12:02 06.07.2021
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տեղեկացնում է, վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։ ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդարն» ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ […]
11:56 06.07.2021
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում […]
11:33 06.07.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում և փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով: […]
11:25 06.07.2021
Հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:07 06.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը: Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության […]
11:01 06.07.2021
Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250 -ն` առողջացած, 4530-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Ունենք 52 […]
10:47 06.07.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
10:33 06.07.2021
Վատիկանից վերադառնալուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ շնորհակալություն հայտնելով նրան ջերմ ընդունելության, ինչպես նաև քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպման մասնակցության, Լիբանանի ժողովրդի հանդեպ նրա հատուկ հոգածության համար: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Վատիկանում գումարված ժողովը հերթական անգամ շեշտեց […]
10:21 06.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 7-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Արաբկիրի 33-43 փողոցներ, Արաբկիրի 21 փողոցի 24-42 զույգ և 15-25 կենտ համարներ, Վահագն Դավթյան փողոց, Բաբայան փողոցի 12-38 շենքեր և «Պիկանտ Համ» ՍՊԸ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
09:58 06.07.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և […]
09:46 06.07.2021
Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի հետ կապը կորել է։ Տեխնիկական խոտանն ու վատ տեսանելիությունը դիտարկվում են որպես հնարավոր վթարի պատճառ։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Ինքնաթիռը թռիչքը սկսել էր Պետրոպավլովսկ-Կամչատկայի «Ելիզովո» օդանավակայանից և ուղևորվում էր Պալանա։ Տեղի դատախազությունում հայտնել են, որ ինքնաթիռում գտնվում է 28 մարդ, որից 6-ն՝ անձնակազմի անդամ։ Անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ քրեական […]
09:29 06.07.2021
Ֆլորիդայում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա Լավին Կավան ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ Անհետ կորած է համարվում 117 մարդ։ Բազմահարկ շենքը մասնակի փլուզվել էր հունիսի 24-ին, Սերֆսայդ քաղաքում, որը մտնում է Մայամիի քաղաքային ագլոմերացիայի կազմում։ Իշխանությունների հաղորդմամբ՝ ավերվել է շենքում գտնվող […]
08:57 06.07.2021
Ֆրանսիայում այս տարի կհայտնվի սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութ։ Դրա մշակմամբ զբաղվում է Sanofi France ընկերությունը։ Արդեն մեկնարկել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հայտնում է Le Figaro-ն։ Պատվաստանյութի թողարկումը նախատեսված է տարեվերջին։ Ընկերության ղեկավար Օլիվիե Բոգիյոյի խոսքով՝ ի տարբերություն Pfizer-BioNTech, AstraZeneca, Moderna և Janssen պատվաստանյութերի, ֆրանսիական պատվաստանյութում չի օգտագործվի мРНК տեխնոլոգիան։ Դրա հիմքը կկազմի ռեկոմբինանտ սպիտակուցը, […]
08:43 06.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը կայունացել է շատ բարձր մակարդակում։ Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը շատ ավելի լավ է, քան 2-3 ամիս առաջ։ Այդուհանդերձ, Ռայանը նշել է, որ իրավիճակը տարբեր երկրներում նկատելիորեն տարբերվում է․ որոշ պետություններում նկատվում է հիվանդացության կտրուկ նվազում, իսկ այլ […]
08:34 06.07.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում քովիդ-սահմանափակումների մեղմացման հերթական փուլի մասին։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Կառավարության ղեկավարը նշել է, որ հուլիսի 19-ից պետք է աշխատանքը վերսկսեն երկրի բոլոր ձեռնարկությունները, հանվեն մարդկանց հավաքի սահմանափակումները, չեղարվի դիմակի պարտադիր կրման պահանջը։ Առանց սահմանափակումների կգործեն նաև ռեստորանները, կինոթատրոնները։ Քովիդ-սահմանափակումների հանման վերաբերյալ վերջանական որոշում կընդունվի հուլիսի 12-ին։ […]
08:09 06.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Արցախի փ. 1, 1Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 7, 8, 9, 10, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 5, 6, 12 փողոցների սեփական տներ, Ներքին […]
12:57 05.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1026 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 369 048 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 33 002 թեստավորում, որից 15 024-ը հակամարմինների արագ թեստով, 17 978-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 481 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը […]
12:17 05.07.2021
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների, հակակշիռների ու փոխզսպումների համակարգ նախատեսող ակտ է, հանրային […]
12:06 05.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին՝ ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներ, Դավիթ Բեկի փողոցի «Սարգսաշեն» թաղամաս և հարակից սեփական տներ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց և նրբանցքներ: Ընկերությունը հայցում է […]
11:47 05.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:»
11:43 05.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել։ Հրամանագրերը ներկայացնում ենք ստորև․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի […]
11:35 05.07.2021
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ: Ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են: Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից` 89, […]
11:32 05.07.2021
Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 606 դեպք, որոնցից 217 198-ն` առողջացած, 4527-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 205 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3907 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Ունենք 67 առողջացած […]
11:04 05.07.2021
1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ […]
10:47 05.07.2021
Հուլիսի 5-ին, ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Ժամը 10։02-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Գ․ Տ․-ի (ծնված 1991 թ․) դին։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին […]
10:25 05.07.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ Հիշեցում. ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ […]
10:04 05.07.2021
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Սահմանադրության օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Սկզբում 2018 թվականի դեկտեմբերին, հետո՝ 2021 թվականի հունիսին, բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի՝ հոդված 2-ի իրականացմանն, ու ազատ ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո Հայաստանի […]