TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

SHANTNEWS

09:56 21.06.2021

̰
ԱԺ-ում ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն. Փաշինյան

09:52 21.06.2021

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ «ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) և իմ գլխավորությամբ կձևավորի կառավարություն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը: Согласно опубликованным ЦИК предварительным результатам выборов, партия «Гражданский договор» будет иметь конституционное большинство […]

̰
Ավտոմեքենան ընկել է չշահագործվող ջրատարը

09:44 21.06.2021

Հունիսի 20-ին, ժամը 21։27-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Սուդանի իշխանությունն ինքնավար կարգավիճակ է տվել երկրի 2 ապստամբ նահանգներին

09:30 21.06.2021

Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը կիրակի սահմանադրական հրաման է ստորագրել երկրի երկու ապստամբ նահանգներին՝ Հարավային Կորդոֆանին և Երկնագույն Նեղոսին ինքնավար շրջանի կարգավիճակ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Որոշումն ընդունվել է՝ ի կատարում խաղաղ համաձայնագրի, որը ստորագրվել էր անցած տարվա հոկտեմբերին Ջուբայում՝ կենտրոնական կառավարության և Սուդանի ապստամբական շարժումների խմբի […]

̰
10 տարի անց Լիբիա է վերադարձվել Մուամար Քադաֆիի ինքնաթիռը

09:18 21.06.2021

Լիբիայի նախկին թիվ 1 ինքնաթիռը, որը պատկանել է 2011 թվականին սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիին, երկիր է վերադարձվել 10 տարի անց։ Ինչպես հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը, Airbus A340-ը կիրակի վայրէջք է կատարել Տրիպոլիում գործող միակ միջազգային օդանավակայանում՝ Միտիգայում։ Այս ընթացքում այն գտնվել է Ֆրանսիայում, որտեղ ուղարկել էին Լիբիայում ռազմական գործողությունների թեժ պահին՝ գրոհայինների ձեռքով ոչնչացումից […]

̰
Ստրասբուրգում մեկնարկում ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

09:10 21.06.2021

Իրավահավասարության և կանանց պաշտպանության խնդիրը կդառնա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը։ Հունգարիայի նախագահությամբ նստաշրջանը մեկնարկում է այսօր, Ստրասբուրգում։ Քննարկումները կրկին կանցկացվեն հիբրիդային ձևաչափով՝ նիստերի դահլիճում խորհրդարանականների սահմանափակ ներկայությամբ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Կքննարկվեն նաև քովիդ-պատվաստումների հետ կապված տարբեր փաստաթղթերի ներմուծման իրավական հետևանքները, պանդեմիայի առաջացրած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները։

̰
Հրդեհ Հրազդան քաղաքում

09:00 21.06.2021

Հունիսի 20-ին, ժամը 18:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շինարարների փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հդեհը մեկուսացրել են ժամը 19:27-ին, մարել՝ 20:29-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (200 քմ) և տանիքում […]

̰
Արևադարձային փոթորիկ Ալաբամայում․ կա առնվազն 12 զոհ

08:38 21.06.2021

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգին արևադարձային փոթորիկ է պատուհասել։ Զոհվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Նշվում է, որ փոթորկի պատճառով երկու մեքենաներ են բախվել միմյանց, զոհվել է 10 մարդ, որից 9-ը՝ երեխաներ։ Մյուս երկու զոհերը 24-ամյա տղամարդն ու նրա 3-ամյա որդին են, որոնց վրա ծառ է ընկել։ «Կլոդետ» փոթորիկը մոլեգնում է արդեն […]

̰
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր՝ 2008 ընտրատեղամասերի տվյալները

08:24 21.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: 53.92%-ով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (687 251): «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 21,04 %-ը (268 165), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 %-ը (66 633): «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը: Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի […]

̰
Հնդկաստանում նկատվել է կորոնավիրուսի մուտացիայի նոր տեսակ

08:08 21.06.2021

Հնդկական կենտրոնական Մահարաշտրա նահանգում ի հայտ է բերվել կորոնավիրուսի հնդկական շտամի նոր տարբերակով վարակման առնվազն 20 դեպք։ Նոր տարատեսակը ստացել է «Դելտա պլյուս» անվանումը։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ «Դելտա պլյուսը» նկատվել է 4 շրջանում։ Դրա հետազոտմամբ զբաղվում են մասնագետները, իսկ երկրի առողջապահության նախարարությունը դեռևս չի ճանաչում այն որպես մտահոգություն առաջացնող։ Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում […]

̰
Ժամը 15:00-ի դրությամբ՝ ընտրական հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ

16:00 20.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ: Դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ […]

̰
Ժամը 15։00-ի դրությամբ` ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 570 հրապարակում

15:51 20.06.2021

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին,քվեարկության […]

̰
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

15:38 20.06.2021

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 20-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր 1 մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է հունիսի 18-ին, ժամը 20։27-ին։ Կատարվում են քանդման և հետհանգեցման աշխատանքներ:

̰
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26,82 տոկոսը

15:30 20.06.2021

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։ Երևանում քվեարկությանը մասնակցել է 251 հազար 504 քաղաքացի կամ ընտրողների 29,28 տոկոսը։ Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը […]

̰
Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Լոռի կատարած էքսկուրսիայից հետո սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

15:24 20.06.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա […]

̰
Հրդեհի Այգեձորի բնակարաններից մեկում

15:11 20.06.2021

Հունիսի 20-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի փողոցի թիվ 74 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի […]

̰
SHANTNEWS

14:59 20.06.2021

̰
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ-ն իրազեկում է

14:35 20.06.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ […]

̰
Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

14:21 20.06.2021

Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ․ «Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների: Իրենց […]

̰
Վրաստանում արձանագրվել է հնդկական շտամի 2 նոր դեպք

14:10 20.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հնդկական շտամի երկու նոր դեպք: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղելիձեի խոսքով, երկուսն էլ հաստատվել են երեկ կեսօրին: «Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատվել է ընդհանուր առմամբ 20 մարդու մոտ: «18 դեպքից հետո հաստատվել է ևս 2 դեպք, այսինքն՝ մենք ունենք ընդհանուր առմամբ 20 դեպք: Ինչպես գիտեք, Բրիտանիայում տևեց մոտ […]

̰
Դատախազությունը հորդորում է զերծ մնալ քվեաթերթիկների լուսանկարները հրապարակելուց

14:00 20.06.2021

ՀՀ դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց: Այս մասին «Ֆեսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 521-ով

13:55 20.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 911 մարդ, մահացել՝ 12 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 18 737 թեստ, այստեղից 9 329-ը՝ հակագենի արագ և 9 408-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական […]

̰
Ինչ հանցագործությունների վերաբերյալ են եղել մինչ 12։00-ն ոստիկանությունում ստացված հաղորդումները

13:30 20.06.2021

Քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության մարզերում: Ստացված հանցագործությունների վերաբերյալ […]

̰
SHANTNEWS

12:59 20.06.2021

̰
ԿԸՀ-ն 3 ժամը մեկ պարբերականությամբ ներկայացնում է քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ

12:30 20.06.2021

ԿԸՀ-ն 3 ժամը մեկ պարբերականությամբ ներկայացնում է քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի աղյուսակավորումը. այս մասին ԿԸՀ-ում կայացած առաջին ասուլիսի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացրել է նաև ընտրական գործընթացին վերաբերող այլ ցուցանիշներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը

12:26 20.06.2021

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 316 հազար 291 քաղաքացի կամ ընտրողների 12,2 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։ Քվեարկությունը սկսվել է ժամը 08:00-ից,  ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ […]

̰
Ինչպիսին է համաճարակային պատկերն Արցախում

12:14 20.06.2021

Հունիսի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8528 քաղաքացու հետազոտություն, որից 890-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Եղեգնուտ գյուղում տուն է այրվել

12:06 20.06.2021

Հունիսի 20-ին, ժամը 03:24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Եղեգնուտ գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։35-ին, մարվել՝ 06։00-ին։ Այրվել են երկհարկանի տան […]

̰
SHANTNEWS

11:59 20.06.2021

̰ ̰
BACK_TO_TOP