09:40 28.07.2021
Երկրների թիվը, որտեղ շրջանառվում է վարակելիության բարձր մակարդակով Դելտա շտամը, հուլիսի 20-27-ն ավելացել է 8-ով՝ հասնելով 132-ի։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ալֆա, Բետտա, Գամմա, Դելտա շտամների տարածման աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել։ Անհանգստություն է առաջացնում նաև մյուս 3 շտամների տարածումը։ Հուլիսի 27-ի դրությամբ՝ Ալֆա շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր անցած տարվա սեպտեմբերին, […]
09:26 28.07.2021
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման […]
09:22 28.07.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են։
09:16 28.07.2021
Լիբանանի նոր վարչապետ Նաջիբ Միկատին պատրատվում է տեխնիկական կառավարություն ձևավորել, որը կղեկավարի երկիրը մինչև 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակահատվածը։ Այս մասին նա հայտնել է An-Nahar թերթին՝ հանրապետության նախագահ Միշել Աաունի և խորհրդարանական խմբակցությունների հետ ունեցած խորհրդակցություններից հետո։ Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամային պայմաններում անհնար է կառավարություն ստեղծել քաղաքական գործիչներից, և Լիբանանը փորձագետների տեխնիկական կաբինետի կարիք […]
08:59 28.07.2021
Կրասնոյարսկի երկրամասում գտնվող «Երգակի» արգելոցում արջը հարձակվել է զբոսաշրջիկների 4 հոգանոց խմբի վրա։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով այգու ղեկավարությանը։ Կա 1 զոհ, մյուսներին հաջողվել է փախչել։ Ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկից ի վեր սա երկրորդ դժբախտ դեպքն է։ Այգու ղեկավարությանը նամակով դիմել է Բնապահպանության նախարարությանը՝ մուտքի սահմանափակումներ ներդնելու խնդրանքով։
08:46 28.07.2021
Իսրայելի առողջապահության նախարարությունը թույլատրել է բուժհաստատություններին կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանց մոտ առկա է վարակի ծանր ձևի զարգացման կամ մահվան ելքի ռիսկ։ «Գոյություն ունեն հատուկ հանգամանքներ, որոնց պարագայում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է դիտարկվի պատվաստման տարբերակը»,-նշել են Առողջապահության նախարարությունում։ Պատվաստումները երկրում սկսվել են դեկտեմբերի 20-ից, իսկ հունիսից պատվաստվում […]
08:32 28.07.2021
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական […]
08:29 28.07.2021
ԱՄՆ-ում վերադարձնում են դիմակի պարտադիր կրման ռեժիմը պատվաստված անձանց համար։ Համապատասխան սահմանափակումը վերաբերում է վարակի փոխանցման բարձր մակարդակ ունեցող շրջաններին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Շրջաններում, որտեղ տեղի է ունենում վիրուսի զգալի և արագ տարածում, պատվաստված անձանց անհրաժեշտ է դիմակ կրել փակ տարածքներում և հանրային վայրերում՝ օգնելու կանխել Դելտա շտամի փոխանցումը և պաշտպանելու այլոց։ Դա […]
08:17 28.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 35, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-351 սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 […]
08:08 28.07.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են […]
08:01 28.07.2021
Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
12:56 27.07.2021
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել: Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս […]
12:47 27.07.2021
Վրաստանի խորհրդարանն արդեն երրորդ անգամ չկարողացավ ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և անդամներ, որոնց առաջադրել էր երկրի նախագահը։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Առաջիկայում կնշանակվի նոր քվեարկություն: Մյուս քվեարկության դեպքում կընտրվի նա, ում կընտրի խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Քանի որ ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ անդամներն արդեն ընտրվում են խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից, նրանց լիազորությունների ժամկետը […]
12:43 27.07.2021
«Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։ «Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,-գրել է նա։ Հունիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: […]
12:38 27.07.2021
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել ազգականի կողմից կալանավորված անձ Գ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննությամբ սառնարանի վերին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 7 լիցքավորիչ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
12:36 27.07.2021
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Պետդեպի կայքում նշվում է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձր է համարում Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։ Պետդեպը նաև խորհուրդ է տալիս ամերիկացիներին չայցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում պարբերաբար հնչող կրակոցները, հրետանային համակարգերի կիրառումներն ամեն […]
12:27 27.07.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում է ստացել սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 զինծառայողի ընտանիք: Այս մասին հայտնեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ […]
12:27 27.07.2021
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում […]
12:16 27.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 666 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 335 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 42 235 թեստ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ oրականը 8,68%, վերջին 14 […]
12:04 27.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել […]
11:57 27.07.2021
Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Առողջապահության նախարարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել նշված ճանապարհահատվածում: Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական […]
11:50 27.07.2021
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»:
11:36 27.07.2021
Հուլիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյան աշտարակի հենասյանը. 34-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը, ժամը 09.25-ին, վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն։
11:28 27.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 5, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի` 3-ական, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ […]
11:19 27.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը)` […]
11:10 27.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
11:02 27.07.2021
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 112 […]
10:55 27.07.2021
Հայաստանի համար միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։ Ամիսներ առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների հետ համատեղ հրապարակեցինք հոդված, որում կանխատեսում էինք […]