TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 614 դեպք, որից 288-ն՝ արտակարգ

11:28 26.07.2021

Հուլիսի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 190, քարաթափման 1, ուժեղ քամու 3, պայթյունի 2, ինքնասպանության փորձի 10 դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 165 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 16 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]

̰
Թումանյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:24 26.07.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին հուլիսի 15-ին։ Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցից բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 9 գրամից ավելի զանգված։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ դա թմրամիջոց էր։ Նույն օրը ոստիկանության ծառայողները զննեցին բերման ենթարկվածի տան բակը՝ հայտնաբերելով կանեփի 76 թուփ։ Տանտիրոջ հայտնածով՝ դրանք ինքն […]

̰
Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան․ ՄԻՊ

11:19 26.07.2021

Հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները մակերեսային են, առանց բավարար հիմնավորումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում […]

̰
Հուլիսի 23-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 157 դեպք

11:13 26.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, սառը զենքի հայտնաբերման՝ 19, զենք-զինամթերքի առգրավման` 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 10, ծեծի՝ 9, խուլիգանության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու` 3, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության, ավազակային […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք

11:01 26.07.2021

Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 310 356 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 […]

̰
Տավուշ ամրոցի տարածքի պեղումները նոր փուլում են

10:56 26.07.2021

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները: Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները: Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները […]

̰
Հարավային Ամերիկայում առաջարկել են ստեղծել ԵՄ-ի համօրինակը

10:52 26.07.2021

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն առաջարկել է Լատինական Ամերիկայի երկրների համար ստեղծել Եվրամիության համօրինակը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ «Ավելի քան 2 դար առաջ ստեղծված մոդելը սպառել է իրեն, այն ապագա չունի։ Պետք է ստեղծել Եվրամիության համօրինակը, սակայն որը կապված կլինի մեր պատմության, մեր իրողության և մեր ինքնության հետ»,-ասել է Օբրադորը։ Նա կոչ է արել […]

̰
Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

10:41 26.07.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հ-83 /Հ-21/ Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար։

̰
Նորվեգիայում երկնաքար է ընկել

10:06 26.07.2021

Գիշերը Նորվեգիայի երկնքում երկնաքար է երևացել, հայտնում է Reuters-ը։ Գիտնականների կարծիքով՝ երկնաքարի բեկորները կարող են ընկած լինել մայրաքաղաք Օսլոյից ոչ հեռու։ Ականատեսները պատմել են անկմանն ուղեկցած պայթյունի ձայնի և քամու մասին։ Հրե գունդը երևացել է նաև Տրոնհեյմ քաղաքում։ Video av meteoren, fra @meteornettverk inatt. pic.twitter.com/hayrVTJyU9 — astronewth (@astronewth) July 25, 2021

̰
SHANTNEWS

09:55 26.07.2021

̰
Տոկիոյի խաղերում ներգրավված 16 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

09:44 26.07.2021

Վերջին մոտ օրում կորոնավիրուսի դրական արդյունքով թեստ է հանձնել առնվազն 16 մարդ, ովքեր ներգրավված են Տոկիոյի ամառային Օլիմպիադայի անցկացման աշխատանքներում։ Այս մասին ասվում է Խաղերի կազմկոմիտեի պատրաստած զեկույցում։ Վարակվածներից 3-ը մարզիկներ են, ովքեր չեն բնակվում Օլիմպիական ավանի տարածքում։ Այսպիսով՝ մրցույթի անցկացման գործում ներգրավվածների շրջանում քովիդով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 153-ի։ Համաճարակային իրավիճակի վատթարացման […]

̰
Տավուշում մեքենան ընկել է ձորը․ կա զոհ

09:34 26.07.2021

Հուլիսի 26-ին, ժամը 02։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Չաթախ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Չաթախ» կոչվող հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․, ծնված […]

̰
Լոնդոնում ջրհեղեղի պատճառով 8 մետրոկայարան է փակվել

09:26 26.07.2021

Լոնդոնում 8 մետրոկայարան է փակվել տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Սկզբում ամենից շատ տուժել են քաղաքի հարավային Քլապեմ և Քամբերուել շրջանները, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել բրիտանական մայրաքաղաքի արևելքում և հյուսիս-արևելքում հեղեղումների մասին։ Լոնդոնի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ ճանապարհների և շենքերի նկուղների հեղեղումների վերաբերյալ ավելի քան 300 զանգ է […]

̰
«Շիոնոգի» ճապոնական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղորայքի փորձարկումը մարդկանց շրջանում

09:14 26.07.2021

Ճապոնական «Շիոնոգի» ընկերությունը սկսել է «կովիդ 19»-ի դեմ դեղամիջոցի փորձարկումը մարդկանց շրջանում, հայտնում է WSJ-ն։ Ընկերության թողարկած հաբերը պետք է ընդունել օրական մեկ անգամ, և այն վարակը կչեզոքացնի առաջին ընդունումից հինգ օր անց: Փորձարկումները հավանաբար կշարունակվեն մինչև տարվա վերջ: Ուսումնասիրության առաջին փուլին կմասնակցի մինչև 100 մարդ: Հետազոտության մեջ ներգրավված մարդկանց թիվը աստիճանաբար կավելանա: Ճապոնական «Շիոնոգի» […]

̰
Թունիսի նախագահը հեռացրել է վարչապետին և զրկել խորհրդարանին անձեռնմխելիությունից

09:00 26.07.2021

Թունիսի նախագահ Կայս Սայիդը երկրի վարչապետ Հիշամ ալ-Մեշիշիին զրկել է լիազորություններից, իսկ խորհրդարանի անդամներին՝ անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Ընդունել եմ որոշում, որը պետք է ընդունեի մի քանի ամիս առաջ՝ խորհրդարանի բոլոր գործառույթների սառեցում։ Երկրի սահմանադրությունը թույլ չի տալիս արձակել խորհրդարանը, սակայն չի արգելում սառեցնել դրա գործունեությունը։ Միջոցառումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը […]

̰
Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում 4 մեքենաներ են բախվել

08:45 26.07.2021

Հուլիսի 26-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […]

̰
Սարդինիայում մասշտաբային հրդեհներ են սկսվել

08:34 26.07.2021

Իտալիայի Սարդինիա կղզու Օրիստանո նահանգում մասշտաբային հրդեհներ են սկսվել։ Այս մասին հայտնում է SkyTg24-ը։ Հրդեհները սկիզբ են առել շաբաթ օրվանից։ Պատճառ են հանդիսացել Աֆրիկայի կողմից եկած տաք օդային հոսանքները․ օդի ջերմաստիճանն ակնթարթորեն հասել է 40 աստիճանի, չոր խոտը սկսել է այրվել։ Շուտով կրակը տարածվել է թփերի ու ծառերի վրա, այնուհետև նահանգի շատ շրջաններ հայտնվել են […]

̰
Մեկ շաբաթում ԱՄՆ-ում փոխհրաձգություններն ավելի քան 400 մարդու կյանք են խլել

08:21 26.07.2021

Անցած շաբաթ՝ հուլիսի 17-23-ը, ԱՄՆ ոստիկանությունը հրազենի կիրառմամբ 915 դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով Gun Violence Archive կազմակերպությանը։ Սա շաբաթվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Այսպիսով, ԱՄՆ-ում հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունեցել յուրաքանչյուր 12 րոպեն մեկ։ Այդ միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 1007-ը։ Նշվում է, […]

̰
SHANTNEWS

13:00 13.07.2021

̰
Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետեւ կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ

12:45 13.07.2021

Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Համաձայն որոշման՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Սա, ըստ էության, լուծում է […]

̰
Մխիթար Զաքարյանը կալանավորվել է. տեղակալի և գլխավոր մասնագետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

12:42 13.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հնդկական շտամի 72 դեպք

12:12 13.07.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, այս պահին երկրում գրանցված է հնդկական շտամի 72 դեպք, փոխանցում է 1tv.ge-ն։ Ըստ նրա, այս ֆոնին մեծանում են ռիսկերը, որ երեխաների շրջանում դեպքերը կավելանան: «Նոր շտամների շրջանառության առումով, հատկապես նկատի ունեմ դելտա շտամը, երկրում արդեն կա 72 լաբորատոր հաստատված դեպք, իհարկե, երեխաների մոտ դեպքերի ավելացման ռիսկերը մեծ են», – […]

̰
ՍԴ-ում այսօր ևս շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը

12:06 13.07.2021

Սահմանադրական դատարանում այսօր ևս շարունակվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Անցած օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի շահերի ներկայացուցիչների փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաև հարցեր ուղղել նրանց: Երեկվա նիստում Սահմանադրական […]

̰
Հուլիսի 12-13-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք

12:02 13.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու` 12, անձնական ունեցվածքի գողության` 7, թմրամիջոցի հայտնաբերման` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ընտանեկան բռնության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1862 նոր դեպք

11:49 13.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 862 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 619 մարդ, ևս 11-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 35 117 թեստ։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 379 673 դեպք: Այստեղից ապաքինվել է 360 558 մարդ, մահացել՝ 5 479-ը։ […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

11:38 13.07.2021

Հուլիսի 11-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

11:10 13.07.2021

Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Գառնու տաճար, Խոր վիրապ, Դվինի հնավայր և Ազատի ջրամբար տանող 18 կմ ճանապարհահատվածի բարեկարգումը մոտ 2 միլիարդ դրամ կարժենա։

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք

11:01 13.07.2021

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ն` առողջացած, 4549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 […]

̰
COVID-ի դեպքերի աճով առաջատարն Ինդոնեզիան է

10:51 13.07.2021

Անցած մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսկ 390 026 նոր դեպք։ Վարակման դեպքերի թվով առաջատարն Ինդոնեզիան է։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։ Այսպիսով՝ Ինդոնեզիայում գրանցվել է 40 427 նոր դեպք, Մեծ Բրիտանիայում՝ 34 471, Հնդկաստանում՝ 30 827։ Կորոնավիրուսի հարուցած բարդություններից աշխարհում մահացել է 6 387 մարդ։

̰
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա մոլորված քաղաքացիներին

10:40 13.07.2021

Հուլիսի 13-ին, ժամը 05:38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։ Ժամը 08։50-ին փրկարարները հայտնաբերել […]

̰
BACK_TO_TOP