12:16 23.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի […]
12:12 23.06.2021
Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնել էր Գյուլագարակ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ ինքնությունը չպարզված անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ անցք են բացել խանութի թիթեղյա պատի մեջ, մտել ներս և հափշտակել տարբեր ապրանքներ։ Փաստի առթիվ հարուցվեց […]
11:57 23.06.2021
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաջորդական՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների առիթով: Ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում՝ հեզասահ ու անցնցում ընտրությունների անցկացումը մեր ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Միաժամանակ, Հայաստանում ժողովրդավարության […]
11:51 23.06.2021
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի […]
11:48 23.06.2021
ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության և թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։ Զոհրաբյանը կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ […]
11:36 23.06.2021
Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում վճռորոշ էր, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի վճռորոշ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին հասցեագրված տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում […]
11:14 23.06.2021
Հունիսի 22-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ- 21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Սամվել Մեհրաբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
11:10 23.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 8, ընտրական խախտումների հետ կապված դեպքերի և ծեծի՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը […]
11:02 23.06.2021
Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն` առողջացած, 4503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Ունենք 48 առողջացած և 1 մահվան դեպք:
10:52 23.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նոր նշանակումներ է արել: Մասնավորապես, Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ: Որոշումները ներկայացնում ենք ստորև. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»: «Ղեկավարվելով […]
10:36 23.06.2021
Գերագույն Ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, իշխող ուժի՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ներկայացուցիչ Արտյոմ Դմիտրուկը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «AnalitikaUA»-ն տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով կան բազմաթիվ պահեր, երբ Կիևն ու Երևանը կարող են միմյանց օգնել: «Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդներն անխոս բարեկամներ են: Նրանք ունեն ընդհանուր […]
10:32 23.06.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: «Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- նշել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև […]
10:28 23.06.2021
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը դրական է գնահատել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա նշել է, որ ՌԴ-ն հանդիսանում է միջազգային հարթակի առանցքային դերակատարներից մեկը և կարող է կարևոր դեր խաղալ ճգնաժամային իրավիճակների լուծման գործում։ Մաուրերը Մոսկվայում այսօր կհանդիպի ՌԴ […]
10:20 23.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի կառավարության անդամներին հղել ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության ու զարգացման լավագույն մաղթանքներ՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես […]
10:14 23.06.2021
Հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
09:28 23.06.2021
Կորոնավիրուսի հնդկական «Դելտա» շտամի նոր տեսակ՝ «Դելտա+» է հայտնաբերվել 10 երկրում՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Լեհաստանում, Նեպալում, Չինաստանում և Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հնդկաստանում հաստատված է 36 դեպք։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերն արդյունավետ են «Դելտա+»-ի դեմ, հատկապես եթե անձը ստացել է երկու դեղաչափերն էլ։ Հնդկաստանի իշխանությունները […]
09:22 23.06.2021
Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.43 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքները։ Այս պահին կատարվում են հողային պաստառի վերականգնման, պրոֆիլավորման և գաբիոնային պատերի կառուցման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։ ?Ճանապարհն անցնում է Սիսիան խոշորացված համայնքի Դաստակերտ, Նժդեհ և Ցղունի բնակավայրերով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ ?Ճանապարհը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի […]
08:46 23.06.2021
Եթովպիայում, Մադագասկարում, Հարավային Սուդանում և Եմենում սուր սով է սկսվել, ինչը վկայում է աշխարհում այդ խնդրի մասշտաբների մեծացման մասին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում։ Վերոնշյալ երկրներում սովի է մատնված 584 հազար մարդ։ Եվս 41 մլն բնակիչ 43 պետություններում (համեմատած 2019 թվականին 27 միլիոնի հետ) սովի եզրին է։ Նման իրավիճակի պատճառներն են […]
08:32 23.06.2021
ԱՄՆ արդարադատոթյան նախարարությունը «զավթել» է իրանական 36 կայքերի դոմենները՝ ամերիկյան պատժամիջոցների խախտման պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ արգելքի տակ են հայտնվել 33 կայքեր, որոնք օգտագործվել են Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության իրանական միության կողմից (IRTVU), և ևս 3 կայքեր, որոնք վերահսկվել են «Կատաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման կողմից։ Գերատեսչությունում հիշեցրել […]
08:18 23.06.2021
Հարստության աճով ԱՄՆ-ն ու Եվրոպան համավարակային 2020 թվականին առաջ են անցել աշխարհի մնացած բոլոր տարածաշրջաններից։ Հյուսիսային Ամերիկային բաժին է ընկնում 12․4 տրիլիոն դոլար, իսկ եվրոպական երկրներին՝ 9․2 տրիլոն դոլար։ Այս մասին ասվում է Credit Suisse հետազոտական ինստիտուտի Global Wealth Report 2021 ամենամյա հետազոտության մեջ։ ԱՄՆ-ին ու Եվրոպային հաջորդում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները (+$4,2 տրիլիոն) և […]
08:09 23.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43 սեփական տներ, 11:00-17:00 Ուլնեցի 3 փակ. 1-6 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի 1 փակ. 1-6 շենքեր, Ուլնեցի 2 փակ. 1-6 շենքեր և հարակից ոչ […]
12:50 22.06.2021
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ: Նրանցից 1771-ը քննություններին մասնակցելու են մարզերում, մյուսները` Երևանում: Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն` քննություններն անց են կացվել 23 քննական կենտրոններում, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում, 15-ը՝ մարզերում։ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1377, […]
12:37 22.06.2021
2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ […]
12:33 22.06.2021
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հունիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է նաև հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական […]
12:25 22.06.2021
Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ […]
12:21 22.06.2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը արձակուրդ է մեկնել Կոպենհագեն: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և լուսանկար հրապարակել դստեր հետ։
12:21 22.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։ Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ […]