12:24 07.07.2021
Հուլիսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներից Արտենի գյուղի վարչական […]
12:06 07.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության և փողերի լվացման դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական […]
11:36 07.07.2021
Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը: Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://studyinitaly.esteri.it/en/home_borse https://www.esteri.it/mae/en/servizi/stranieri/opportunita
11:34 07.07.2021
Հայաստանում գործազրկության մակարդակը 2021թ-ի առաջին եռամսյակում, 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2.7 տոկոսային կետով՝ 19.7%-ի փոխարեն կազմելով 17%: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։ Միևնույն ժամանակ զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով` 45.1%-ի փոխարեն կազմելով 46.6%:
11:27 07.07.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ « Հարգելի համաքաղաքացիներ, Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
11:24 07.07.2021
2021թ. հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, համագյուղացին տանից իրեն քաշելով հանել է բակ, հարվածել, փորձել է խեղդել, որի ժամանակ պոկել է ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդը, դանակով վնասել ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու […]
11:17 07.07.2021
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը տեղեկացնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Նշենք, որ […]
11:05 07.07.2021
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Նա ասաց, որ ընտրությունը կայացել է երեկ՝ հուլիսի 6-ին։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին:
11:02 07.07.2021
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ն` առողջացած, 4531-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53 […]
10:44 07.07.2021
Հուլիսի 6-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9245 քաղաքացու հետազոտություն, որից 926-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
10:33 07.07.2021
ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորությունները լիովին մնում են ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային իրադրության վատթարացմանը Ռուսաստանի հնարավոր արձագանքի վերաբերյալ հարցին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային շրջան։
10:24 07.07.2021
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հուլիսի 6-ին աճել է 8․44 մլրդ դոլարով՝ հասնելով 211 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ մեկ օրում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 20 տոկոսով։ Դա տեղի է ունեցել լուրերի ֆոնին, թե Պենտագոնը չեղարկել է Microsoft-ի հետ ունեցած 2019 թվականի պայմանագիրը։ 10 մլրդ դոլար արժողության գործարքը […]
10:08 07.07.2021
Իրանի Իլամ նահանգի Դեհլորան քաղաքից ոչ հեռու նավթատար է պայթել․ զոհվել է 3 մարդ, ևս 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։ Բոլոր զոհերն ու վիրավորներն աշխատակիցներ են։ Պայթյունի պահին անձնակազմը տեղում ստուգումներ իրականացնելիս է եղել։ Երկրի իշխանությունները կոչ են արել ազգային նավթային ընկերությանն անհապաղ հետաքննություն անցկացնել և աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին։ […]
09:42 07.07.2021
Հուլիսի 6-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել […]
09:31 07.07.2021
Կորոնավիրուսային պանդեմիան գտնվում է շատ վտանգավոր փուլում՝ չնայած դրա դեմ պայքարում համաշխարհային հանրության գրանցած առաջընթացին։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով պանդեմիայի դեմ պայքարի միջազգային գործընկերության ACT-Accelerator խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը երկրներին օգնություն ցուցաբերելն է անհատական պաշտպանիչ միջոցների, թեստերի, դեղամիջոցների և պատվաստանյութերի արդար բաշխման հարցում։ […]
09:23 07.07.2021
Հուլիսի 6-ին՝ ժամը 19:21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող «Որոտան-2» էլեկտրական ենթակայանում և հարակից տարածքում: Հրդեհը […]
09:08 07.07.2021
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին: Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ ☑️2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների […]
08:57 07.07.2021
Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ կամ ՄԱԳԱՏԷ) որպես ռեակտորային վառելիք օգտագործման համար մինչև 20 տոկոս հարստացված մետաղական ուրանի արտադրության պլանի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Իրանի հայտարարությունը մտահոգել է միջազգային հանրությանը։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անհանգսություն են արտահայտել, փոխանցում է The Independent-ը։ Համատեղ հայտարարությամբ երկրները նախազգուշացրել են […]
08:45 07.07.2021
Տոնական օրերին՝ հուլիսի 3-5-ը (հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշվել է Անկախության օրը-խմբ․) առնվազն 233 մարդ է դարձել հրաձգությունների զոհը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ հուլիսի 3-5-ը ևս առնվազն 618 մարդ վնասվածքներ է ստացել երկրում հրազենի գործադրմամբ ավելի քան 500 միջադեպերում։ Ցուցանիշը 26 տոկոսով ցածր է անցած տարվա նույն օրերի համեմատ։ Միայն Նյու Յորքում […]
08:34 07.07.2021
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ավարտել է Բելառուսի հետ ավիահաղորդակցության սահմանափակման ընթացակարգը, որը սկսվել էր մայիսի 23-ին Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպից հետո։ Նախարարությունը հուլիսի 6-ին պատրաստել է հրաման, որն արգելում է դեպի Բելառուս և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի վաճառքը, փոխանցում է TASS-ը։ Միևնույն ժամանակ հրամանով նախատեսված են բացառություններ այն թռիչքների համար, որոնք իրականացվում են […]
08:24 07.07.2021
Հուլիսի 6-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ […]
08:15 07.07.2021
Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, ?տեղեկացնում ենք, որ հուլիսի 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ: ?Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»:
08:09 07.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք, Պուշկինի փ. 49, 51 շենքեր, Արամի փ. 72, 74, 76 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ 301-305 սեփական […]
12:34 06.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման ապրանքների, «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման […]
12:21 06.07.2021
Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում […]
12:04 06.07.2021
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2021թ. երկրորդ եռամսյակում մուտքագրվել է 1913 դիմում և գրություն։ Առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 1454։ Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ «Ճանապարհային […]