TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք

11:51 05.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 31 409 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,65%, վերջին 14 օրը –3%, վերջին 7 օրը –2,98%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 348 594 դեպք: Ապաքինվել է ևս 624 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

11:36 05.06.2021

Կյանքի 80-րդ տարում մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 18:00-20:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի […]

̰
ՀՀ-ից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանիում հայտնաբերել են 137.85 գրամ քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց

11:34 05.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85 […]

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:14 05.06.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը: Տեղեկությունների համար՝ ?911,101,112 ☎047 94 09 11

̰
ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին եղել են անչափահասներ

11:04 05.06.2021

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացնում է «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության արդյունքների մասին․ ««Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք

11:01 05.06.2021

Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1099797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 209 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ […]

̰
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն

10:57 05.06.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են: Ժամանակ […]

̰
ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել գերիների ազատ արձակման հարցը

10:55 05.06.2021

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Անդրադառնալով նախօրեին Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է. «Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է […]

̰
Հունիսի 5-ը Բնապահպանի օրն է

10:52 05.06.2021

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972թ.-ին հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օր, 2004թ.-ից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: ???? Այս օրը բնապահպանները ու բնապահպանական կազմակերպությունները ևս մեկ անգամ հանրության ուշադրություն են հրավիրում բնապահպանական խնդիրների և շրջակա միջավայրի պահպանության վրա։ ✅ Հունիսի 5-ը նշվում է նաև ապօրինի, չգրանցված և չկանոնակարգված ձկնորսության դեմ […]

̰
Նիգերիայում Twitter-ն արգելափակվել է՝ նախագահի թվիթը հեռացնելու պատճառով

10:19 05.06.2021

Նիգերիայի իշխանություններն արգելափակել են Twitter-ը երկրում այն բանից հետո, երբ սոցցանցն արգելափակել է նախագահ Մուհամմադ Բուհարիի գրառումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Կառավարությունում հայտնել են, որ Twitter-ի գործունեությունը դադարեցվել անորոշ ժամանակով։ Twitter –ին մեղադրում են նրանում, որ ընկերությունը թույլատրում է օգտագործել իր հարթակը գործունեության համար, որը կարող է խաթարել Նիգերիայի կորպորատիվ գոյությունը։ Նախագահը գրառում էր […]

̰
Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին 1 ամսում առաջին անգամ է երևացել հանրությանը

10:02 05.06.2021

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հունիսի 4-ին մասնակցել է Աշխատանքային կուսակցության ութերորդ գումարման կենտկոմի քաղբյուրոյի առաջին նիստին։ Այդ օրը նա առաջին անգամ է հայտնվել հանրության մեջ մայիսի 7-ից ի վեր։ Այդ օրը նա մայրաքաղաք Փհենյանում համերգի է մասնակցել։ Նիստի ժամանակ Կիմ Չեն Ինը դրական է գնահատել պետական նախագծերի զարգացումը, որոնք բախվում են բազմաթիվ մարտահրավերների […]

̰
SHANTNEWS

09:50 05.06.2021

̰
Իսրայելի ոստիկանության հետ բախումներում ավելի քան 110 պաղեստինցի է տուժել

09:41 05.06.2021

Առնվազն 113 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել ուրբաթ Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի սահմանային ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ինչպես հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան գրասենյակը, 16 մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, 20-ը՝ տուժել ռետինե փամփուշտերով կրակոցներից, 4 –ը՝ ծեծի ենթարկվել իսրայելցի ոստիկանների կողմից։ Եվս 73 պաղեստինցի թունավորվել է արցունքաբեր […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ն 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց

09:35 05.06.2021

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոն 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (ՊՀԾ)։ Նպատակն է՝ դրամական օգնություն տրամադրել Հայաստանում սննդամթերքի կարիք ունեցող տեղահանված անձանց։ Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև կնպաստեն տնտեսության զարգացմանը։ Կանխիկ գումարով սնունդ ձեռք բերելու հնարավորությունը կօգնի ակտիվացնել տեղական շուկաների շարժը, […]

̰
Նեպալում «սև բորբոսից» մահվան առաջին դեպքն է գրանցվել

09:15 05.06.2021

Նեպալում մուկորմիկոզի կամ «սև բորբոսի» առաջին զոհն է դարձել 65-ամյա մի տղամարդ։Նա մահացել է հունիսի 3-ին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության մամլո քարտուղարին։ Ընդհանուր առմամբ, երկրում, որը հարևան է Հնդկաստանին, կա մուկորմիկոզով վարակման առնվազն 10 դեպք։ Երկրի արևմուտքում բնակվող տղամարդը հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք՝ նրա մոտ ուղեղի բլթակի բորբոքում՝ էնցեֆալիտ […]

̰
Մեքսիկայի և Չինաստանի ածխահանքերում վթարներ են տեղի ունեցել․ կան անհետ կորածներ

09:05 05.06.2021

Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում գտնվող ածխահանքում տեղի է ունեցել փլուզում։ Ներսում արգելափակվել է առնվազն 7 մարդ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով փրկարարներին։ Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հանքափորների վիճակի մասին չի հաղորդվում։ Նրանք 20-53 տարեկան են։ Ենթադվում է, որ փլուզման պատճառը հեղեղաջրերն են։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսել։ Ածխահանքում վթարի մասին […]

̰
Էրդողանը տվյալներ է հայտնել գազի նոր հանքավայրում առկա պաշարների մասին

08:55 05.06.2021

Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է ավելի քան 135 մլրդ խորանարդ մետր պաշարներով բնական գազի նոր խոշոր հանքավայր։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TASS-ը։ Հանքավայրը հայտնաբերել է Fatih հորատող նավը «Ամասրա-1» հորում։ Այսպիսով, ինչպես Էրդողանն է նշել, Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված բնական գազի պաշարների ծավալը հասել է 540 մլրդ […]

̰
«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ

08:46 05.06.2021

Հունիսի 4-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Թրամփին հետաքրքրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու գաղափարը

08:40 05.06.2021

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է անվանել իր նախկին օգնական Ստիվ Բենոնի` երեկ արտահայտված գաղափարը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում առաջադրվելու, այնուհետև պալատի խոսնակը դառնալու գաղափարը։ Այնուամենայնիվ, նա քիչ հավանական է համարել, որ կգնա այդ քայլին։ Այս մասին գրում է The Hill պարբերականը։ «Դա այնքան հետաքրքիր է թվում»,-ասել է Թրամփը։ Նա նշել է, որ որոշ դաշնակիցներ առաջարկել […]

̰
Ռիքերը, Հայաստանից բացի, կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան

08:27 05.06.2021

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։ Վրաստանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն […]

̰
ԱՄՆ-ը սկսել է քովիդ-պատվաստանյութերի արտահանումը

08:21 05.06.2021

ԱՄՆ կառավարությունը հունիսի 4-ին Johnson&Johnson ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի 1 մլն դեղաչափ է ուղարկել Հարավային Կորեա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ դա առաջին խմբաքանակն է ծրագրված 80 մլն դեղաչափից, որն ԱՄՆ-ը պարտավորվել է փոխանցել այլ երկրների։ «Դա հնգակի ավելի է ցանկացած այլ երկրից և կազմում է ԱՄՆ […]

̰
Կաթողիկոսն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները

08:15 05.06.2021

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։ Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվեց Ստեփանակերտ, ուր այցելեց եղբայրական գերեզմանոց։ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 05.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ֆրունզեի փ․ 6/1, 8/1 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան նրբանցքի 8, 10 շենքեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ […]

̰
SHANTNEWS

12:59 04.06.2021

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Դավիթ Բեկ համայնքում

12:55 04.06.2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։ Մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է: Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում […]

̰
Մահվան ելքով վրաերթ Գյումրիում

12:50 04.06.2021

Հունիսի 3-ին, ժամը 12.43-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սեդա Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։  

̰
Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել

12:46 04.06.2021

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական […]

̰
Վրաստանը թույլ չի տա, որ Սաակաշվիլին միջամտի ընտրություններին. ԱԳՆ

12:39 04.06.2021

Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի միջամտել սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հարցը կքննարկվի ուկրաինական կողմի հետ։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է Aliq.ge-ն։ Այս հայտարարությունը Զալկալիանին արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի` Վրաստան պաշտոնական այցի ֆոնին: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին և դրանից հետո չի վերադարձել: Նախկին նախագահը ներքին հետախուզման […]

̰
ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց

12:24 04.06.2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ «Ժամը 12.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասվում է ՃՈ հաղորդագրության մեջ։

̰
Վաղաժամկետ դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

12:22 04.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հայտարարության մեջ ասված է. «1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և «Ազգային ժողովի […]

̰
BACK_TO_TOP