09:44 05.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն […]
09:39 05.07.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քահանայապետը Հռոմի Ջեմելի կլինիկայում կենթարկվի պլանային վիրահատության՝ հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդության սիմպտոմատիկ ստենոզի հետ կապված: Պապը հոսպիտալացվել էր կիրակի ցերեկը, իսկ երեկոյան՝ ենթարկվել վիրահատության ընդհանուր անզգայացմամբ։ Պապը կլինիկայում կանցկացնի […]
09:31 05.07.2021
Հուլիսի 5-ին՝ ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Լիճք գյուղի մոտակա ջրվեժում […]
09:20 05.07.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է այն մասին, որ երկիրը մոտ է մահացու վիրուսից զերծ հռչակվելուն, սակայն դա չի խոսում վարակի նկատմամբ լիարժեք հաղթանակի մասին։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախոթյան օրը։ Բայդենը Սպիտակ տան մարգագետնում հավաքել էր ավելի քան 1000 հյուրի, հայտնում է AP News-ը։ Դրական հայտարարության առիթ է հանդիսացել բնակչության […]
09:06 05.07.2021
Մոզամբիկի Մապուտու նահանգում երկու բեռնատարների և ավտոբուսի մասնակցությամբ մահացու ՃՊՏ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։ Հաղորդվում է 31 զոհի մասին։ Ողբերգության վայրում աշխատանքներ իրականացնելիս երկրի գլխավոր ճանապարհներից մեկը լիովին փակվել է։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում գտնվել է 57 մարդ։ Նրանցից 11-ը լուրջ վնասվածքներ են ստացել, 15-ը՝ միջին և […]
08:49 05.07.2021
Կիրակի Ֆիլիպիններում ռազմական С-130 ինքնաթիռը մխրճվել է Ջոլո կղզում գտնվող գյուղի մեջ։ Զոհվել է 47 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին։ Նշվում է, որ ինքնաթիռը տեղափոխում էր 96 զինվորականի, ներառյալ 3 օդաչուի և անձնակազմի 5 անդամի, Կագայան-դե-Օրո քաղաքից Ջոլո կղզի՝ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ խմբի կազմում, ծայրահեղականների […]
08:35 05.07.2021
Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին հեռանում է իր իսկ հիմնադրած ընկերության՝ Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Լիազորություններն անցնում են Էնդրյու Ջեսսիին, որը նախկինում ղեկավարել է ընկերության վեբ ծառայությունները։ Սակայն Բեզոսը մնում է կառավարման խորհրդի նախագահ։ Նա պարզաբանել է, որ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել այլ նախագծերի, այդ թվում իր ստեղծած աերոտիեզերական Blue Origin ընկերությանը։ Ֆիրմայի մշակած […]
08:10 05.07.2021
Ֆրանսիական իշխանությունները 5-րդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվի ավելացում, հատկապես հնդկական ծագման Դելտա շտամով։ Այս մասին հայտնել է երկրի առողջպահության նախարար Օլիվիե Վերանն իր թվիթերյան էջում։ Նախարարը կանխատեսում է, որ վարակի նոր ալիքը կպատի երկիրն ընթացիկ ամսվա վերջին։ Նա հավելել է, որ դա կապված է շտամի վարակելիությամբ։ Իսկ հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ […]
12:54 03.07.2021
Վատիկանի մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովի ընթացքին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Վեհափառ Հայրապետը իր ջերմ […]
12:50 03.07.2021
Հուլիսի 1-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին: Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը: Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է. «Ուրախ եմ ելույթով դիմել […]
12:36 03.07.2021
Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) – Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա: Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 […]
12:10 03.07.2021
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ կազմավորման օրվա առթիվ․ «Հուլիսի 3-ը Ճանապարհային ոստիկանության (Պետավտոտեսչության) կազմավորման օրն է: 1936 թվականի այդ օրն է ստեղծվել երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող առանձին ծառայությունը: Ստեղծման օրից սկսած անցնելով դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհ՝ ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել հանրապետության ճանապարհներին օրինականության հաստատման ու […]
11:55 03.07.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ին ՀՀ պետական տարածք ներթափանցմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: […]
11:29 03.07.2021
Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կազմակերպած առցանց ասուլիսին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետն անդրադարձել է թմրամիջոցների տարածման համաշխարհային խնդրին և դրա դեմ պայքարին: Նա […]
11:06 03.07.2021
Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 464 դեպք, որոնցից 21 074-ն` առողջացած, 4521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 197 651 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 97 առողջացած […]
11:04 03.07.2021
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ կազմավորման 85-ամյակի առթիվ․ «Այսօր ճանապարհային ոստիկանության ծառայությունը դարձավ 85 տարեկան։ Ոստիկանների մի քանի սերունդ, որոնք ութ և կես տասնամյակ անվտանգ երթևեկություն են ապահովել մեր հանրապետության ճանապարհներին, բնակավայրերում, մայրաքաղաք Երևանում, իրենց ծառայությունը կատարել են բարեխիղճ ու նվիրումով` նպատակ ունենալով ապահովել երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Ճանապարհային ոստիկանությունը […]
10:55 03.07.2021
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի Աթամի քաղաքում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մոտ 20 մարդ անհետ կորած է համարվում։ Հողային զանգվածը 10 տուն է ավերել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունների աշխատաիցները։ Տեղի իշխանությունները հավելյալ օգնության խնդրանքով դիմել են զինված ուժերին։ Երեկ հայտնի էր դարձել, որ տեղատարափ անձրևների և սողանքների […]
10:24 03.07.2021
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման […]
10:10 03.07.2021
Հուլիսի 2-ին, ժամը 16։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջանիստ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լանջանիստ գյուղի Վերադարձի փողոցում գտնվող տներից մեկի հետնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել` 23:48-ին: […]
09:52 03.07.2021
Հուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ այն դարձնելով անցանելի։
09:46 03.07.2021
Հուլիսի 2-ին, ժամը 20:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքը […]
09:40 03.07.2021
Հուլիսի 2-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
09:31 03.07.2021
Հուլիսի 3-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, հրդեհը բռնկվել է Դանիել Վարուժանի փողոցում գտնվող տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:31-ին: […]
09:16 03.07.2021
Մեքսիկայի Սյուդադ-դել-Կարմեն քաղաքի ափերի մոտ՝ Մեքսիկական ծոցում, բռնկվել է Pemex նավթագազային պետական ընկերության ստորջրյա խողովակաշարը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ է դարձել վառելիքի արտահոսքը, որը տեղի է ունեցել փականներից մեկի անսարքության հետևանքով։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակը, որի դեմ պայքարում է 3 նավ, արդեն հսկողության տակ է վերցվել։ Նշվում […]
09:04 03.07.2021
Կորոնավիրուսի հնդկական ծագման «դելտա» շտամը հայտնաբերվել է 98 երկրում և արագորեն տարածվում է։ Այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը։ Կազմակերպության ղեկավարը կոչ է արել կառավարություններին մեծացնել պատվաստման տեմպը և ուժեղացնել հանրային առողջապահական միջոցառումները։ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակը վտանգավոր է և շարունակում է մուտացիայի ենթարկվել։ Այդ […]
08:54 03.07.2021
Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցության նպատակով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ։ Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար։ Հայաստանի և […]
08:45 03.07.2021
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Պսակին տարեկան 180 հազար դոլար աշխատավարձով դարձել է Սպիտակ տան ամենաբարձր վարձատրվող աշխատակիցներից մեկը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջատար է ամերիկացի առաջնորդների շրջանում Վաշինգտոնի պատմության մեջ ամենաբարձր աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ինչպես հայտնի է դարձել Սպիտակ տան աշխատակիցների հաշվետվությունից, որն ամեն տարի ներկայացվում է Կոնգրեսին, ընդհանուր […]
08:31 03.07.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումերի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, համաձայն որի՝ 2022 ֆինանսական տարում Ուկրաինայի ռազմական օգնությունը կկազմի 481,5 մլն դոլար, ինչը 28,5 մլն դոլարով ավելի է, քան ընթացիկ տարում։ Այս մասին հայտում է ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ այդ գումարից 125 մլն-ը (10մլն-ով ավելի, քան 2021-ին) Միջազգային ռազմական ֆինանսավորման հոդվածով կուղղվի […]