TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին սահմանվել է հերթապահություն

11:19 19.06.2021

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն: Ուշադրություն` հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք

11:12 19.06.2021

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224167 դեպք, որոնցից 215999-ն` առողջացած, 4496-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1146453 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 4 մահվան դեպք:

̰
Դավիթ Գալստյանը, ում նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել, հանդես է եկել հայտարարությամբ

10:43 19.06.2021

Հունիսի 18-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Այս առնչությամբ Դավիթ Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի Հանրապետության դատախազությունն իր նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ: Այդ գործով նա ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է միջազգային հետախուզում։ […]

̰
Ռուսաստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ

10:01 19.06.2021

ՌԴ Կեմերովոյի մարզում երկշարժիչանի L-410 ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է 7 մարդ: Կա առնվազն 20 վիրավոր: Դեպքը տեղի է ունեցել Կուզբասի արդյունաբերական շրջանի «Танай» աերոդրոմում՝ պարաշյուտիստների հետ մարզչական թռիչքի ժամանակ: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը շարժիչի կանգն է: Ինքնաթիռը չի կարողացել բարձություն հավաքել և շրջադարձ կատարելիս թևով բախվել է գետնին:

̰
Իրանի բնակիչները 19 ժամ նոր նախագահ են ընտրել

09:46 19.06.2021

Ժամանակակից Իրանի պատմության մեջ նախագահական 13-րդ ընտրություններն ավարտվել են տեղի ժամանակով 02։00-ին։ Քվեարկությունը սկսվել էր 07։00-ին և պետք է շարունակվեր մինչև կեսգիշեր, սակայն ընտրատեղմասերի աշխատանքը երկարացվել է մասնակիցների հոսքի պատճառով։ Արդյունքները, ենթադրաբար, կհրապարակվեն այսօր։ Համաձայն հարցումների՝ ֆավորիտ է համարվում Գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, որին հաջորդում է Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Մյուս երկու հավակնորդներն […]

̰
ԱՄՆ-ը հերքել է Կիևին տրամադրվելիք օգնության սառեցման մասին տեղեկությունը

08:57 19.06.2021

Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվելիք ռազմական օգնության դադարեցման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։ «Միտքն առ այն, որ մենք դադարեցրել ենք Ուկրաինայի օգնությունն անվտանգության ոլորտում, աբսուրդային է։ Անցած շաբաթ՝ ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախաշեմին, մենք 150 մլն դոլար ծավալի օգնության փաթեթ ենք տրամադրել անվտանգության ոլորտում, ներառյալ մահաբեր բնույթի»,-ասված է […]

̰
Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով 386 պաղեստինցի է տուժել

08:46 19.06.2021

Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելցի զինվորականների հետ բախումներում տուժել է 386 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Կարմիր Մահիկի պաղեստինյան ներկայացուցչության հայտարարությանը։ Նշվում է, որ օգնություն է ցուցաբերվել 55 մարդու, ովքեր վնասվածքներ էին ստացել ռետինե ծածկույթով փամփուշտներից, և ևս 286-ի, ովքեր տուժել էին արցունքաբեր գազի կիրառումից։ Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 38 մարդու մոտ […]

̰
Զախարովան Մակրոնին ու Մերկելին պատասխանել է հայտնի ֆիլմի երգի բառերով

08:37 19.06.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատասխանել է երգի բառերով, որը հնչել է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Ուայզի «Երաժշտության ձայները» ֆիլմում։ Մակրոնն ու Մերկելը Բեռլինում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է երկխոսություն վարեն Ռուսաստանի հետ՝ չնայած դժվարություններին, իսկ ԵՄ-ն պետք է մշակի […]

̰
Իսպանիան չեղարկում է փողոցներում դիմակ կրելու պահանջը

08:26 19.06.2021

Իսպանիան չեղարկում է փողոցներում դիմակ կրելու պահանջը։ Կառավարությունը համաձայնել է մեղմել դիմակի կրման ռեժիմը՝ համապատասխան խնդրանքով 10 համայնքներից դիմումներ ստանալուց հետո։ Վարչապետ Պեդրո Սանչեսի հաղորդմամբ՝ դիմակի պարտադիր կրման ռեժիմը կհանվի հունիսի 26-ից։ Այս մասին փոխանցում է El Mundo-ն։ «Մեր փողոցները, մեր դեմքերը կվերականգնեն իրենց սովորական տեսքտը հաջորդ մի քանի օրերին։ Մենք կրկին կվայելենք կյանքը փողոցում […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 19.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Փարպեցի փ. 1ա, 9, 11, 13 շենքեր, Պուշկինի փ. 64 շենք, Սարյան փ. 5 շենք, Թումանյան 2 փակուղի 2-11 սեփական տներ, Թումանյան փ. 35ա, 35բ շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ […]

̰
Առանց քարոզի․ Հայաստանում այսօր լռության օր է

08:00 19.06.2021

Երեկ ավարտվեց հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այսօր լռության օր է։ Նախընտրական քարոզչությունն ընտրություններին մասնակից ուժերի կողմից արգելվում է։ Քարոզարշավը մեկնարկել էր հունիսի 7-ին: 12 օր շարունակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը երկրի տարբեր բնակավայրերում հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ, ներկայացրել իրենց ընտրական ծրագրերը: Հիշեցնենք՝ 8-րդ գումարման ԱԺ […]

̰
SHANTNEWS

13:00 18.06.2021

̰
Սուրենավանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

12:47 18.06.2021

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղայի առողջական վիճակում քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը: Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում […]

̰
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած մահացու ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ

12:32 18.06.2021

2021թ. հունիսի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: «Վազ 21074» ավտոմեքենայի վարորդը նեղ մասնագիտական բուժօգնության համար Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային […]

̰
ՄԻՊ-ը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ149.1-րդ հոդվածը

12:30 18.06.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով […]

̰
Էրդողանի համագյուղացին ձերբակալվել է կառավարությանը քննադատելու համար

12:27 18.06.2021

Թուրքիայում երկրի կառավարությանը քննադատող հերթական քաղաքացուն առաջադրվել է «նախագահին վիրավորելու» մեղադրանք: Մ.Ա. Սանջաքթութան անունով քաղաքացին ձերբակալվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել այն բանից հետո, երբ թուրքական լրատվական նախագծերից մեկի՝ Ռիզեում պատրաստած փողոցային ռեպորտաժի շրջանակներում խստորեն քննադատել է կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Սոցցանցում տեսանյութի հրապարակումից հետո դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն է […]

̰
Հայաստանն ու Իրանը ծրագրում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև

12:17 18.06.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: Օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: […]

̰
Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

12:05 18.06.2021

Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով: […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

12:01 18.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 593 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,35%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,5%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 357 591 դեպք: Ապաքինվել է ևս 657 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

11:51 18.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական […]

̰
Փրկարարները կոտրված ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից

11:40 18.06.2021

Հունիսի 18-ին, ժամը 01։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին կոտրված ծառը դուրս […]

̰
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

11:24 18.06.2021

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2-ով

11:13 18.06.2021

Հունիսի 17-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8454 քաղաքացու հետազոտություն, որից 887-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք

11:02 18.06.2021

Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224086 դեպք, որոնցից 215893-ն` առողջացած, 4492-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1142332 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք: Ունենք 238 առողջացած և 1 մահվան դեպք:

̰
Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը

10:45 18.06.2021

ՀՀ 36 քննական կենտրոնում հունիսի 18-ին անց է կացվում միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։ Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 23-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 4 979 դիմորդ։ «Մարզերում դիմորդների թիվը 3 206 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 1,773-ն են»,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից և հավելում, որ սա վերջին միասնական […]

̰
ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

10:44 18.06.2021

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը:

̰
ԲՊՀ-ում կներդրվի «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ծրագիրը

10:40 18.06.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, արձագանքելով ժամանակի պահանջներին և թվային հումանիտար գիտությունների զարգացման միտումներին, նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը: Հաշվողական լեզվաբանները ձևավորում են կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող ծրագրերի մշակման գործընթացում: Շրջանավարտները կկարողանան աշխատել բնական լեզվի մշակմանը, մեքենայական […]

̰
Հունիսի 17-18-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք

10:31 18.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության […]

̰
SHANTNEWS

09:59 18.06.2021

̰
Իրանում այսօր նախագահ են ընտրում

09:45 18.06.2021

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու իրավունք ունի 59 310 307 իրանցի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելի քան 1․3 միլիոնն առաջին անգամ է քվեարկելու։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07։00-ին։ Քվեարկությունը կավարտվի կեսգիշերին։ Երկրում գործում է 72 հազար ընտրատեղամաս։ Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել ևս 133 երկրում։ Իրանում նախագահական 13-րդ ընտրություններն ընթանում են ՏԻՄ 6-րդ ընտրություններին զուգահեռ։ […]

̰
BACK_TO_TOP