TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կանադան խոստացել է ևս 18 մլն դեղաչափ պատվաստանյութ տրամադրել աղքատ երկրներին

10:28 13.07.2021

Կանադայի իշխանություններն աղքատ երկրներին կտրամադրեն հավելյալ 17․7 մլն դեղաչափ պատվաստանյութ, որը նախկինում գնել էին սեփական կարիքների համար։ Այս մասին հայտել է Կանադայի ԱԳՆ-ը։ Նշենք, որ տրամադրվող խմբաքանակն անգլո-շվեդական AstraZeneca ընկերության արտադրանքն է։ Գերատեսչությունում նաև նշել են, որ Կանադան կկրկնապատկի աջակցությունը՝ հօգուտ COVID-պատվաստումների անցկացման միջոցների հավաքման UNICEF-ի արշավի։ Նախարարությունում հիշեցրել են, որ ճգնաժամի սկզբից Կանադայի կառավարությունը […]

̰
Ֆրանսիայի օրինակով Հունաստանը բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստում է սահմանում

10:14 13.07.2021

Հունաստանը պատրաստվում է ազատվել չպատվաստված բուժաշխատողներից։ Հունաստանի կառավարության որոշման մասին հայտնում է տեղի Kathimerini թերթը։ «COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա բուժանձնակազմի և տարեցների խնամքի տների աշխատողների համար՝ երկրում վարակակիրների թվի աճի պատճառով»,-հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ նոր պարտավորությունները բժիշկները պետք է կատարեն մինչև սեպտեմբերի 1-ը, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից։ Ավելի վաղ հայտնել […]

̰
SHANTNEWS

09:57 13.07.2021

̰
Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

09:46 13.07.2021

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով»,- գրել է նա։ Սարգսյանը խոստացել է ավելի ուշ ներկայացնել մանրամասներ դատական պրոցեսի և դատավճռի մասին։  

̰
Բեզոսի ընկերությունը ստացել է դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքի լիցենզիա

09:35 13.07.2021

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը լիցենզիա է տրամադրել Blue Origin ընկերությանը մարդկանցով լի New Shepard տիեզերանավով թռիչքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ փորձերի ընթացքում ընկերությանը հաջողվել է հաստատել, որ New Shepard-ի ապարատային և ծրագրային ապահովումն աշխատում է անվտանգ և անխափան։ Առաջին ենթաուղեծրային թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին։ Դրան կմասնակցեն Amazon […]

̰
ԱՀԿ-ն դատապարտել է երրորդ դեղաչափով քովիդ-պատվաստումը

09:17 13.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պետություններին հրաժարվել լիարժեք պատվաստված (այսինքն՝ 2 դեղաչափ ստացած) քաղաքացիներին երրորդ դեղաչափի ներարկումից, քանի դեռ աղքատ երկրները չեն ստացել առաջին երկու դեղաչափերը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, շատ երկրում մինչ օրս չեն պատվաստվել նույնիսկ վարակակիրների հետ աշխատող բուժաշխատողները և այլ խոցելի […]

̰
Հրդեհ Էջմիածնի տներից մեկում

09:08 13.07.2021

Հուլիսի 13-ին, ժամը 04:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:19-ին, մարվել՝ 05:40-ին: Այրվել […]

̰
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 150 մետր բարձրությունից․ կա 34 զոհ

08:54 13.07.2021

Բոլիվիայում ավտոբուսն ընկել է խորխորատը, ինչի հետևանքով 34 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Unitel հեռուստաալիքը։ Ավտոբուսն ընկել է 150 մետր բարձրությունից, Չատակիլա շրջանում՝ Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրե ուղևորվելիս։ Հաղորդվում է ևս 10 վիրավորի մասին, որից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։

̰
Սուրճի գինը հասել է հնգամյա առավելագույն նիշի

08:45 13.07.2021

Արաբիկա տեսակի սուրճի համաշխարհային գները հունիսին հասել են հնգամյա առավելագույնի։ Դա կարող է ազդել վերջնական սպառողների վրա, գրում է The Wall Street Journal-ը։ Այսպիսով՝ արաբիկա տեսակի սուրճի հունիսյան արժեքը հասել է 2016 թվականից ի վեր ամենաբարձր նիշին։ Այս տեսակի սուրճի նյույորքյան ֆյուչերսները վերջին 3 ամսում աճել են ավելի քան 18 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց […]

̰
Մոսկվայում 100-ից ավելի միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

08:31 13.07.2021

Հուլիսի 12-ի երեկոյան ավելի քան 100 միգրանտի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավ-արևելքում՝ «Կուզմինկի» մետրոկայարանի մոտ։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են ագրեսիվորեն տրամադրված մարդիկ բախվում միմյանց և վազում երթևեկելի հատված՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը։ Զելենոդոլսկի փողոցում իրավապահները ձերբակալել են ծեծկռտուքի առնվազն 15 մասնակցի։ Ձերբակալվածների մեծ մասը եղել են Միջին Ասիայից։ Կոնֆլիկտի […]

̰
Հրդեհ իրաքյան COVID-հիվանդանոցում․ կա 54 զոհ

08:15 13.07.2021

Իրաքի հարավային Դի-Կար նահանգի Էն-Նասիրիա քաղաքում գտնվող COVID-հիվանդանոցում բռնկված հրդեհը 54 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է RT-ի արաբական ծառայությունը՝ հղում անելով տարածաշրջանի առողջապահական դեպարտամենտին։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը հիվանդանոցում բռնկվել է թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով։ Հրշեջներին հաջողվել է տեղակայանցնել հրդեհը, սակայն որոշ հիվանդաներ նախկինի պես արգելափակված են մնում բուժհաստատությունում։ Հրդեհն «Իմամ Հուսեյն» հիվանդանոցում […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 7 մարզում

08:07 13.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ձորափ 40 շենքի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ Տաշքենդի նրբ. 1, 3, 5, 1/5, 2/3, Տաշքենդի փ. 14, 16, 18, 20, 22, 24 շենքեր, թիվ 139 դպրոց, Առինջ […]

̰
SHANTNEWS

13:00 10.07.2021

̰
Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին․ Վահան Քերոբյանը՝ ՀՀ-ում պատվաստվելու համար իրանցիների հերթերի մասին

12:45 10.07.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրանցիների՝ Հայաստանում պատվաստվելու համար հերթերին՝ կից գրելով․ «Տուրիզմի 319%, աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների ? Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։ Իրանական ԶԼՄ-ներն ու սոցցանցերը հեղեղվել են Մեղրիի մաքսակետում իրանցիների հերթերի լուսանկարներով։  

̰
Երևանի կենտրոնում սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել

12:30 10.07.2021

Այսօր՝ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք

11:02 10.07.2021

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Ունենք 97 առողջացած […]

̰
SHANTNEWS

09:59 10.07.2021

̰
Հայիթիի սենատը Ժոզեֆ Լամբերին ընտրել է երկրի ժամանակավոր նախագահ

09:51 10.07.2021

Հայիթիի սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, ուրբաթ իր խոսնակ Ժոզեֆ Լամբերին հռչակել է հանրապետության ժամանակավոր նախագահ։ Այս մասին հայտնում է juno7 պորտալը։ Որոշման ընդունմանն աջակցել են 10 սենատորներից 8-ը։ Լամբերը նախագահի լիազորությունները կկատարի մինչ 2022 թվականի փետրվարի 7-ը՝ նորընտիր նախագահի պաշտոնավարման մեկնարկը։ Երկրում նախագահ կընտրեն սեպտեմբերին։

̰
Փրկարարները հեռացրել են Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածում ընկած ծառը

09:47 10.07.2021

Հուլիսի 9-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում ծառը մասամբ պոկվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են անվտանգ տարածք։

̰
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով

09:38 10.07.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էլիզաբեթ Պետրոսյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փարամազյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել հուլիսի 8-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) […]

̰
Պապիկյանը մանրամասներ է հայտնել հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող կամրջի շինարարությունից

09:33 10.07.2021

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ մասնակցեցինք Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Երկուստեք արձանագրվեց, որ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կառուցվող «Բարեկամություն» կամուրջը հավակնում է դառնալ հայ-վրացական բազմադարյա […]

̰
ԱՄՆ «սև» ցուցակում է ներառվել 34 օտարերկրյան ընկերություն, այդ թվում՝ ռուսական

09:19 10.07.2021

ԱՄՆ առևտրի նախարարությունն ուրբաթ իր սև ցուցակում ավելացրել է 34 օտարերկրյա ընկերություն։ Ցուցակում են հայտնվել Ռուսաստանից 6 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Փաստաթուղթը հրապարակվել է Դաշնային ռեեստրի էլեկտրոնային բազայում։ ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ նրանք պատժամիջոցների տակ են հայտնվել փորձերի պատճառով՝ գնելու ապրանքներ, այդ թվում ամերիկյան ծագման, գործունեության համար, որը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքական […]

̰
Գյուլագարակում ավտոմեքենա է այրվել

09:09 10.07.2021

Հուլիսի 10-ին, ժամը 05։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհ է բռնկվել Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանած «Opel Vectra» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը […]

̰
Հայիթիի նախագահի սպանության կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 19-ի

08:58 10.07.2021

Հայիթիի իշխանությունները ձերբակալել են առնվազն 17 կոլումբացի վարձկանի և Հայիթիի ծագում ունեցող 2 ամերիկացու, որոնք կարող են մասնակից լինել երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը։ Այս մասին հայտնում է երկրի ոստիկանության ֆեյսբուքյան էջը։ Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ներկայում ևս 6 հանցագործներ հետախուզվում են։ Երեկ Հայիթիի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի կազմի մեջ են եղել 26 կոլումբացիներ […]

̰
Հայիթիի իշխանություններն իրադրության կայունացմանն աջակցելու խնդրանքով դիմել են ՄԱԿ-ին

08:47 10.07.2021

Հայիթիի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին՝ երկրում նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո իրադրության կայունացման համար զորք ուղարկելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համապատասխան նամակը հուլիսի 7-ին համաշխարհային կազմակերպություն է ուղարկել երկրի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։ Հայիթիի իշխանությունները խնդրել են ՄԱԿ-ին աջակցել ոստիկանության ջանքերին՝ ուղղված հանրապետության ողջ տարածքում անվտանգության ու հասարակական կարգի վերականգնմանը։ Reuters-ը նշում […]

̰
ԱՄՆ վարչակազմը դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին․ Reuters

08:33 10.07.2021

ԱՄՆ-ը ներկա պահին չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։ Ավելի վաղ Պետքարտուղարության ներկայացուցիչը հաստատել էր, որ Հայիթիի իշխանություններն օգնություն են խնդրել անվտանգության ոլորտում, ինչպես նաև նախագահ Ժովենել Մոիզի սպանության հանգամանքների հետաքննման հարցում։ «Մենք կանոնավոր կապի մեջ ենք մնում Հայիթիի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու, […]

̰
Հայիթին խնդրել է ԱՄՆ-ին զորք մտցնել երկրի տարածք

08:20 10.07.2021

Հայիթիի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին զորքեր ուղարկել երկիր՝ ենթակառուցվածքի առանցքային օբյեկտների՝ նավահանգիստների, օդանավակայանների, վառելիքի պահեստարանների պաշտպանության համար։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով Հայիթիի կառավարության ներկայացուցիչներին։ «Նախագահի սպանությունից հետո անկարգությունները կարող են խորացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը երկրում»,-նշել են կառավարությունից։ Մոտ 500 զինծառայողների տեղակայման վերաբերյալ հայցն ուղարկվել է այն բանից […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:09 10.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Բագրատունյաց պող․8, 10 շենքեր, Արագածի փ․ 93, 93ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 112 շենք, Փափազյան նրբանցքի և Փափազյան 2-րդ նրբանցքի սեփական տներ, Կովկասյան փողոցի սեփական տներ […]

̰
SHANTNEWS

13:00 09.07.2021

̰
Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն տվյալներ է հրապարակել

12:59 09.07.2021

Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները: «Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 40.6%-ը: 18-20 միավոր հավաքել է 10 դիմորդ կամ մասնակիցների 9.9%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել […]

̰
BACK_TO_TOP