11:55 08.06.2021
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 2-ին տեղեկություն էին ստացել, որ չարենցավանցի մի երիտասարդ գողություններ է արել։ Մասնավորապես, Չարենցավանի Գործարանային փողոցում պարբերաբար գողացել էր բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Չարենցավանի քրեական հետախույզները երիտասարդին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գողություններն արել է մայիսի 28-ին ու հունիսի 1-ին։ Պարզվել […]
11:40 08.06.2021
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակվել է թիվ ԵԴ/13566/02/20 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որով մերժվել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Ըստ այդմ՝ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են: Այս մասին հայտնել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ, հայցվոր Կարեն Հեքիմյանը։
11:30 08.06.2021
Սպիտակի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների կանխարգելման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 40 […]
11:28 08.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արտաշես Խալաթյանին վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու […]
11:23 08.06.2021
Այսօր՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: «Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը աշխարհագրություն, […]
11:22 08.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, […]
11:13 08.06.2021
Հունիսի 7-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության հաստատվել 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8101 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:02 08.06.2021
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել: Երեկ կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Ունենք 105 առողջացած։ Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում […]
10:56 08.06.2021
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում, բախվել են «ԶԻԼ-130» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի […]
10:51 08.06.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի առանձնատներից մեկում գործում է ապօրինի խաղատուն։ Մի խումբ անձինք, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, 2019 թվականից վարձու խաղավարների միջոցով առանձնատանը կազմակերպել են կենդանի […]
10:35 08.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 14-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու ԼՂ հարցը, Սիրիային, Աֆղանստանին, Իրանին առնչվող և այլ հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգությանն հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Սալիվանի խոսքով՝ նրանք նաև կդիտարկեն Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա էական տարբերությունները։
10:26 08.06.2021
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր […]
10:24 08.06.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021 թվականի մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված և Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց: Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության […]
10:15 08.06.2021
Հունիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում բախվել են Կապանի բնակիչ, 33-ամյա Արսեն Ստեփանյանի իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և Չարենցավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Scania մակնիշի բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Կապան» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական […]
09:27 08.06.2021
Պակիստանի հարավում երեկ տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 50-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին։ Տուժել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին հայտնում է ARY News հեռուստաալիքը։ Վթարը տեղի էր ունեցել Սինդ նահանգի Գոտկի քաղաքի շրջանում՝ երկու կայարանների միջև։ Ճեպընթացը բախվել էր ռելսերից դուրս եկած մեկ այլ ճեպընթացի։ Տվյալ հատվածում […]
09:02 08.06.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերություններում երկակի մոտեցումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է դաշինքի ղեկավարը։ «Մենք համաձայնել ենք երկակի մոտեցման անհրաժեշտության հարցում՝ արտաքին պաշտպանություն և երկխոսություն Ռուսաստանի հետ։ Ես ողջունել եմ Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման և սահմանափակման միջոցառուների մասին ռուս-ամերիկյան […]
08:37 08.06.2021
Կանադայի ԱԳՆ-ը Ռուսաստանի կողմից երեկ ընդունված պատժամիջոցներն ընդդեմ իր 9 քաղաքացիների համարում է անհիմն և անընդունելի։ «Մեզ հայտնի է Ռուսաստանի որոշման մասին՝ արգելելու 9 կանադացիների մուտքը Ռուսաստան՝ ի պատասխան պատժամիջոցների, որոնք սահմանել էր Կանադան մարտի 24-ին։ Ռուսաստանի պատժամիջոցներն ընդդեմ Կանադայի քաղաքացիների, այդ թվում կառավարության անդամների, անընդունելի են և անհիմն»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է կառավարության հայտարարությունը։ Ցուցակում են […]
08:15 08.06.2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքում նամակների տեսքով տարածվող հետևյալ հղումը մի՛ տարածեք, մի՛ սեղմեք, տվյալներ մի՛ փոխանցեք։ Սա խարդախություն է։ Մի՛ փոխանցեք բանկային տվյալներ, գաղտնաբառեր ու այլ տեղեկություններ ձեր մասին, այլապես կունենաք գումարային կորուստներ, էլ․ հասցեների ու դրանցում պահվող ինֆորմացիաների կորուստներ, սոցիալական ցանցերի էջերի ու դրանցում պահվող նամակների ու ինֆորմացիայի կորուստներ։ […]
08:09 08.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկին փ. 31, 33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 65 դպրոց, Ֆրունզեի փ․ 60ա շենք, Բագրատունյաց պող․ 53 շենք, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ, Մանթաշյան փ․ 4/2, 6, 8, 10, 10ա, […]
22:57 07.06.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ: Էջմիածին, Փարաքար, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր, Քարակերտ և մյուս համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նախորդ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ պատերազմի հանգամանքներին: Առաջին կանգառը Փարաքարն էր, որտեղ անցած տարիներին կառավարության սուբվենցիոն ծրագրով 98 մլն դրամի ասֆալտապատում […]
22:42 07.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու այն թիմը, որը պատասխանատվություն է ստանձնում երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի առողջացման համար: Քանաքեռ Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը […]
22:25 07.06.2021
Moderna ամերիկյան դեղագործական ընկերությունը դիմել է Դեղամիջոցների եվրոպական գործակալություն՝ դեռահասների համար իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառության թույլտվության նպատակով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ իր mRNA-1273 պատվաստանյութը 12-17 տարեկանների շրջանում ցուցաբերել է 100 տոկոս արդյունավետություն։
22:15 07.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: The Washington Post-ը, հղում անելով Սպիտակ տանը, հայտնում է, որ այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքով՝ Բայդենն ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բայդենը […]
22:09 07.06.2021
Հնդկաստանի Պունա քաղաքի մոտ գտնվող գործարանում, որը զբաղվում է ախտահանիչ միջոցների արտադրությամբ, հրդեհ է բռնկվել։ Այդ պահին ձեռնարկությունում աշխատել է 37 մարդ։ Հրդեհը բռնկվել է քիմիկատների փաթեթավորման մասնաշենքում։ Զոհվել է առնվազն 18 մարդ, մի քանիսն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է India Today-ը։ Հրշեջներին հաջողվել է կրակը տեղայնացնել։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ է դարձել […]
21:49 07.06.2021
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարևանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված: Ոստիկանությունը […]
21:30 07.06.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կրկին ԱՄՆ ներկայացուցիչ էր: Այս անգամ հայ շախմատիստը մրցեց Ֆաբիաու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը: Այս տուրից հետո էլ Արոնյանը մնում է երրորդ հորիզոնականում: Նա ունի 1,5 միավոր: Առաջատարները […]
21:14 07.06.2021
Իսպանիայում նույն դպրոցի 8 ուսուցիչ սխալմամբ ստացել է Pfizer ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի միանգամից 6 դեղաչափ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Նրանց մոտ որևէ լուրջ խնդիր ի հայտ չի եկել՝ չնայած գերդոզավորմանը։ Նրանք բոլորն աշխատանքի են անցել։ Դեպքը տեղի է ունեցել Խելվես քաղաքում։