TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Գործարկվելու է Երասխահուն համայնքի շչակը

10:13 10.06.2021

Հունիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Երասխահուն համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
SHANTNEWS

09:59 10.06.2021

̰
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնվել

09:51 10.06.2021

Հունիսի 10-ին՝ ժամը 05:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։ Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ […]

̰
Չինաստանում ուսանողները պատանդ են վերցրել քոլեջի տնօրենին

09:30 10.06.2021

Չինական Ցզյանսու նահանգում քոլեջի ուսանողները տնօրենին 30 ժամ պատանդ են պահել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործի դրել՝ ցուցարարներին ցրելու համար, գրում է BBC-ն։ Ուսանողները նման քայլի էին դիմել՝ մտավախություն ունենալով, որ իրենց դիպլոմների արժեքն աշխատանքի շուկայում կիջնի՝ այլ ինստիտուտի հետ իրենց քոլեջի միաձուլումից հետո։ Ուսանողները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և չեն արձակել 55-ամյա տնօրենին նույնիսկ […]

̰
ԱՄՆ-ը 500 մլն դեղաչափ պատվաստանյութ կգնի այլ երկրների համար

09:18 10.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 500 մլն դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ կգնի Pfizer-ից և կնվիրաբերի ողջ աշխարհին։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով 3 աղբյուրի։ Բայդենը մտադիր է այդ պլանի մասին հայտարարել այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կայանալիք G7-ի հանդիպմանը՝ գլոբալ մատակարարումների մեծացման հարցում առավել էական դեր խաղալու կոչերի ֆոնին։ Ավելի վաղ Բայդենը […]

̰
87 տարեկանում Շվեյցարիայում մահացել է քիմիայի Նոբելյան մրցանակակիր Ռիհարդ Էրնստը

09:03 10.06.2021

87 տարեկանում Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի իր տանը մահացել է հայտնի քիմիկոս, 1991 թվականին Նոբելյան մրցանակ նվաճած Ռիհարդ Էրնստը։ Նա Նոբելյան մրցանակի էր արժանացել միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի մշակման համար։ Նրա հետազոտությունները հնարավոր են դարձրել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ստեղծումը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ մահը վրա է հասել դեռևս հունիսի 4-ին, […]

̰
Սվերդլովի մարզում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ․ կան զոհեր

08:51 10.06.2021

ՌԴ Սվերդլովի մարզում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ։ Տուժել է 15 մարդ, որից 6-ը մահացել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։ Վթարի պատճառ է հանդիսացել արգելակների խոտանը։ Դեպքը տեղի է ունեցել Գորնի բնակավայրի Կալինինա փողոցում՝ գործարանի անցակետի մոտ գտնվող կանգառում։ Մինչ այնտեղ գտնվող մարդկանց վրաերթի ենթարկելն ավտոբուսը […]

̰
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կստորագրեն

08:43 10.06.2021

Ինդոնեզիան և ԵԱՏՄ-ն ավարտում են բանակցություններն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ մասին փաստաթուղթը կստորագրվի 2021 թվականի սեպտեմբերին։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Մուհամմադ Լութֆին։ Նախարարի խոսքով՝ համաձայնագրի կնքումը մեծ նշանակություն ունի իրենց տարածաշրջանի և Եվրասիայի հյուսիսի միջև հարաբերությունների զարգացման համար։ Նա նշել է նաև, որ իր երկիրը հետաքրքրված է Սախալինի նավթահանքերի […]

̰
Հնդկաստանում բնակելի շինություն է փլուզվել․ կա առնվազն 11 զոհ

08:32 10.06.2021

Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել հնդկական Մումբայ քաղաքի Մալադ-Ուեսթ շրջանում 4 հարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է Mumbai Mirror-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել մի քանի տասնյակ մարդու։ Որոնողափրկարարական օպերացիան շարունակվում է։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել անձրևի պատճառով։

̰
Մսի խոշորագույն արտադրողը ցանցահեններին 11 մլն դոլար փրկագին է վճարել

08:22 10.06.2021

Աշխարհում մսի առաջատար արտադրող բրազիլական JBS ընկերությունը ցանցահեններին վճարել է 11 մլն դոլար փրկագին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով JBS-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Անդրե Նոգեյրային։ Գումարը բիտքոինով վճարվել է՝ JBS-ի գործարանների աշխատանքը հետագա խափանումներից պաշտպանելու, ռեստորանների, խանութների աշխատանքի վրա պոտենցիալ ազդեցությունը սահմանափակելու նպատակով։ «Շատ ցավալի էր վճարել հանցագործներին, բայց […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:08 10.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 31, 33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռազմական Ոստիկանություն, Արեշ 2փ. 29-62; 4փ. 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184 սեփական տներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, […]

̰
26-ամյա աղջիկը ազգականուհու տնից 8200 դոլար էր գողացել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը

13:00 09.06.2021

Մայիսի լույս 28-ի գիշերը մի կին զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ սկեսրոջ տնից 8 հազար 200 դոլար են գողացել։ Դեպքի վայրը Սարի թաղում էր։ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց։ Նախ ուսումնասիրվեց բնակարանը. պատուհաններն ու դուռը վնասված չէին, 62-ամյա կինն էլ տնից չէր բացակայել։ Բնակարան […]

̰
SHANTNEWS

12:54 09.06.2021

̰
Այս պահին խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու հարցն առաջնային է ԼՂ կարգավիճակի հարցից․ Լավրով

12:37 09.06.2021

ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու հարցը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

12:35 09.06.2021

Հունիսի 8-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8152 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Հերթական կեղծիքն է տարածվում մեսենջերով․ մի՛ սեղմեք հղման վրա

12:30 09.06.2021

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ հերթական կեղծիքն է տարածվում մեսենջերով։ Մի՛ սեղմեք հղման վրա, մի՛ տարածեք ընկերների շրջանում։ Նման կեղծ խաղարկությունների տվյալներ փոխանցելով՝ կկրեք դրամական (եթե փոխանցեք բանկային տվյալներ) ու ինֆորմացիոն կորուստներ (եթե փոխանցեք մուտքանուն ու գաղտնաբառեր)։

̰
Բորելն առաջին անգամ Լուկաշենկոյին բռնապետ է անվանել

12:26 09.06.2021

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է բռնապետ։ Այս մասին նա ասել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում քննարկման ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Եվրախորհրդարանը քննարկել է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքն ու ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի և նրա ընկերուհու ձերբակալությունը։ Բորելը համաձայնություն է հայտնել՝ կապված այն արտահայտության հետ, որն […]

̰
«Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ»․ ԵԽ զեկույց

12:17 09.06.2021

Եվրախորհրդի (ԵԽ) կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարի դրությամբ Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ։ Նշենք, որ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է շուրջ 85 միլիոն։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Շվեյցարիայի Լոզանի համալսարանի՝ ԵԽ-ի համար կազմած զեկույցում արձանագրվել է, որ 2020թ․ հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց 984-ը […]

̰
Ի՞նչ անել սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով

12:08 09.06.2021

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է. ⏩սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, ⏩չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ⏩ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ […]

̰ ̰
Հրազդանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

12:03 09.06.2021

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին: Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչ Կոճոռ թաղամասի հարակից դաշտավայրից ապամոնտաժել և գողացել էին Հրազդանի համայնքապետարանին պատկանող 75 մմ տրամաչափի մոտ 125 մետր երկաթյա խողովակ: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին: Պարզվել է, որ հունիսի 1-ին նրանցից […]

̰
Գնդեվազ համայնքում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

12:01 09.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ համայնքի «Խաչերի գլուխ» կոչվող վայրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներ, դրսևորելով խտրական վերաբերմունք, հրապարակային հայհոյանքներ են հնչեցրել Ամուլսարի հանքում աշխատող և նման ցանկություն ունեցող անձանց […]

̰
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

11:47 09.06.2021

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 982: Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 821 մարդու մոտ, ապաքինվել է 866 պացիենտ: Երեկ, հունիսի 8-ին Վրաստամում կորոնավիրուս էր հաստատվել 1 023 մարդու մոտ, ապաքինվել է 510 պացիենտ, մահացել […]

̰
Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

11:39 09.06.2021

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: Առաջարկվող նախագծով` ուսումնական […]

̰
«Բաց դռների օր» Սևանում. տեղի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողության փորձերը

11:38 09.06.2021

Հունիսի 5-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Ձեռնարկած միջոցառման արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց Երևանում հաշվառված 39-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ մեկուկես ժամ առաջ, օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, գողության նպատակով մտել էր մի բնակարան, […]

̰
Արագածոտնի մարզում թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացի է մահացել

11:29 09.06.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 84-ամյա Սոֆիկ Բզնունին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային […]

̰
WTI նավթի գինը 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 70 դոլարը

11:20 09.06.2021

WTI նավթի գինը գերազանցել է 70 դոլարը՝ 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում առևտրային օրվա տվյալները։ Ընդհանուր առմամբ, նավթի համաշխարհային գներն աճել են։ Այսպիսով՝ Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,06% -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 72,25 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսնրի գինը բարձրացել […]

̰
Բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը․ ՄԻՊ

11:15 09.06.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների […]

̰
Հունիսի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 103 դեպք

11:11 09.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի՝ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 99 նոր դեպք, 11 մահ

11:01 09.06.2021

Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ն` առողջացած, 4474-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1111596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 81 առողջացած և 11 մահվան դեպք:

̰
BACK_TO_TOP